Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը

ՆԱՏՕ-Թուրքիա՝ վերադարձ ի շրջանս յուր

Հունիսի 16, 2021
Միջազգային
Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
363
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման արդյունքները, մեծ հաշվով, անակնկալ չէին: Ակնհայտ էր, որ Անկարային եւ Վաշինգտոնին ձեռնտու չէր լինի հարաբերությունների խզումը: Դա, առաջին հերթին, չի ցանկանում Թուրքիան, քանի որ ամուր ռազմաքաղաքական կապեր ունի ՆԱՏՕ-ի հետ, եւ վերջինիս հետ հարաբերությունների խզումն առնվազն կհանգեցնի Իրանի կարգավիճակում հայտնվելուն, սակայն Անկարայի տնտեսությունը չի կարող արգելքները հաղթահարող իրանական փակ մոդելի նման դիմակայել մեկուսացմանը:

Հետեւաբար՝ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններում արձանագրված վերջին լարվածությունն ընդամենը չափը չանցնելու փոխադարձ հորդորների արդյունք է: Թուրքիան, մեծ հաշվով, սերտացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, փորձում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում, ինչը նրան հաջողվում է: Մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության ընդլայնումը արեւելք, մասնավորապես՝ Իրանի ուղղությամբ, լիովին տեղավորվում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տեսլականի մեջ: Այստեղ Թուրքիան իր հարցերն արդեն լուծել է, մասնավորապես՝ Արցախում, եւ այսօր որեւէ խնդիր չունի ի շրջանս յուր վերադառնալու հարցում: Անկարան մտել է Արցախի օկուպացված տարածքներ, ասել է թե՝ Իրանի հյուսիս, եւ իր ներկայության ծավալների ընդլայնումը միայն ժամանակի խնդիր է: Էրդողանն իր ծավալապաշտական քաղաքականության իրականացման շրջանակներում հասել է Ռուսաստանի «պարիսպների» տակ, եւ հետագա քայլերի համար ՌԴ-ի հետ ջերմ գործընկերային հարաբերություններ շարունակելը տրամաբանական չէ: Այս փուլում սեփական շահն առաջ տանելու համար Թուրքիային պետք է արդեն ՆԱՏՕ-ի իր գործընկերների աջակցությունը, եւ Էրդողանը սահուն անցում է կատարում իր ավանդական ուղեծիր՝ ՆԱՏՕ:

Ջո Բայդենի եւ Էրդողանի առանձին՝ ընդլայնված ձեւաչափերով հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Միացյալ Նահանգների նախագահն արդյունավետ է անվանել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի առաջնորդի հետ հանդիպումը: Էրդողանն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ի հետ անլուծելի հարցեր չունեն: «New York Post»-ը, լուսաբանելով երկու պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը, շեշտել է, որ Բայդենն Էրդողանին մոտեցել եւ բռունցքով ողջունել է հենց այն պահին, երբ թուրք առաջնորդը ցանկանում էր քննադատել ԱՄՆ նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նկատենք, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն այլեւս անշրջելի է, Անկարան ստիպված է հաշվի նստել դրա հետ, եւ մեկ-երկու հրապարակային ձեւակերպումներից հետո այն կհանվի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգից: Անկարան միանշանակ ջերմացնելու է հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Սեւ ծովում բնական գազի պաշարների հայտնաբերումից հետո վերջինս չի սեւեռվելու նաեւ Հունաստանի ջրային տնտեսական գոտիների վրա, ինչն այս խնդիրը նույնպես դուրս կհանի Թուրքիա-Հյուսիսատլանտյան դաշինք հարաբերությունների օրակարգից, իսկ այն լուրջ փորձաքար էր դարձել ՆԱՏՕ-ի ներսում:

Լիովին օրինաչափ էր նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս խոշոր անդամի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Էրդողանի կառուցողական հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին Լիբիայի եւ Սիրիայի խնդիրները, բայց ոչ՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան: Իսկ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո շտապեց մեկնել իր պատերազմական հանցագործությունների վայրերից մեկը՝ Արցախի օկուպացված տարածքներ, որտեղ Ալիեւի հետ պետական փաստաթղթեր ստորագրեց:

Արցախում Թուրքիայի կերտած «հաղթանակը» շատ թանկ է նստելու Ադրբեջանի վրա: Միանշանակ է, որ այդ տարածքները փաստացի տնօրինելու է Թուրքիան, արդեն իսկ Քարվաճառում գտնվող պղնձի եւ ոսկու երեք հանքավայր հանձնվել են թուրքական ընկերություններին, եւ նման հանձնումները շարունակվելու են:

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՋո ԲայդենՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր բուժկետ՝ արցախցիների համար

Նոր բուժկետ՝ արցախցիների համար

Արման Մեսրոպյանի երկրորդ որդին ծնվեց

Արման Մեսրոպյանի երկրորդ որդին ծնվեց

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist