Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լիբիայի նախագահական ընտրությունները՝ որպես ռիսկի գործոն

Դեկտեմբերյան քվեարկությունը կարող է չհանգեցնել երկրում իրավիճակի կայունացման

Դեկտեմբերի 16, 2021
Միջազգային
Լիբիայի նախագահական ընտրությունները՝ որպես ռիսկի գործոն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
130
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային հանրությունն ու աշխարհի առաջատար երկրները հույսեր են կապում Լիբիայում դեկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Լեգիտիմ նոր իշխանության ընտրությունը դիտվում է որպես հիմնարար գործոն երկրում իրավիճակի կայունացման համար: Այդուհանդերձ, ընտրական գործընթացի մասնակիցների եւ Լիբիայում նրանց աջակցող խմբավորումների միջեւ տարաձայնությունները կարող են ոչ միայն քվեարկության խափանման, այլեւ էսկալացիայի նոր փուլի պատճառ դառնալ:

Դեռ անցած տարվա վերջին, երբ նոր էր գործարկվում Ազգային միասնության կառավարության եւ նոր նախագահական խորհրդի ձեւավորման գործընթացը, որոնք ստեղծվեցին 2021 թ. փետրվարին Լիբիայի ազգային երկխոսության ֆորումի շրջանակներում, շատ փորձագետների համար ակնհայտ էր, որ երկիրը դժվար թե պատրաստ լինի 2021 թ. դեկտեմբերին նախագահական ընտրությունների անցկացմանը: Հակասությունների մակարդակը չափազանց բարձր էր: Երկիրը նախկինի պես բաժանված էր: Արեւմուտքում գործում է ուժերի լայն շրջանակ, որը 2014 թ. ի հայտ է եկել «Լիբիայի վերածնունդ» դաշինքի հիմքի վրա՝ իսլամիստներից ու բերբերյան ազգայնականներից մինչեւ Միսրաթայի եւ Զինտանի տարածաշրջանայինները, որոնք սկզբում դարձան Ֆաիզ Սարաջի կառավարության, իսկ այժմ՝ Աբդուլհամիդ Դբեյբայի Ազգային միասնության կառավարության աջակցության հիմքը: Իսկ Արեւելքը հրամանատար Խալիֆա Հաֆթարի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ագիլա Սալեհի իշխանության տակ է։

Պետք է խոստովանել, որ 2021 թ. դեկտեմբերին ընտրությունների անվերապահ անցկացման ռազմավարության շրջանակներում հնարավոր եղավ հասնել որոշակի առաջընթացի։ Սա հնարավորություն տվեց որոշակիորեն նվազեցնել լարվածությունը եւ հաստատել, թեկուզ սահմանափակ, երկխոսություն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Փաստորեն, արեւելյան Լիբիայի առաջատար քաղաքական գործիչների պատրաստակամությունը՝ համագործակցելու Դբեյբայի Ազգային միասնության կառավարության հետ, պայմանավորված էր սպասվող ընտրություններով, որին եւ Հաֆթարը, եւ Սալեհը պլանավորում էին մասնակցել: Այլ՝ Ազգային միասնության կառավարության գոյության ավելի երկարաժամկետ սցենարի դեպքում, որը չի սահմանափակվում 2021 թ. դեկտեմբերով, Հաֆթարի եւ Սալեհի կողմից Տրիպոլիի այս կառավարության ճանաչումը հազիվ թե հնարավոր լիներ: Գործնականում Դբեյբայի Ազգային միասնության կառավարությունը, ինչպես եւ դրան նախորդած Սարաջի Ազգային համաձայնության կառավարությունը, վերածվել է Լիբիայի արեւմուտքում իշխանության մարմնի՝ առանց արեւելքում լիարժեք գործելու հնարավորության:

Ուստի դեկտեմբերի 24-ին ընտրություններ անցկացնելու կոչերը կարելի է համարել որոշակի զիջում Հաֆթարին ու Լիբիայի արեւելքի ինստիտուտներին, որոնք այդ ընտրությունների միջոցով կարող էին օրինականացնել իրենց կարգավիճակը: Սակայն, ինչպես արդյունքում պարզվեց, այդ գործիչների դիրքորոշումները շատ ավելի թույլ էին, քան ենթադրվում էր: Նրանք ստիպված էին դիմել հնարավոր մանիպուլյացիաների, որպեսզի ապահովեն իրենց հաջողությունը քվեարկությունում:

Այսպիսով՝ չնայած լարվածության թուլացմանը, որքան մոտենում է ընտրությունների անցկացման օրը, այնքան սկսում են աճել հակասությունները։ Մասնավորապես՝ սեպտեմբերին երկրի արեւելքում գործող Ներկայացուցիչների պալատի պատգամավորները հետ են կանչել Ազգային միասնության կառավարությանը տված վստահության քվեն, չնայած դա արել են քվորումի բացակայության պայմաններում։

Հետագայում սկսեցին ի հայտ գալ նաեւ ընտրական օրենսդրության ընդունման հետ կապված խնդիրներ։ Այն երբեք վերջնական չի մշակվել եւ բազմաթիվ խախտումներ է պարունակում։ Պետք է նկատի ունենալ, որ Սալեհի գլխավորած Ներկայացուցիչների պալատի պատգամավորները, ովքեր շարունակում են աշխատանքը երկրի արեւելքում եւ օրենքներ են ընդունում Լիբիայի խորհրդարանի անունից, լիբիացիներից շատերի կողմից ընկալվում են որպես պատերազմող կողմ։ Համարվում է, որ պատգամավորները գործում են Հաֆթարի օգտին: Ուստի ընտրությունների անցկացման վերաբերյալ նրանց ընդունած օրենքներին վերաբերմունքը համարժեք է:

Իրենց հերթին՝ Լիբիայի ազգային երկխոսության ֆորումի ներկայացուցիչները պնդում էին, որ ինչպես զինվորականները, այնպես էլ այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կամ նրանք, ովքեր արդեն դատապարտվել են դատարանի կողմից, բայց այս կամ այն պատճառով կարողացել են խուսափել պատժից, չպետք է մասնակցեն ընտրություններին։ Արգելքը պետք է տարածվի նաեւ այլ քաղաքացիություն ունեցողների վրա։ Այս ամենը ընտրությունների մասնակիցների ցուցակից կբացառի թե Հաֆթարին, թե Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին։

Ուստի այս առաջարկները չեն ընդունվել Սալեհի գլխավորած պատգամավորների կողմից, որոնք հրապարակել են ընտրական օրենքների սեփական տարբերակը, եւ նրանց չի շփոթեցրել այն, որ խախտել են կանոնակարգը: Պատգամավորների խմբի պատրաստած օրինագիծը նույնիսկ քվեարկության չդրվեց, այլ ուղղակի ստորագրվեց Սալեհի կողմից։ Այդուհանդերձ, լիբիական կարգավորման առաջատար արտաքին հովանավորները հավանել են օրենքի նոր տարբերակը՝ աչք փակելով դրա ընդունման ընթացքում արձանագրված խախտումների վրա, քանի որ հույս ունեին ընտրություններ անցկացնել «ամեն գնով»։ Իսկ քվեարկության արդյունքները պարզապես կարող են չեղյալ համարվել Լիբիայի գերագույն դատարանի կողմից, եթե համարվի, որ ընտրության ընթացակարգը չի համապատասխանել սահմանադրական հռչակագրին։

Այդ իսկ պատճառով, հավանաբար, ճիշտ էին նրանք, ովքեր ասում էին, որ նախ անհրաժեշտ է համաձայնեցնել սահմանադրական հռչակագիրը՝ ներառելով դրույթներ ընտրությունների մասին, ինչպես նաեւ ստեղծել լիբիական միասնական բանակ եւ միայն դրանից հետո ընտրություններ անցկացնել: Այդ դեպքում քվեարկությունը կանցկացվեր սահմանադրական նորմերի համաձայն, այլ ոչ թե այսրոպեական դրույթների, որոնք ընդունվում են հակամարտության կողմերից մեկի սեփական հնարավորությունների ապահովման նպատակով:

Հատկանշական է, որ լիբիական դատարաններն ու ընտրական հանձնաժողովն արդեն սկսել են անտեսել Ներկայացուցիչների պալատի պատգամավորների խմբի կողմից ընդունված ընտրական օրենքները։ Այսպես՝ վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբան հաստատվել է որպես թեկնածու։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ընդունված կանոնակարգով նա չէր կարող առաջադրվել, քանի որ ընտրություններից երեք ամիս առաջ պարտավոր էր հեռանալ իր պաշտոնից։

Հենց ընտրություններին Դբեյբայի մասնակցության անհնարինության վրա էր, որ արեւելյան Լիբիայի քաղաքական գործիչները խաղադրույք էին կատարում. Ազգային միասնության կառավարության ղեկավարն այժմ ամենահայտնի քաղաքական գործիչն է, եւ, ըստ հարցումների, նրա օգտին պատրաստ է քվեարկել լիբիացիների ավելի քան 40 տոկոսը:

Միաժամանակ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին կարող է վտանգ ներկայացնել Հաֆթարի եւ նրա շահերի համար լոբբինգ անող պատգամավորների համար։ Նա ի վիճակի է ընտրություններում շրջանցել հրամանատարին. չէ՞ որ Քադաֆի կրտսերի աջակցության մակարդակը կարող է տատանվել 18-25 տոկոսի սահմաններում։ Կապված դրա հետ՝ ջանքեր են գործադրվել, որպեսզի նրան չթույլատրվի մասնակցել ընտրություններին։ Այստեղ Հաֆթարը համերաշխ էր Լիբիայի արեւմուտքում գտնվող բազմաթիվ ուժերի հետ, որոնք նույնպես անթույլատրելի էին համարում նրա մասնակցությունը։

Լիբիացիների շատ լայն հատվածի համար Քադաֆիի ընտանիքի հիպոթետիկ վերադարձն իշխանության ինքնին կընկալվի որպես էքզիստենցիալ սպառնալիք։ Նրանք կասկածներ չունեն, որ Սեյֆ ալ-Իսլամը եւ նրա կողմնակիցները վաղ թե ուշ կսկսեն վրեժ լուծել իրենց հակառակորդներից, հատկապես նրանցից, ովքեր մեղավոր են Մուամմար Քադաֆիի մահվան մեջ:

Միեւնույն ժամանակ, կրտսեր Քադաֆիի անհաշտ հակառակորդների թիվը զգալիորեն բարձր է աջակիցների քանակից: Եթե ենթադրենք, որ Սեյֆ ալ-Իսլամին կհաջողվի այս կամ այն ճանապարհով հաղթել նախագահական ընտրություններում, հնարավորությունները, որ լիբիացիների մեծամասնությունը կընդունի նրա ընտրությունը, կհավասարվի զրոյի:

Թեկնածուի մասնակցությունն ընտրություններին, ում մահապատժի դատավճիռը դեռ ուժի մեջ է, չնայած դրա վերացման վերաբերյալ առանձին որոշմանը, անշուշտ, կվիճարկվի Գերագույն դատարանի կողմից։ Նաեւ Քադաֆիի ընտրությունը կարող է կասկածի տակ դրվել միջազգային հանրության կողմից։ Այդուհանդերձ, Սեյֆ ալ-Իսլամը հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից եւ ընդգրկված է տարբեր պետությունների պատժամիջոցների ազգային ցուցակներում։ Ստեղծված իրավիճակում կրտսեր Քադաֆին կարող է կարեւոր դեր խաղալ։ Որոշ ուժերին աջակցելու նրա դիրքորոշումը կազդի ընտրությունների ելքի վրա, եթե, իհարկե, դրանք կայանան։

Հաֆթարի նկատմամբ նույնպես իրավական բազմաթիվ առարկություններ կան, այդ թվում՝ Լիբիայում նրա ձերբակալության օրդերների առկայությունը: Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս հարցումները, նրա աջակցության մակարդակը չնչին է եւ 9-12 տոկոսի սահմաններում է։ Նա զիջում է եւ Դբեյբային, եւ Սեյֆ ալ-Իսլամին ու մոտավորապես հավասար հնարավորություններ ունի ներքին գործերի նախկին նախարար Ֆաթհի Բաշագգայի հետ: Հաֆթարի կողքին են մնում Լիբիայի արեւելքում գործող իշխանությունն ու վարչական ռեսուրսը, որոնց օգնությամբ նա ի վիճակի է ավելացնել իրեն սատարող ձայների թիվը: Միեւնույն ժամանակ արեւելյան Լիբիայի բնակչությունը զգալիորեն զիջում է արեւմտյան մասի բնակչությանը։ Ուստի Հաֆթարի համար չափազանց կարեւոր էր ընտրություններից հեռացնել Դբեյբային եւ Սեյֆ ալ-Իսլամին, իսկ հետո փորձել բանակցել վերջինիս հետ՝ նրա ձայների գոնե մի մասը ստանալու համար։

Այն, որ ամերիկյան լոբբիստական ընկերությունը հրաժարվել է շարունակել աշխատանքը Հաֆթարի հետ, նույնպես ազդանշան է հրամանատարի համար եւ կապված է «Լիբիայի կայունացման ակտի» հետ, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է սեպտեմբերի 28-ին։ Համաձայն այդ օրենքի՝ Միացյալ Նահանգների նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի օտարերկրյա անձանց նկատմամբ, ովքեր «էական աջակցություն են ցուցաբերում Լիբիայի զինված ուժերին կամ կիսառազմական խմբավորումներին»՝ խախտելով 1970 ՄԱԿ ԱԽ բանաձեւը: Դա անձամբ վերաբերում է Հաֆթարին։ Ուստի եթե ԱՄՆ Սենատը հաստատի այդ օրինագիծը, ապա նույնիսկ Հաֆթարի հաջողության դեպքում ԱՄՆ-ը կարող է չճանաչել ընտրությունների արդյունքները։ Բայց նաեւ ինքը՝ Հաֆթարը, դժվար թե ճանաչի քվեարկության արդյունքները, եթե դրանք ավարտվեն ոչ իր օգտին: Նա օգտագործում է մյուս թեկնածուների նկատմամբ հնչեցված առարկությունները։ Ամենայն հավանականությամբ, Լիբիային սպասվում է շարունակվող «արեւելք-արեւմուտք» պառակտումը, անկախ այն բանից՝ դեկտեմբերին ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ։

Չնայած սպառնալիքին, որ ընտրությունների արդյունքում իրավիճակը կարող է սրվել, դժվար թե խոսք լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Հակառակորդ կողմերի արտաքին հովանավորները ներկայումս հակված չեն առճակատման։ Բայց սահմանափակ ռազմական գործողություններն ու ռազմական բախումները չի կարելի բացառել, ինչը նշանակում է, որ ընտրությունները Լիբիայում անդորրը վերականգնելու 100 տոկոսանոց երաշխիք հաստատ չեն լինի։

Թեգեր: ընտրություններԼիբիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին

Գուրգեն պապիկ նվիրյալ հայորդին

«…Իսկ Շուշիից ե՛ւ Եվրոպան է երեւում, ե՛ւ աշխարհի մյուս կողմերը»

«…Իսկ Շուշիից ե՛ւ Եվրոպան է երեւում, ե՛ւ աշխարհի մյուս կողմերը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist