Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

Հունիսի 1, 2021
Միջազգային
Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
202
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արդեն հունիսի վերջին Թուրքիան կսկսի արհեստական ջրանցքի շինարարությունը, որը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ՝ Սեւ ծովից Մարմարա: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փորձագետները կարծում են, որ նոր ջրանցքը լրացուցիչ ռիսկեր կարող է ստեղծել Ռուսաստանի համար:

«Ստամբուլ» ջրանցքի մասին Էրդողանն առաջին անգամ խոսել է 2011 թ.: Այն մասին, որ երկիրը պատրաստ է շինարարությանը, նա մեկ անգամ չէ հայտարարել: Այս անգամ մեծ է հավանականությունը, որ շինարարությունը կսկսվի մոտ ապագայում: Ավելի վաղ Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտարարել է, որ Անկարան հաստատել է շինարարության ծրագիրը: Բացի այդ, Թուրքիան ավելի ու ավելի է փորձում տեղավորվել ստեղծվող նոր գլոբալ տրանսպորտամատակարարման շղթաներում Հարավարեւելյան Ասիայից դեպի Եվրոպա եւ, որպես ներդրում, ցանկանում է թարմացված տրանսպորտային զարկերակ ունենալ: Սակայն այդ նախագիծը նաեւ շատ հակառակորդներ ունի: Իր պատկերացումները կարող է ունենալ նաեւ Ռուսաստանը, չնայած Մոսկվան արդեն տեւական ժամանակ հայտարարություններ չի կատարում՝ կապված «երկրորդ Բոսֆոր» նախագծի հետ:

45 կմ երկարություն ունեցող նոր ջրանցքը պետք է դառնա պահեստային զարկերակ՝ աջակցելու 30 կմ երկարությամբ նեղուցին, որն անցնում է հենց Ստամբուլի մեջտեղով: Գոյություն ունեցող նեղուցի տարողունակությունը կազմում է օրական 120 նավ, իսկ անցման համար սպասման միջին ժամանակը 14,5 ժամ է: Խիտ գրաֆիկը բարդանում է քաղաքում զբոսաշրջային եւ այլ փոքր նավակների տեղաշարժի պատճառով, հաճախ վթարներ են արձանագրվում: Ըստ պլանի՝ ամենամեծ նավերը, հատկապես՝ վտանգավոր բեռներ ունեցողները, պետք է անցնեն «Ստամբուլով», որտեղով օրական կարող է անցնել ավելի քան 180 նավ:

Անցումը նոր ջրանցքով բավական թանկ կարժենա: Հիմա նավերը Բոսֆորով անցնելու համար վճարում են մոտ 1000 դոլար: Եթե դրանով տարեկան մոտ 50000 նավ անցնի, թուրքական իշխանությունների եկամուտը կկազմի մոտ 50 մլն դոլար: Սակայն նոր ջրանցքով անցման համար, ինչպես հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, իշխանությունները հույս ունեն տարեկան վաստակել մոտ 1 մլրդ դոլար: Իսկ շինարարության արժեքն այս պահին գնահատվում է մոտ 10 մլրդ դոլար:

Բնապահպանները պնդում են, որ «Ստամբուլի» շինարարությունը կհանգեցնի լ խմելու ջրի որակյա ակունքների կորստին, բացի այդ, նրանք վախենում են, որ Մարմարա ծովի աղայնության մակարդակն զգալիորեն կփոխվի: Իսկ քաղաքագետներն ու զինվորականները զգուշացնում են, որ նոր ջրանցքը կարող է ապակայունացնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դրությունը: Ծրագրին, մասնավորապես, դիմակայում է Ստամբուլի քաղաքապետ Էրքեմ Իմամօղլուն, որին համարում են Էրդողանի հավանական մրցակից 2023 թ. նախագահական ընտրություններում:

2019 թ. դեկտեմբերին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ջրանցքի միջոցով ծովային հաղորդակցությունը չի հայտնվի Մոնտրոյի կոնվենցիայի գործողության շրջանակներում: Այդ կոնվենցիան, որն ընդունվել է 1936 թ., պահպանել է Բոսֆորով  եւ Դարդանելով (Միջերկրականից Սեւ ծով) ազատ անցումը միայն առեւտրային նավերի համար, բայց ոչ սեւծովյան երկրների ռազմական նավերի համար մտցվել են սահմանափակումներ՝ կապված չափերի ու այդ գոտում մնալու տեւողության հետ: Եթե Թուրքիան «Ստամբուլը» Մոնտրոյից ազատ հայտարարի, Ռուսաստանի ռազմական հետաքրքրությունները կարող է ապահովել Դարդանելը, եթե, իհարկե, Թուրքիայի խելքին չփչի այնտեղ նույնպես նոր ջրանցք փորել:

Ապրիլի սկզբին Թուրքիայի ռազմածովային ավելի քան հարյուր պաշտոնաթող սպաներ հայտարարություն տարածեցին՝ մտահոգություն հայտնելով, որ ջրանցքի կառուցման շրջանակներում Մոնտրոյի կոնվենցիան, որը երկար տարիներ երկրի կայունության հիմք է ծառայել, բաց է քննարկման համար: Մայիսի վերջին 84 ծովակալներ կանչվեցին Անկարայի գլխավոր դատախազություն՝ քրեական գործով ցուցմունք տալու համար: «Սեւ եւ Մարմարա ծովերի միջեւ, ի դեմս «Ստամբուլ» ջրանցքի, լրացուցիչ ջրանցքի առկայությունը կամ բացակայությունը չի փոխի Մոնտրոյի կոնվենցիայի միջազգային իրավական ռեժիմը»,- 2019 թ. վերջին հայտարարել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը: Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական հայտարարություններ չեն եղել շինարարության վերաբերյալ, Կրեմլի ներկայացուցիչներն արտահայտվել են այն իմաստով, որ անհրաժեշտ է սպասել, մինչեւ Թուրքիայի ծրագրերն ավելի որոշակի կդառնան:

Անցած շաբաթ Էրդողանը հայտարարել է, որ հսկայական այդ նախագիծը հակառակորդներ կունենա: Միեւնույն ժամանակ նա պնդում է, որ ջրանցքի շինարարությունը կբարձրացնի Թուրքիայի նշանակությունը: Նա ավելացրել է, որ ջրանցքի աջ ու ձախ ափերին կկառուցվի երկու քաղաք: «Դուք ջրանցքի վրա 6 կամուրջ կտեսնեք: Արհեստական նոր ջրանցքի ափերին կկառուցվի երկու քաղաք,  եւ դրանք կզարդարեն Ստամբուլի տեսքը»,– ընդգծել է Էրդողանը:

Այս շինարարությունն ունի երեք ասպեկտ՝ քաղաքական, ռազմական եւ տնտեսական: Այս մասին «Նեզավիսիմայա գազետային» ասել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատակից Ամուր Հաջիեւը: «ՆԱՏՕ-ի երկրները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, անկասկած, շահագրգռված են դեպի Սեւ ծով ռազմանավերի այլընտրանքային անցուղու ստեղծման մեջ, անցուղի, որը չի կարգավորվում Մոնտրոյի կոնվենցիայով,  եւ դա նյարդայնացնում է ՌԴ-ին: Թուրքիայի համար համապատասխանաբար նոր ջրանցքը լրացուցիչ հաղթաթուղթ է Ռուսաստանի հետ բանակցություններում: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Ռուսաստանը «թուրքական» նեղուցում ապրանքների հիմնական փոխադրողներից մեկն է, եւ նա հետաքրքրված չէ իրավիճակի այնպիսի զարգացմամբ, երբ Բոսֆորով տանկերների անցումը կսահմանափակեն, որպեսզի գործարկեն նոր ջրանցքը: Դատելով մի շարք թուրքական վերլուծություններից՝ բազմամիլիոնանոց մայրաքաղաքի կենտրոնով մեր նավթատար տանկերների ու այլ բեռներով նավերի անցումն ապագայում կարող են օգտագործել որպես առիթ՝ հայտարարելու անվտանգային սպառնալիքի մասին: Դժվար չի լինի առիթ գտնել: Այսպիսով՝ հնարավոր կլինի «ներգրավել նոր հաճախորդների», քանզի բիզնեսը սահմանափակումների պայմաններում ստիպված կլինի օգտվել տրանսպորտային նոր զարկերակից»,- նշել է փորձագետը:

Հաջիեւի կարծիքով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի ղեկավարության բառերը կվերածվեն գործի, եւ շինարարությունը կսկսվի հնչեցված ժամկետներում:

«Սուեզի ջրանցքի արգելափակման հետ կապված վերջին իրավիճակը ցույց տվեց, որ Ռուսաստանի տարածքը շատ ակտիվորեն ներգրավված էր Հարավարեւելյան Ասիայից Եվրոպա, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով բեռների առաքման այլընտրանքային ուղիների մեջ: Երկու երթուղի ձգվում է դեպի Սեւ ծով. առաջինով Հեռավոր Արեւելքի միջոցով բեռները հասնում են Նովոռոսիյսկ նավահանգիստ, երկրորդով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, մերձկասպյան տարածաշրջանի, Վոլգա-Դոնի ջրանցքի միջոցով՝ կրկին Սեւ ծով: Թուրքիան հասկանում է, որ առանց ՌԴ ներքին տրանսպորտային զարկերակների օգտագործման իր համար դժվար կլինի իրականացնել սեփական ամբիցիաները՝ որպես մատակարարման համաշխարհային շղթայում տարածաշրջանային տարանցիկ երկրներից մեկը: Այդ պատճառով Անկարան առաջարկում է նոր ջրանցքը դիտարկել ոչ թե որպես երթեւեկությունը սահմանափակելու, այլեւ, ընդհակառակը, այն հետագայում ավելացնելու միջոց»,– ասել է փորձագետը:

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան, որքան գիտեմ, այժմ ակտիվ բանակցություններ են վարում տրանսպորտային եւ մատակարարման ապահովման շղթաների, մասնավորապես՝ Թուրքիայից Հայաստանի միջոցով դեպի Ադրբեջան եւ այնուհետեւ դեպի Ռուսաստան երթուղիների վերականգնման շուրջ: Իրենց հերթին՝ միջազգային տրանսպորտային ընկերությունները շարունակում են փորձարկել ՌԴ տարածքով փոխադրման ուղղությունները: Իսկ թե այս բոլորն ինչպես կօգտագործվեն հետագայում, դեռ պարզ չէ, ուստի Ռուսաստանն ընդմիջում է վերցրել «Ստամբուլ» ջրանցքի շինարարության թեմայի հարցում: Եվ նույնիսկ եթե Թուրքիան սկսի հիմքի փոսը փորել, Ռուսաստանի համար ուշ չի լինի հայտարարությունն անել»,- եզրափակել է Հաջիեւը:

Թեգեր: ԲոսֆորԹուրքիաՆԱՏՕջրանցքՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել եւ չի քննարկելու

Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները

Միասնական հաշվի գումարով հարկատուն կկարողանա մարել սոցվճարները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist