Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հերթական ընտրություններն Իրանում

Մայիսի 18, 2021
Միջազգային
Հերթական ընտրություններն Իրանում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի կունենան նախագահական 13-րդ եւ տեղական խորհուրդների 6-րդ, ինչպեսեւ խորհրդարանական ու բանիմացների ժողովի միջանկյալ ընտրությունները:

ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն անցկացնում է ներքին գործերի նախարարությունը եւ դրանց համար պատասխանատու է նախարարը: Այդ նպատակով ՆԳ նախարարությունում ձեւավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, որի պետ է նշանակվում ՆԳ քաղաքական հարցերով փոխնախարարը: Ընտրությունների վերահսկումն իրականացնում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Նշենք նաեւ, որ խորհրդարանում հաստատված օրինագծերն առանց ՍՊԽ-ի հաստատման չեն կարող օրենքի ուժ ստանալ: Բացի այդ, Սահմանադրության մեկնությունը եւս վերջինիս լիազորություններից է, որն իրեն վերագրել է հավանություն տվող վերահսկողություն, ինչը նշանակում է՝ ցանկացած ընտրություններին հաստատել կամ մերժել գրանցված թեկնածուների համապատասխանությունը, բացառությամբ՝ տեղականի: Քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների ընտրությունները եւս անցկացնում է ՆԳ նախարարությունը, սակայն դրա վերահսկողությունն իրականացնում է խորհրդարանը: Այդ նպատակով ձեւավորվում է խումբ՝ խորհրդարանի ներքին եւ քաղաքների ու գյուղերի իսլամական խորհուրդների հարցերի հանձնաժողովի 3 եւ Սահմանադրության 90-րդ հոդվածի հանձնաժողովի 2 անդամից: 2021 թ. ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել քաղաքներում՝ մարտի 11-17-ը, իսկ գյուղերում՝ ապրիլի 10-16-ը: Հատկանշական է, որ չի հաստատվել գործող խորհուրդների անդամների շուրջ 80 տոկոսի համապատասխանությունը, որոնք գլխավորապես բարենորոգչական կողմնորոշում ունեն: Բացի այդ, թերեւս, զանգվածաբար մերժվել են նաեւ նույն կողմնորոշմամբ մյուս թեկնածուները, ինչը պայմանավորված է երկրի խորհրդարանի պահպանողական կողմնորոշմամբ:

Նախագահի թեկնածուները, ըստ ընտրությունների գլխավոր շտաբի, դեռեւս ընթացիկ տարվա փետրվարի որոշմամբ, ՆԳ նախարարությունում գրանցվել են մայիսի 11-25-ը, որոնց թիվը 592-ն է, ինչը նախորդ ընտրությունների՝ 1636 գրանցվածի համեմատությամբ զգալիորեն կրճատվել է: ՍՊԽ-ի քարտուղարը, գոհունակություն հայտնելով թեկնածուների թվի կրճատման առիթով, այն պատճառաբանել է ՍՊԽ-ի հաստատած օրենքով: Նշենք, որ ՍՊԽ-ը, մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որը վերաբերում է թեկնածուների համապատասխանությանը, մշակել եւ հաստատել է օրենք, որի համաձայն թեկնածուների տարիքը պետք է լինի 40-75, կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճան, զինվորականներն առնվազն պետք է ունենան գեներալ-մայորի աստիճան, կառավարման 4 տարվա փորձ, դատվածություն չունենան, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում, եւ այլն: Սակայն կառավարությունը, նշելով, որ ՍՊԽ-ն օրենսդրության լիազորություն չունի եւ այն ապօրինի համարելով, ՆԳ նախարարությանը հրահանգել էր թեկնածուներին գրանցել ըստ Սահմանադրությամբ նախատեսված պայմանների: Հարկ է նշել, որ նոր պայմանների առկայությամբ, բարենորոգչական թեւի առավել հայտնի թեկնածուները դուրս են մնացել, քանի որ գրացման դեպքում էլ, բնականաբար, ՍՊԽ-ն համապատասխանությունները որոշելու է ըստ իր հաստատած օրենքի եւ մերժելու է նրանց: Մայիսի 16-ին վերջինս հայտարարել է, թե գրանցվածներից միայն 40-ն է ներկայացրել պահանջված փաստաթղթերը, հետեւաբար, ուսումնասիրվելու է միայն նրանց համապատասխանությունը: Նախորդ՝ 2017 թ. ընտրություններին, ՍՊԽ-ն հաստատել էր միայն 6-ի թեկնածությունը, ըստ ամենայնի, այս ընտրություններին եւս թեկնածուների թիվը չի անցնի մեկ տասնյակից:

Իրանի ընտրություններում մրցակցությունը տեղի է ունեցել իսլամական վարչակարգի շրջանակներում քաղաքական երկու գլխավոր՝ բարենորոգչական եւ պահպանողական կամ, ինչպես Իրանում են անվանում, սկզբունքային (Principlist) հոսանքների միջեւ: Բացի այդ, առկա է նաեւ չափավորական հոսանք, որը համեմատաբար մոտ է բարենորոգչականին: Իսկ այս ընտրություններին նաեւ նոր հոսանք է ձեւավորվում, որն իրանյան մամուլում անվանվում է նեոպահպանողական: Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կարելի է նշել, որ նախագահական ընտրություններում մրցակցությունը գլխավորապես ընթանալու է պահպանողականների ու նեոպահպանողականների միջեւ: Վերջիններս ներկայացնում են զինվորականներ, ավելի հստակ՝ իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի գեներալներ, որոնք առաջին անգամ իրավունք են ստացել մասնակցելու ընտրություններին: Նշյալ հոսանքի առավել հայտնի ներկայացուցիչներից 3-ը հեղափոխության պահապան գվարդիայից են, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար, երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը եւ բանակի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ռոստամ Ղասեմին: Պահպանողականների հիմնական թեկնածուն դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին է, որը նախորդ ընտրություններում երկրորդ տեղում էր: Հօգուտ վերջինիս՝ պահպանողական թեւի որոշ հայտնի ներկայացուցիչներ հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրելուց, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբա‎‎‎ֆը: Ռայիսիի լուրջ մրցակիցը կարող է լինել չափավորական հոսանքի ներկայացուցիչ, խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, մանավանդ, բացառված չէ, որ բարենորոգիչները եւս քվեարկեն նրա օգտին: Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա նրանց հիմնական եւ համեմատաբար մրցունակ թեկնածուն համարվում է նախագահ Ռոհանիի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրին, սակայն նրա ընտրվելու հավանականությունը, եթե չասենք բացառվում է, ապա աննշան է: Այս հոսանքի գլխավոր եւ մրցունակ թեկնածուն համարվում էր ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի‎ֆը, որը թերեւս հարկադրված հրաժարվեց մասնակցությունից՝ ներողություն հայցելով իր թեկնածությունը սատարողներին: Զարի‎ֆի այդ քայլը պայմանավորված է նրա գաղտնի համարվող մասնավոր հարցազրույցի՝ բանավոր պատմության շրջանակներում, հրապարակումով: Հարցազրույցում նրա արտահայտած տեսակետներն արժանացան անգամ հեղափոխության առաջնորդի քննադատությանը, ինչը նշանակում էր, թե գրանցվելու դեպքում կմերժվեր ՍՊԽ-ի կողմից: Այլ կերպ ասած՝ բարենորոգիչները դուրս են մնում Իրանի ընտրովի բոլոր ինստիտուտներից:

Թեգեր: ընտրություններԻրանՍահմանադրություն
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել

Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել

Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով

Հավասարակշռված ու խելամիտ որոշումներ կայացնելով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist