Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային

Թուրքիայի սպառնալիքները դեռ աշխատում են, իսկ սպառնալու ի՞նչ ունի Բելգրադը

Ապրիլի 26, 2022
Միջազգային
Եվրոպական միությունը «շանտաժ է անում» Սերբիային
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջերս «Բլից» թերթում հրապարակվեց «Այփսոս» (Ipsos) հետազոտական ընկերության՝ Սերբիայում անցկացրած հարցումների արդյունքը, որի համաձայն՝ մասնակիցների 44 տոկոսը դեմ է ԵՄ-ին անդամակցությանը, իսկ 35 տոկոսը՝ կողմ։ 2009-ից ի վեր (սույն տարում Սերբիան ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացրեց) առաջին անգամ է, որ դեմ արտահայտվողների թիվը գերազանցում է կողմ արտահայտվողների թվին: Սրան հակառակ` սերբ քաղաքագետները թերահավատորեն են մոտենում հարցման արդյունքներին: Նրանք կարծում են, որ նման հետազոտություն կատարվել է, որպեսզի ուսումնասիրեն այն սցենարը, եթե Սերբիայի կառավարությունը որոշում կայացնի՝ միանալու Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին: Այնուամենայնիվ, փաստ է, որ սերբերի շրջանում ԵՄ-ին միանալու նախկին ոգեւորությունը նվազել է:

Ինչո՞ւ նման արդյունքներ ստացվեցին:

Սերբիան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի երեք բանաձեւերին, որոնք դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, սակայն չի միացել Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցներին: Ուստի, չնայած սերբերը ձգտում են միանալ ԵՄ-ին, Բելգրադը նաեւ «նայում է» Մոսկվայի կողմը: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարեց, որ երկիրը պետք է վերանայի ԵՄ-ին անդամակցելու իր որոշումը, քանի որ Արեւմուտքը պարբերաբար ճնշում է գործադրում Սերբիայի վրա Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին միանալու հարցում:

«Նրանք Եվրոպայի հանդեպ մեր սերը չափում են Ռուսաստանի հանդեպ մեր ատելությամբ,-ասել է Վուլինը հանրային հեռարձակման ժամանակ։-Այսինքն՝ եթե սիրում ես Եվրոպան, պետք է ատես Ռուսաստանը։ Բայց մենք չենք ուզում ատել, մենք չենք ուզում մասնակից դառնալ կոնֆլիկտներին: Մենք չենք ուզում կորցնել որեւէ մեկին»:

Հատկանշական է, որ Թուրքիան եւս չի միացել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, սակայն Արեւմուտքն անգամ թեթեւակի չի ստիպում նրան՝ միանալու դրանց: Հավանաբար, Թուրքիայի սպառնալիքները` ուղղված Արեւմուտքին, դեռեւս աշխատում են, իսկ ի՞նչ ունի սպառնալու Սերբիան…

Թեգեր: ՄԱԿՌուսաստանՍերբիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է

Առաջնահերթությունը պատերազմից խուսափելն է

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամեն ինչ «խաղաղ» չէ

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամեն ինչ «խաղաղ» չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist