Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հարված Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման գաղափարին

Անկարային կոչ է արվել հրաժարվել արմատական խմբավորման հետ շփումներից

Նոյեմբերի 25, 2021
Միջազգային
Հարված Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման գաղափարին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
236
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելը Թուրքիայից պահանջել է իր տարածքում փակել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր գրասենյակները: Այդ հայտարարությունը հնչեցրել է հրեական պետության արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն այն բանից հետո, երբ երկրի պաշտպանության բանակն ընդհանուր անվտանգության ծառայության հետ միասին Հորդանան գետի արեւմտյան ափին բացահայտեց վերջին 7 տարում խոշորագույն «ահաբեկչական բջիջը»: Այն զբաղվել է Երուսաղեմում ահաբեկչական գործողությունների նախապատրաստությամբ: Նրա ներկայացուցիչներից ոմանք գործել են՝ գտնվելով թուրքական տարածքում: Այդ փաստը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար խոչընդոտ կդառնա՝ իսրայելական կողմին թեքելու դեպի տարածաշրջանային երկխոսություն:

Լապիդը բաց տեքստով հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը տեղի իշխանությունների կողմից պետք է ընդմիշտ փակվի: «Մենք պետք է կանխենք այս նողկալի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի քաղաքացիների դեմ ամենուր եւ ցանկացած պայմաններում,- ասել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը՝ նկատի ունենալով Երուսաղեմում անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած հարձակումը։- Աշխարհի երկրները պետք է վարվեն Բրիտանիայի պես եւ ՀԱՄԱՍ-ն օրենքից դուրս հայտարարեն»: Վերջերս բրիտանական կողմն իսկապես պաղեստինյան շարժման անդամներին ընդգրկել է սեւ ցուցակում։ Ընդ որում՝ Միացյալ Թագավորությունում արգելվել է ՀԱՄԱՍ-ի ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքական թեւը։

Իր հայտարարությունը Լապիդն արել է այն բանից հետո, երբ պաշտպանության բանակն ու ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտարարեցին Հորդանան գետի արեւմտյան ափին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 50 ակտիվիստի ձերբակալելու մասին, ովքեր, ըստ որոշ գնահատականների, ահաբեկչական ամբողջ շղթա էին կազմում, որն զբաղվում էր խաղաղ իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական գործողությունների նախապատրաստությամբ, այդ թվում՝ Երուսաղեմի տարածքում: «Ձերբակալվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր ու զենքեր»,- հայտնել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից։ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Ավիվ Կոհավին Հորդանան գետի արեւմտյան ափի գործողությանը մասնակցած սպաների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ նրանք «խոշոր աղետ են կանխել»։

Արմատական խմբավորման անդամները, ըստ տեղեկությունների, փորձել են հավաքագրել մի քանի խոշոր քաղաքների՝ Ռամալլայի, Հեբրոնի եւ Ջենինի բնակիչներին։ Չնայած ձերբակալվածների վրա պատրաստված չորս «մահվան գոտիների» հայտնաբերմանը, իսրայելական իշխանությունները վստահեցնում են, որ համակարգողները ձերբակալության պահին չէին հասցրել նախապատրաստել մահապարտներին։ Բջջի գործունեությունը, ըստ նրանց, ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ի հայտնի հրամանատար Սալեհ ալ-Արուրին՝ խմբավորման մարտական թեւի հիմնադիրը: Հրեական պետության իշխանությունները կարծում են, որ նա նախապատրաստությունը վերահսկել է արտասահմանից՝ գտնվելով ոչ միայն Լիբանանի ու Քաթարի, այլ նաեւ Թուրքիայի տարածքում։

Գործողության պատճառը եղել է Երուսաղեմի Հին քաղաքում գրանցված ահաբեկչությունը, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին։ Պաղեստինյան փախստականների ճամբարի բնակիչը հրազենի օգտագործմամբ հարձակում է գործել, որի հետեւանքով զոհվել է մեկ իսրայելցի։ Ահաբեկիչը ոչնչացվել է սահմանային հատուկջոկատայինների պատասխան կրակով: ՀԱՄԱՍ շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ նշելով, որ Իսրայելի ղեկավարության դեմ դիմադրությունը, այդ թվում՝ զինված հարձակումների միջոցով, կշարունակվի նաեւ ապագայում։ Այս ֆոնին հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը համաշխարհային ողջ հանրությանը կոչ է արել ՀԱՄԱՍ-ը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներում։

Թուրքերին ուղղված պահանջը հնչել է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ վերջին տարիներին աշխուժացած քննարկման ֆոնին։ Անցյալ շաբաթ վարչապետ Նաֆթալի Բենեթը բանակցություններ է վարել Էրդողանի հետ։ Դա, ինչպես նշում է «Jerusalem Post»-ը, հրեական պետության ղեկավարի եւ Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցն էր 2013 թվականից ի վեր։ Դրա համար առիթ էր ծառայել Անկարայի կողմից իսրայելցի ամուսնական զույգի՝ Նատալի եւ Մորդի Օկնինների ազատ արձակումը: Նրանք ձերբակալվել էին Ստամբուլում՝ տեղական հեռահաղորդակցության աշտարակի դիտահարթակից նախագահական նստավայրը լուսանկարելու համար։ Բենեթը շնորհակալություն է հայտնել զրուցակցին «գործադրած ջանքերի համար»։ Էրդողանն ընդգծել է, որ երկու խաղացողների միջեւ տարաձայնությունները կարելի է նվազագույնի հասցնել, եթե «փոխըմբռնման շրջանակներում» կարգավորվի աշխատանքը երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Ի դեպ, նման սիրալիրությունների փոխանակումը համարժեք արձագանք չի գտել իսրայելական հանրության մեջ: «Իսրայել Հայոմ» թերթն ամուսնական զույգի հետ կապված իրավիճակը վտանգավոր նախադեպ է համարել «ազգային անվտանգության տեսանկյունից»: «Այժմ տարբեր երկրներ, հավանաբար, կարող են որդեգրել անմեղ իսրայելցիներին ազատելու ռազմավարություն՝ իր քաղաքացիներին պաշտպանելու Իսրայելի ցանկությունը ցինիկաբար շահարկելու համար»,- գրում է թերթը։ Նրա գնահատականներով՝ հրեական պետության քաղաքականությունը կարող է ստիպել մերձավորարեւելյան մյուս խաղացողներին «դիվանագիտական, սոցիալական կամ ռազմավարական օգուտներ» կորզել նրանից։ Ենթադրություն կա, որ, հաշվի առնելով Օկնին զույգի ազատ արձակման գործընթացին Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեայի մասնակցությունը՝ առեւտուրն ընթանում է Անկարային հետախուզության ոլորտում կոնկրետ զիջումներ անելու շուրջ։ Առայժմ սա միայն վարկած է։ Ավելի կարեւոր է, որ ՀԱՄԱՍ-ի հետ կապված իրավիճակը հարված է հասցրել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության անհրաժեշտության ցանկացած գաղափարին: Առնվազն չափազանց դժվար կլինի մերձեցումը բացատրել ներքին լսարանին, եթե Անկարան պատրաստակամություն չհայտնի նվազեցնել իր տարածքում ՀԱՄԱՍ-ի ակտիվությունը։

Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը ստեղծվել է 20-րդ դարի վերջին իսլամական «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության եգիպտական մասնաճյուղի հիման վրա: Ներկայումս կազմակերպությանն ակտիվորեն ֆինանսավորում է Քաթարը: Այն գտնվում է Թուրքիայի հովանու տակ: Հատկանշական է, որ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիություն է շնորհել ՀԱՄԱՍ-ի մի շարք բարձրաստիճան ակտիվիստների:

Թեգեր: Իսրայել
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից

Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից

Մոնթեի ոգին անմահ է

Մոնթեի ոգին անմահ է

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist