Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երրորդ համաշխարհայինի ուրվականը

Հոկտեմբերի 27, 2021
Միջազգային
Երրորդ համաշխարհայինի ուրվականը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
233
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Որքան էլ մարդկությունն անցնում է պատերազմների միջով, որքան էլ պատերազմը հսկայական կորուստներ է պատճառում թե՛ հաղթող, թե՛ պարտվող կողմերին, աշխարհում չի դադարում սպառազինությունների մրցավազքը, եւ պատերազմի ներկայությունը չի դադարում անգամ ամենախաղաղ թվացող ժամանակաշրջանում…

Հավիտենական խաղաղության մասին բանական մարդու երազանքը մնում է անկատար, քանզի, որքան էլ մարդը բանական, այնուամենայնիվ, անգամ մեր դարում դեռեւս չի ազատվել վայրենի բնազդներից, քանի որ չի հասել բանականության այն բարձրագույն վիճակին, երբ բացարձակ ազատությունն ինքն իրե՛ն իշխելու կամքն է եւ ոչ՝ ուրիշին… Խաղաղություն կոչվածը, որ այնպես քաղցր է հնչում մեր ականջին, միշտ մնում է հարաբերական, քանզի մատների վրա կարելի է հաշվել օրեր, որ մոլորակի վրա եղել են խաղաղ գիշերներ ու ցերեկներ, թեեւ առանձին դեպքերում այս կամ այն ժողովրդի համար եղել են եւ խաղաղ ու երջանիկ տարիներ։ Իրենց տարածքում այդպիսի խաղաղություն վայելեցին ԽՍՀՄ ժողովուրդները Երկրորդ համաշխարհայինից հետո մինչեւ 1988 թ., երբ սկսվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը, ինչը շարունակվում է մինչեւ օրս` նախկին ԽՍՀՄ, այժմ ԱՊՀ երկրների հանդեպ։ Մինչ աշխարհը պայքարում էր ԽՍՀՄ-ի դեմ` իբր, իրական «սպառնալիք» զգալով հզոր  կառույցից, Եվրոպան ինքն էր միություն կազմավորում, իսկ այսօր երրորդ համաշխարհայինի սպառնալիքը կախված է օդում, քանզի չեն դադարում սպառազինությունների մրցավազքը եւ կրակի վրա յուղ լցնելու գործընթացները… Այսպես էլ սկսվեց Առաջին համաշխարհայինը, երբ Գերմանիան սպառազինվելու մրցավազքի մեջ մտավ Բրիտանիայի հետ, իսկ պատերազմի համար շատ բան չպահանջվեց, ընդամենը մի մասնավոր առիթ, եւ վառոդի տակառը պայթեց…

Պատերազմի հետեւանքով վերացան չորս կայսրություն` Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, ոչնչացվեցին չորս արքայական տոհմեր` Հոհենցոլերները, Հաբսբուրգները,  Օսմանները, Ռոմանովները։ Բելգիան ու Սերբիան ավերվեցին, պակաս կորուստներ չունեցան Գերմանիան ու Ռուսաստանը, զոհվեց  1.4 միլիոն ֆրանսիացի զինվոր, օսմանները, օգտվելով առիթից, կազմակերպեցին հույների, ասորիների, հայերի ցեղասպանությունները։ Անտանտը օսմանյան ճակատներում կորցրեց մոտ 650.000 մարդ, օսմանցիները` 725.000 (325.000 մահացած եւ 400.000 անհետ կորած)։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջեւ։ Իսկապես, ոչ ոք չի կարող կռահել, թե ինչով կավարտվի պատերազմը, որն սկսվել է այնպես ինքնավստահ…

Պատերազմն ավարտվե՞ց. իհարկե, ոչ. պատերազմը նախապարտրաստվում էր հաջորդ պատերազմին թվացյալ խաղաղության պայմաններում. Գերմանիան Առաջին համաշխարհայինի հետեւանքները դժվարանում էր մարսել. սկսվեց Երկրորդը. Գերմանիան ու նրա դաշնակիցներն առավել դաժան պարտություն կրեցին. եղան նացիզմի պարագլուխների ինքնասպանություններ ու Նյուրնբերգյան դատավարություններ… Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Թուրքիան Կովկասում սպասում էր պատերազմի մեջ մտնելու իր հերթին, սակայն հերթը չհասավ նրան, եւ դժվար է ասել` ինչով կավարտվեր այն, եթե պատերազմը հասներ Կովկաս, քանզի Թուրքիան հակված էր Գերմանիայի կողմը, իսկ Անգլիան, որ նացիստների դեմ կռվող ճակատում էր, հովանավորում էր Թուրքիային. Չերչիլը ձգտում էր Թուրքիային զերծ պահել ԽՍՀՄ վրեժխնդրությունից եւ պահպանել այն իբրեւ պատնեշ՝ դեպի Մերձավոր Արեւելք եւ Միջերկրական ծով ռուսների առաջխաղացման դեմ։ Այդտեղով էր անցնում Բրիտանական կայսրությունը մայր երկրին կապող զարկերակը։ Ըստ էության՝ Անգլիան փորձում էր կանխել դեպքերի այնպիսի զարգացումը, որը կարող էր տանել դեպի Հայկական հարցի ամբողջական կամ մասնակի լուծում։

Այսօր էլ Թուրքիայի՛ն չեն բավարարում Երկրորդ համաշխարհայինի արդյունքները, եւ նա սպառազինվում է բոլոր առումներով` սկսած դիվանագիտությունից մինչեւ վերջին թողարկման զինատեսակներ։ Համագործակցելով Ադրբեջանի հետ ու թիրախավորելով Հայաստանին՝ Թուրքիան հույս ունի այդտեղի՛ց սկսել աշխարհաքաղաքական նոր քարտեզի ձեւավորման գործընթացը։ Ըստ Էրդողանի պատկերացումների՝ այդ պատերազմից Թուրքիան դուրս կգա որպես հաղթանակած ու գերհզոր տերություն` հասնելով աշխարհակալության թուրքական դարավոր երազանքին։ Տվյալ դեպքում Էրդողանը նման է շախմատի տախտակի առջեւ նստած միայնակ խաղացողի, ինչպես ժամանակին` Հիտլերը, որ հաշվի չէր առնում դիմացինին, եւ նրա քայլերն էլ պլանավորում էր ըստ իր կամքի` երկու կողմերի զինվորներին փորձելով խաղացնել սեփական մատների քմահաճույքով։

Թուրքական դիվանագիտության ամենավտանգավոր դրույթը, որքան էլ տարօրինակ թվա, խաղաղության քարոզն է, որով այսօր մերձավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ ուզում է աշխարհի ականջը լցնել Թուրքիան։ Այսպես կոչված հաղթանակ տանելով արցախյան պատերազմում՝ դաշնակիցները հույս ունեն արդեն առանց զենքի գրավել Հայաստանը` առաջ գալով նրա սահմանների մոտ, ահաբեկելով բնակչությանն իրենց զորքերի ներկայությամբ, պարբերաբար կրակի տակ պահելով մեր շեներն ու գյուղերը, թալանելով, կենսական պայմաններից զրկելով ու հարկադրելով բնակիչներին լքել իրենց տները։ Ալիեւն այդպես էլ արտահայտվեց. որ իրենք Երեւան կմտնեն առանց զենքի, ոտքով կգնան-կգան. սա առավել վտանգավոր է դառնում խաղաղության քարոզը միամտորեն կուլ տալու դեպքում… Իսկ ինչ կլինի արդյունքում, եթե թուրքերին հաջողվի այս կամ այլ կերպ տիրանալ Հայաստանին, քանզի Ալիեւը հրապարակայնորեն եւ բարձր ամբիոններից շեշտում է հենց Ադրբեջան-Հայաստան հակամարտության մասին` Արցախի հարցը համարելով փակված, մինչդեռ նախքան պատերազմը եւ 44-օրյա պատերազմի ընթացքում խոսքով թիրախավորում էր միայն Արցախին։ Այսօր արդեն իսկ պարզից էլ պարզ է, որ խնդիրը Արցախը չէր, իսկ հիմա նույնիսկ Հայաստանն էլ չէ, այլ տարածաշրջանում Թուրքիայի հաստատվելը եւ դրանով իսկ երրորդ համաշխարհայինի փողն հնչեցնելը, քանզի, ինչպես արտահայտվեց Էրդողանը, իրեն դուր չի գալիս Երկրորդ համաշխարհայինից հետո ձեւավորված աշխարհաքաղաքական քարտեզը։ «3+3» ձեւաչափը հոլովելով եւ տրոյական ձիու պես մտնելով տարածաշրջան՝ Թուրքիան հույս ունի այն հեշտությամբ քանդել ներսից, ինչպես ընդունված է մեր օրերում որակել` հենց «խաղացողների» ձեռքով՝ վստահություն ձեռք բերելով իր «բարի» կամքի հանդեպ։

Արդյոք աշխարհը չի՞ զգում երրորդ համաշխարհայինի մոտալուտ վտանգը. «Վալդայ» բանավիճային ակումբի նիստի ժամանակ հարցադրողին, ով կարծում էր, թե ատոմային զենքին տիրապետող որոշ տերությունների առկայությունը գուցե զսպիչ հանգամանք լինի այն սանձազերծելու, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանեց. «Դուք ասացիք ատոմային ռումբի մասին. դա վիթխարի պատասխանատվություն է այդ տերությունների համար։ Դուք նաեւ ասացիք, որ ահա այս պայմաններում երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելն անիմաստ է, բայց գոյություն ունի լիակատար փոխադարձ ոչնչացման սպառնալիք, չմոռանանք այդ մասին»։

Մնում է աշխարհը մոտալուտ վտանգը հասկանա մինչեւ սեփական մաշկի վրա զգալը եւ այն կանխի հնարավորինս շուտափույթ` նախքան Հայաստանը զոհաբերելը՝ թույլ չտալով Թուրքիային հաստատվել այնտեղ, որտեղ արդեն իսկ հաստատված ժողովուրդներ ու պետություններ կան, իսկ Թուրքիան էլ, որին չեն գոհացնում Երկրորդ համաշխարհայինի արդյունքները, դասեր քաղի իր համար այնքան անցանկալի անցյալից, քանզի ոչ ոք չի կարող կռահել ու իր համար երաշխավորել որեւէ պատերազմի հետեւանք, որքան էլ դրան պատրաստ ու նախահարձակ լինի…

Թեգեր: ԽՍՀՄհամաշխարհային պատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ավագ եղբորը փոխարինողը

Ավագ եղբորը փոխարինողը

«Վերականգնելով Հակոբավանքը՝ կվերանորոգենք ազգային մեր հիշողությունը»

«Վերականգնելով Հակոբավանքը՝ կվերանորոգենք ազգային մեր հիշողությունը»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist