Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում

Եվրոպան շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը

Ապրիլի 12, 2022
Միջազգային
Սերբիան դառնում է չինական հրթիռների առաջին օպերատորը Եվրոպայում
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանգստյան օրերին Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայանում նկատվել են երեք չինական «Y-20» ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ։ Լրատվամիջոցները եւ ռազմական փորձագետները հայտնել են, որ ապրիլի 9-ի վաղ առավոտյան Չինաստանի ռազմա-օդային ուժերի «Y-20» վեց տրանսպորտային ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բելգրադի օդանավակայանում, որոնք, ըստ տեղեկությունների, Սերբիայի զինված ուժերին են մատակարարել բարձր ճշգրտության «HQ-22» զենիթահրթիռային համակարգեր: Չինական «երկիր-օդ» հրթիռային համակարգը հաճախ համեմատում են ամերիկյան «Patriot»-ի եւ ռուսական С-300-ների հետ, թեեւ այն ավելի կարճ հեռահարություն ունի։ Այսպիսով՝ Սերբիան դառնում է Եվրոպայում չինական հրթիռների առաջին օպերատորը։

«Y-20-ի հետ կապված օպերացիան անակնկալ էր, քանի որ նրանք խմբային թռիչք կատարեցին, այլ ոչ թե մեկ ինքնաթիռի թռիչքների շարք: Եվրոպայում ցանկացած թվով «Y-20»-ների առկայությունը նույնպես դեռեւս բավականին նոր երեւույթ է»,- նշում են արեւմտյան ռազմական դիտորդները: Սերբ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ռադիչն էլ հայտարարել է, որ «չինացիները ուժի ցուցադրություն են իրականացրել»։ Ինչպես գրում է «Edaily»-ն, զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի անդամ առնվազն երկու երկրների՝ Թուրքիայի եւ Բուլղարիայի տարածքով, փորձագետների կողմից դիտվել են որպես Չինաստանի աճող՝ համաշխարհային ազդեցության ցուցադրություն: Կարող ենք փաստել, որ սա բավական ազդեցիկ եւ խոսուն քայլ է Չինաստանի կողմից, որի արտաքին քաղաքականության հիմքում մինչ այս ընկած էին առավելապես «փափուկ ուժի» կիրառումը եւ տնտեսական էքսպանսիան։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր նոր տեխնոլոգիայի ցուցադրության մասին, որն անվանել էր «Սերբիայի տրամադրության տակ գտնվող ամենահզոր զենքը» եւ զինված ուժերի «նորագույն հպարտությունը»։ Փաստացի դրանով նա անուղղակիորեն հաստատել է միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգի մատակարարումը, որի գնման մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռեւս 2019 թ.։ Թեեւ ԱՄՆ պաշտոնյաները 2020 թ. Բելգրադին զգուշացրել էին «HQ-22» հակաօդային համակարգեր ձեռք բերելու աննպատակահարմարության մասին՝ նշելով, որ եթե Սերբիան իսկապես ցանկանում է անդամակցել Եվրամիությանը եւ այլ եվրատլանտյան կառույցների, ապա պետք է իր ռազմական տեխնիկան համապատասխանեցնի արեւմտյան չափանիշներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն իրենց ազդեցությունն են ունենում բոլոր խաղացողների որոշումների եւ հետագա քայլերի վրա, առավել եւս, որ ուկրաինական շարունակվող ճգնաժամի պայմաններում վտանգված է նաեւ Բալկանների փխրուն խաղաղությունը։ Այստեղ եւս բախվում են գերտերությունների շահերը, կան սառեցված խնդիրներ, որոնց զարգացմանն ընդամենը մեկ կայծ է պակասում։

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի տեխնիկայի կուտակումը տարածաշրջանում, Բելգրադը քայլեր է իրականացնում զինված ուժերի արդիականացման ուղղությամբ։ Շաբաթ օրը «Կրակե վահան» զորավարժությունների ավարտին նախագահ Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան մեկ տարի շարունակ բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ՝ 12 նոր «Rafale» կործանիչներ գնելու համար, եւ մտածում է եւս 12 օգտագործված ինքնաթիռ գնել մեկ այլ երկրից։ «Rafale» ինքնաթիռը «Dassault Aviation»-ի կողմից արտադրված երկշարժիչային բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը հագեցած է ժամանակակից զենքերով եւ նավիգացիայով, վերջին սերնդի ռադարով՝ սենսորների եւ ինքնապաշտպանական համակարգերի բարձր մակարդակի ինտեգրմամբ, ինչպես նաեւ զենքերի օգտագործման լայն հնարավորությամբ։ Այն նաեւ ունակ է մինչեւ 9.5 տոննա ծանրաբեռնվածությամբ առաքելություն իրականացնել եւ ունի ամենաքիչ ռադարային անդրադարձումը, ինչը մասամբ այն անտեսանելի է դարձնում: Բացի Ֆրանսիայից, այդ ինքնաթիռները շահագործվում են Եգիպտոսի, Քաթարի եւ Հնդկաստանի կողմից։ Մատակարարման պայմանագրեր են կնքվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Հունաստանի եւ Խորվաթիայի հետ։

Սերբիայի նախագահը նաեւ հայտարարել է թուրքական անօդաչու թռչող սարքեր գնելու մասին, ինչպես նաեւ խնդրել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին արագացնել մատակարարումները։ Եթե դա տեղի ունենա, ապա Սերբիան կդառնա յոթերորդ երկիրը, որի բանակը կստանա «Bayraktar TB2»-ը, որն օգտագործվել է Լիբիայում, Սիրիայում եւ Արցախում մարտերի ժամանակ, իսկ այժմ՝ Ուկրաինայում։ Անցյալ տարվա հոկտեմբերին հնարավոր մատակարարումների հարցը քննարկվել էր սերբական պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, սակայն, ի վերջո, սերբերը գերադասել էին չինական «Rainbow» CH-92A հարվածային եւ CH-95 բազմաֆունկցիոնալ անիվներով թռիչք-վայրէջք կատարող անօդաչու թռչող սարքերը՝ ելնելով մի շարք տնտեսական եւ աշխարհաքաղաքական պատճառներից։ Այս առումով անսպասելի էր Վուչիչի հայտարարությունը բայրաքթարների վերաբերյալ։ Թերեւս սրանով Սերբիան ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռազմական ներուժը եւ խիստ կախվածության մեջ չհայտնվել որեւէ մեկից։ Առավել եւս, որ ներկայումս Սերբիան բավականին մեծ ճնշումների է ենթարկվում Արեւմուտքի կողմից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու պատճառով։

ՆԱՏՕ-ն իր արեւելյան սահմաններում ռազմական ուժերի լայնամասշտաբ տեղակայման պլաններ է մշակում՝ կապված Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության հետ։ Ներկայումս արդեն իսկ տեղակայված են դաշինքի մոտ 40 հազար զինծառայողներ, ինչը մոտ տասն անգամ ավելի է, քան ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նախատեսվում է, որ այդ թիվը դեռ կաճի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ապրիլի 10-ին, բրիտանական «The Sunday Telegraph» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքը «հիմնական վերափոխման» ճանապարհին է, որը տեղի է ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության արդյունքում։ Նման զարգացումների համատեքստում հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները պետք է հետեւություններ եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն իրենց անվտանգությունն ապահովելու համար, իսկ թե զենքով եւ տեխնոլոգիաներով դա կիրագործվի, ի ցույց կդնեն նաեւ տվյալ երկրի ազդեցության շրջանակները։

Թեգեր: C-300ԱՄՆՆԱՏՕՍերբիա
Կիսվել5Tweet3Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է

Ամերիկա-ռուսական պատերազմը դե ֆակտո արդեն սկսվել է

Հանուն ապագա հայ զինվորի

Հանուն ապագա հայ զինվորի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist