Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ադրբեջանի ռուս-թուրքական թակարդը

Հուլիսի 25, 2021
Միջազգային
Ադրբեջանի ռուս-թուրքական թակարդը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
102
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ,,Հյուսիսային հոսք-2,, գազամուղի կառուցման հետ: Փաստացի Միացյալ Նահանգները ճանաչել են մոտ ութ միլիարդ դոլար արժեցած այդ մեգա-ծրագրի օրինականությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ը սպառնում էր պատժամիջոցների ճնշմամբ կասեցնել այն: Արեւմտյան մամուլը, ինչպես հատվածաբար ներկայացնում է inospressa.ru կայքը, Բայդեն-Մերկել համաձայնությունը գնահատում են որպես ՌԴ նախագահ Պուտինի ,,աշխարհաքաղաքական հաղթանակ,,:

Խիստ ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Կասպից ավազանից էներգակիրների արտահանման թուրք-ադրբեջանա-թուրքմենական համաձայնության մասին տեղեկատվության համապատկերին: ,,Հյուսիսային հոսք-2,, գազատարի թողունակությունը տարեկան  55 միլիարդ խորանարդ մետր է: Կասպյան գազատարի առավելագույն թողունակությունը կարող էր լինել տարեկան 25 միլիարդ խորանարդ մետր: Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգներն այսուհետեւ չեն պնդի Տրանսկասպյան գազատարի կառուցումը:

Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա Կասպյան ավազանի էներգակիրների աշխարհաքաղաքական կարեւորությունը գոնե եվրոպական ուղղությամբ գերակա չի լինի: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում չի կարող խաղարկել Եվրոպայի էներգետիկ անվտանգության այլընտրանքի խաղաքարտը: Շատ հավանական է, որ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները կենտրոնանան Իսրայել-Կիպրոս գազային գործարքը եւ Միջերկրական ծովում նոր խողովակաշարի գաղափարն իրականացնելու վրա՝ շրջանցելով Թուրքիան:

Թերեւս, այդ է նաեւ պատճառը, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը բաց սպառնալիք է հնչեցրել՝ այցելելով Կիպորսի հյուսիսային հատված, որը 1974 թվականից գտնվում է թուրքական օկուպացիայի տակ: Անկախությունից ի վեր առաջին անգամ Կիպրոսի թուրքական օկուպացիոն հատված է մեկնել նաեւ Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը: Էրդողանը հայտարարել է, որ Ալիեւի հետ քննարկում է Ադրբեջանի կողմից ,,Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը,, պաշտոնապես ճանաչելու հարցը:

Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված հունական իշխանությունը դիմել է ՄԱԿ-ին: Ըստ արեւմտյան մամուլի տեղեկացվածության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է քաղաքական հայտարարության նախագիծ, որը Թուրքիան զսպվածության եւ իրավիճակը չսրելու կոչ է անում: Նման փաստաթղթի ընդունումը կախված կլինի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կոնսենսուսային մոտեցումից: Եթե որեւէ երկիր ,,վետո,, չկիրառի, ապա թուրքական դիվանագիտությունը լուրջ ահազանգ կստանա:

Անշուշտ, Ադրբեջանի կողմից Կիպրոսի թուրքական մասի անկախության ճանաչումը բարդ խնդիր է, եւ Իլհամ Ալիեւը հեշտությամբ չի գնա այդ քայլին: Բայց նա Էրդողանի առջեւ պարտավորվածությունից խուսափելու հնարավորություն էլ չունի: Եթե Ադրբեջանը գնա նման քայլի, ապա լուրջ խնդիրներ կունենա Եվրամիության հետ հարաբերություններում: Բացառված չէ, որ այդ դեպքում դժգոհ կմնա նաեւ Իսրայելը:

Դեպի Եվրամիության երկրներ ռուսական նոր գազամուղի կառուցումը կավարտվի օգոստոսին, գազի մատակարարման փորձնական ծրագիրը կաշխատի արդեն հաջորդ տարի: Քաղաքական իմաստով դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները բախտի քմահաճույքին է թողնում Ուկրաինային: Այդ երկրի հետ Ադրբեջանը բավական սերտ հարաբերություններ է ունեցել, բայց վերջին շրջանում ձեռնպահ է մնում նախկին պայմանավորվածություններից:

Ըստ երեւույթին, Ադրբեջանը նախկին խորհրդային տարածքում արեւմտյան բոլոր քաղաքական նախագծերին մասնակցությունը սառեցնելու ուղեգիծը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ կարգավորման հարցը կմնա բաց: Այս իմաստով խիստ մտահոգիչ է, որ Մոսկվայում Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո հայկական կողմի նախաձեռնությամբ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ:

Այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության տոնայնությունից դատելով՝ Պուտին-Ալիեւ բանակցություններում հարցերը քննարկվել են Հայաստանի համար ոչ այնքան ցանկալի դիտանկյունից: Խոսքն առաջին հերթին տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ նորերի կառուցման մասին է: Հիմնականում ապահովագրվելով ուկրաինական ուղղությունում, Ռուսաստանը, հավանաբար, ԼՂ եւ հայ-ադրբեջանական սահմանազատման եւ հաղորդուղիների բացման հարցերում սկսելու է գործել ավելի եռանդուն:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԳերմանիաԹուրքիաՀյուսիսային հոսքՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Տոկիո-2020. Թենիսի Կարեն Խաչանովը հաղթեց Օլիմպիական խաղերի անդրանիկ մրցախաղում

Տոկիո-2020. Թենիսի Կարեն Խաչանովը հաղթեց Օլիմպիական խաղերի անդրանիկ մրցախաղում

Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել

Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist