Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրաքի քաղաքական ճգնաժամի խորացման միտում է նկատվում

Ապրիլի 13, 2022
Միջազգային
Իրաքի քաղաքական ճգնաժամի խորացման միտում է նկատվում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, ինչը բացառված չէ, որ կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների։ Ճգնաժամն առաջացել է սահմանափակ լիազորություններով նախագահի ընտրության առնչությամբ տարաձայնությունների, ավելի հստակ՝ քրդական ուժերի միասնական թեկնածուի հարցում ընդհանուր հայտարարի չգալու պատճառով։ Նշենք, որ 2005-ի հետսադամյան խորհրդարանական առաջին ընտրություններից ի վեր ձեւավորվել է ավանդույթ, ըստ որի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։

Նշենք, որ 2019 թ. հոկտեմբերին Իրաքում կառավարության սոցիալ-տնտեսական  քաղաքականության անարդյունավետության, Համաշխարհային բանկի տվյալներով՝ 25 տոկոս կազմող գործազրկության աճի, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլնի դեմ Բաղդադում բողոքի ցույցեր սկսվեցին։ Դրանք կայծակնային արագությամբ տարածվեցին երկրի հարավային շիաբնակ նահանգներում եւ շարունակվեցին, տեղի ունեցան բախումներ ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ, ինչի հետեւանքով դեկտեմբերին արդեն շուրջ 500 զոհ կար։ Ցուցարարները, բնականաբար, անմիջապես առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը, եւ նոյեմբերի 29-ին վարչապետ Ադել ալ Մահդին հրաժարական տվեց։ Սակայն նոր կառավարություն ձեւավորելու  նպատակով խորհրդարանական արտահերթ ընտրությունները ձգձգվեցին: Շահագրգիռ ուժերին միայն 2020 թ. մայիսի սկզբին հաջողվեց համաձայնության գալ Մոստաֆա ալ  Քադեմի թեկնածության շուրջ, ով չմասնակցեց ընտրություններին։ Եվ, ի վերջո, 5-րդ՝ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան 2021 թ. հոկտեմբերի 10-ին։ Սակայն որոշ ուժեր, կասկածի տակ դնելով եւ չընդունելով ընտրությունների արդյունքները, պահանջեցին վերահաշվարկում, ապա բողոք ներկայացրեցին սահմանադրական դատարան։ Հանգամանքներ, որոնց պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարի 9-ին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» («Առաջընթաց») դաշինքի անդամ Մոհամեդ ալ Հալբուսին, ընտրվեցին նաեւ 2 փոխխոսնակները. առաջինը՝ Հաքեմ ալ Զամելին՝ հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի «Սաերուն» («Դեպի բարեփոխություններ») դաշինքից, իսկ երկրորդը՝ ՔԺԿ-ից։

Այնուհետեւ խորհրդարանում բավական դժվարությամբ ձեւավորվեց Սադրի գլխավորությամբ մեծամասնության՝ «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը։ Այն ձեւավորվել է 2 դաշինքի ու 1 կուսակցության (խորհրդարանական ընտրություններում 73 ձայնով առաջին տեղը գրաված «Սաերունի» ու 37 ձայնով երկրորդ  հորիզոնականում հայտնված սունիների «Ալ Սիյադաթի» («Ինքնիշխանություն») եւ 31 ձայնով 4-րդ տեղը զբաղեցրած ՔԺԿ-ի) մասնակցությամբ։ Ապա «Հայրենիքի փրկություն» խմբակցությունը ջանքեր գործադրեց երկրի նախագահ ընտրել ՔԺԿ-ի թեկնածու Ահմեդ Ռիբեր Խալեդին, իսկ վարչապետի պաշտոնում հովանավորում էր Լոնդոնում Իրաքի դեսպան Խաաֆար ալ Սադրի թեկնածությունը, ով մտերիմ հարաբերություններ ունի Մոքթադա Սադրի հետ։ Սակայն այդ բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Երկրի նախագահն ընտրվում է խորհրդարանի 329 անդամների 2/3-ի ձայներով, ընտրությունների 3 փորձն էլ ձախողվեց, քանի որ ընդդիմադիր «Համակարգման շրջանակ» դաշինքը բոյկոտեց, ինչի հետեւանքով խորհրդարանը զրկվել է նախագահի ընտրության համար անհրաժեշտ քվորումից։

Ի դեպ, նախագահն ընտրվում է ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում, ով խորհրդարան է ներկայացնում վարչապետի թեկնածուին։ Այս առնչությամբ առաջացած բարդությունների պատճառով սահմանադրական դատարանը նախագահ ընտրելու համար մինչեւ ապրիլի 6-ը ժամանակ էր տվել, ինչը եւս չօգնեց խնդրի լուծմանը։ Այժմ  Սադրը «Համակարգման շրջանակին» 40 օր ժամանակ է տրամադրել, որպեսզի մեծամասնություն կազմի եւ կառավարության ձեւավորումը փակուղուց դուրս բերի, միաժամանակ կոալիցիայի անդամներին արգելել է բանակցել այդ ուժի հետ։ Հատկանշական է նաեւ, որ «Համակարգման շրջանակը» ձգտում է կոալիցիա կազմել «Սաերունի» հետ, մինչդեռ վերջինս դեմ է դրան։ Այսուհանդերձ, հաշվի առնելով 40 անկախ պատգամավորի առկայությունը, դժվար թե ընդդիմությանը հաջողվի կառավարություն ձեւավորել։ Ի դեպ, անկախներից շատերը եւս բոյկոտում էին մեծամասնության թեկնածուի ընտրությունները, որոնց մասնակցում էին բազմաթիվ այլ թեկնածուներ, սակայն մրցակցությունն Ահմեդ Ռիբերի եւ գործող նախագահ Բրահամ Սալեհի միջեւ էր լինելու։ Առաջացած նման փակուղին պայմանավորված է նաեւ արտաքին գործոնով։ Համաարաբական հայացքներով շիա Սադրը հակված է դեպի Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կողմը, մինչդեռ «Համակարգման շրջանակում» միավորված շիա ուժերն իրանամետ են։

Հավելենք, որ թեեւ պաշոնապես որեւէ քաղաքական ուժ չի քննարկում, սակայն իրաքյան եւ տարածաշրջանային ԶԼՄ-ներում խոսվում է փակուղուց դուրս գալու այլընտրանքային տարբերակի մասին, այն է՝ սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնին վերականգնում է վարչապետի պաշտոնակատար Ալ Քադեմիին, որին խորհրդարանը կամ դաշնային դատարանը լիազորություններ կտա, որպեսզի կարողանա իրականացնել կարեւոր նախագծեր, ինչպիսին 2022-ի բյուջեն է։ Բացի այդ, նա հիմնովին փոփոխության է ենթարկելու կառավարության կազմը։ Այսուհանդերձ, եթե ընդդիմությանը եւս չհաջողվի կառավարություն ձեւավորել, ինչն առավել հավանական է, մանավանդ որ այդ դեպքում Սադրի գլխավորած «Սաերունը» իշխանությունից դուրս է մնալու, ապա Ալ Քադեմիի վերականգնումը եւս չի գործելու։ Ավելին՝ «Համակարգման շրջանակից» արդեն հնչում են կարծիքներ, որ դա «Հայրենիքի փրկության» նախագծերից է ու մերժելի։

Ստեղծված իրավիճակը, որը, հավանաբար, կհանգեցնի խորհրդարանական նոր ընտրությունների, վերլուծաբանների կարծիքով՝ պայմանավորված է քաղաքական ուժերի անզիջում, կոշտ դիրքորոշումներով։ Ոմանք էլ ելքը տեսնում են շիա-շիա՝ «Սաերուն»-«Համակարգման շրջանակ» համաձայնության մեջ, բայց, հաշվի առնելով արտաքին ուժերի միջամտության հարցը, դրա հավանականությունը, թերեւս, զրոյական է։ Թեեւ կան նաեւ տեսակետներ, որ նոր ընտրությունները հղի են շատ վատ հետեւանքներով Իրաքի համար, բայց եւ այնպես, թվում է, թե զարգացումները դրան են տանում։

Թեգեր: ընտրություններԻրաք
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Արտաքին քաղաքականության նոր օրակարգ

Արտաքին քաղաքականության նոր օրակարգ

Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ

Նույն խալաթով` առողջարանից ռազմական հոսպիտալ

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist