Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամեն ինչ «խաղաղ» չէ

Համաշխարհային ռազմական ծախսերն առաջին անգամ գերազանցել են 2 տրիլիոն դոլարը

Ապրիլի 26, 2022
Միջազգային
Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամեն ինչ «խաղաղ» չէ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
392
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր ակտիվություն է նկատվում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը երեկ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում կոչ էր արել երկրին պատրաստ լինել տարածաշրջանում հակամարտությանը։ Նման մտահոգության հիմք էր դարձել ավելի վաղ Չինաստանի եւ Սողոմոնի կղզիների միջեւ անվտանգության համաձայնագրի ստորագրումը, որը, ըստ Դաթոնի, վտանգ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար եւ մեծացնում ռազմական բախման հավանականությունը։ «Չինաստանը ներկայում գտնվում է հավասարակշռված կուրսի վրա, սակայն Ավստրալիան պետք է աջակցի այլ երկրներին՝ դադարեցնելու ագրեսիայի ցանկացած հավանական ակտ»,- ընդգծել է նա։ Նշենք, որ մարտի 24-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին Չինաստանի եւ Սողոմոնի կղզիների միջեւ համաձայնագրի նախագիծը, որի համաձայն՝ դրա ստորագրումից հետո Չինաստանը կկարողանա մշտական ռազմական առաքելություն ունենալ կղզի պետության տարածքում եւ ռազմակայան կառուցել, ինչը զգալիորեն կամրապնդի Պեկինի դիրքերը տարածաշրջանում։

Ապրիլի 19-ին Սպիտակ տան կայքը հրապարակեց Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարությունը Հոնոլուլուում Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի հետ ԱՄՆ-ի խորհրդակցությունների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Ներկայացված չորս երկրների սպաները նաեւ մտահոգություն են հայտնել Սողոմոնի կղզիների եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագրի եւ դրա հետ կապված լուրջ ռիսկերի վերաբերյալ ազատ եւ բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար»: Բնականաբար, կողմերը երկուստեք ձգտում են, ռազմաքաղաքական հնարավորությունները զարգացնելուն զուգահեռ, ապահովել որոշակի հավասարակշռություն։ Սպասելի էր, որ Չինաստանը համապատասխան քայլեր կձեռնարկեր Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անգլո-ամերիկյան աճող ռազմական եւ քաղաքական ակտիվությանը, այդ թվում՝ Ավստրալիայի ակտիվ ռազմականացմանը հակազդելու եւ պատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Իսկ այն, որ Ավստրալիան ակտիվորեն գնում է ռազմականացման ճանապարհով, վկայում է մայրցամաքի արեւելյան ափին սեփական եւ դաշնակից միջուկային սուզանավերի համար նոր բազա կառուցելու որոշումը։ Այս մասին մարտի սկզբին հայտարարել էր վարչապետ Սքոթ Մորիսոնը։ Նոր ռազմակայանի ամենահավանական վայրը, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին, փորձագետների կարծիքով, կլինի Պորտ Քեմբլա քաղաքը, որը գտնվում է Թասման ծովի ափին, Սիդնեյից 90 կմ հարավ: Նախատեսվում է, որ միջուկային սուզանավերի նոր օբյեկտների կառուցման եւ գոյություն ունեցողների արդիականացման համար կպահանջվի մոտ 10 մլրդ ավստրալիական դոլար (7.3 միլիարդ դոլար):

Ապրիլի կեսերին բավական հետաքրքիր հոդված էր հրապարակել «Սանկեյ Շիմբուն» ճապոնական թերթը՝ նշելով, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հետաքրքրված են Ճապոնիային վերջերս ստեղծված նոր ռազմական դաշինքում՝ AUKUS-ում, ներգրավելու հեռանկարով։ Ըստ թերթի՝ այդ ռազմական դաշինքի մասնակիցները շահագրգռված են Ճապոնիայի տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժը ռազմական զարգացման հետ կապելու մեջ, որը ենթադրաբար կիրականացվի կոլեկտիվ հիմունքներով։ Խոսքը հիպերձայնային զենքի, էլեկտրոնային եւ կիբերպատերազմի միջոցների ստեղծման, զինված ուժերի կարիքների համար արհեստական ինտելեկտի սարքերի եւ կրիպտոհամակարգերի կիրառման մասին է։ Բրիտանական «Financial Times» թերթն անդրադարձել էր AUKUS-ի շրջանակներում հիպերձայնային զենքի մշակման ծրագրին՝ նշելով, որ այն կարող է ուղղված լինել Չինաստանի դեմ, քանի որ, ըստ Պենտագոնի, այդ երկիրը զգալիորեն առաջ է Արեւմուտքից հիպերձայնային զենքի համակարգերի մշակմամբ։

Տոկիոյում կան դաշինքի մեջ մտնելու ակտիվ կողմնակիցներ, որոնց կարծիքով՝ դա հնարավորություն կտա մեծացնելու Չինաստանին զսպելու հավաքական ներուժը։ Սակայն կան նաեւ ավելի զգուշավոր մոտեցման կողմնակիցներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ երկկողմ պաշտպանական հարաբերությունների զարգացման սահմանափակման օգտին։ Որ Ճապոնիայի իշխանությունները հետաքրքրված են համագործակցությամբ, վկայում է այն, որ մարտի 27-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ելույթ ունենալով Ազգային պաշտպանության ակադեմիայի ուսանողների ավարտական արարողության ժամանակ «Ազատ եւ բաց Խաղաղ օվկիանոսի» (Ազատ եւ բաց Խաղաղ օվկիանոսի) հայեցակարգի թեմայով, առաջին անգամ, ԱՄՆ-ից բացի, որպես գործընկեր երկրներ էր անվանել նաեւ Մեծ Բրիտանիային եւ Ավստրալիային։ Թեեւ այդ ելույթում խոսք էր եղել այդ երկրների հետ առանձին «ռազմավարական գործընկերություն» ունենալու մասին։

Թե Ճապոնիայի իշխանությունները, թե Միացյալ Նահանգները հերքել էին այն տեղեկությունները, թե Ճապոնիայի կառավարությունը ոչ պաշտոնական առաջարկներ է ստացել՝ AUKUS-ին միանալու համար։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին նշել էր, որ գործընկերության մեջ ընդգրկված երկրներն այժմ կենտրոնացած են «մի շարք առաջադեմ ռազմական հնարավորությունների վրա աշխատանքի եռակողմ ծրագրի վերջնական մշակման վրա» եւ այն «JAUKUS (Ճապոնիայի ընդգրկումը AUKUS-ի կազմում) ծրագիր չէ»։

Աշխարհում գերռազմականացման միտումները փաստում են նաեւ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) կատարած հետազոտությունները։ Երեկ հրապարակված զեկույցում նշված է, որ աշխարհի երկրների ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը 2021 թվականին առաջին անգամ գերազանցել են 2 տրիլիոնը՝ կազմելով 2.113 տրլն դոլար։ Ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը: Նրանց բաժին է ընկնում համաշխարհային ծախսերի 62 տոկոսը։ «Նույնիսկ համավարակի տնտեսական ազդեցության պայմաններում համաշխարհային ռազմական ծախսերը հասել են ռեկորդային մակարդակի»,-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ նշել է Պաշտպանական ծախսերի եւ սպառազինությունների ծրագրի ավագ գիտաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան: Ըստ ինստիտուտի՝ Ռուսաստանն անցած տարվա համար ավելացրել է իր ռազմական ծախսերը 2.9 տոկոսով՝ հասնելով 65.9 մլրդ դոլարի, որը ՀՆԱ-ի 4.1 տոկոսն է։ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2020-ի համեմատ նվազել են 1.4 տոկոսով եւ կազմել 801 մլրդ դոլար։ Չինաստանի ծախսերը 2021 թվականին կազմել են 293 միլիարդ դոլար՝ 4.7 տոկոսով ավելի, քան 2020 թվականին: Այս երկիրը 27-րդ տարին անընդմեջ ավելացնում է ռազմական ծախսերը։ Անցյալ տարի Իրանի ռազմական բյուջեն 4 տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է եւ հասել 24.6 միլիարդ դոլարի։ Հնդկաստանը 76.6 միլիարդ դոլար ծախսերով 2021 թվականին աշխարհում երրորդ տեղում է: Երկիրը ձգտում է ուժեղացնել սեփական ռազմական արդյունաբերությունը, 2021 թվականի ռազմական բյուջեում կապիտալ ներդրումների 64 տոկոսն ուղղվել է հնդկական արտադրության զենքի գնմանը։ Գերմանիան, որը երրորդ տեղն է զբաղեցնում Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում ռազմական ծախսերի մասով, անցած տարի ինքնաթիռների վրա ծախսել է 56 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 1.3 տոկոսը: Հիշեցնենք, որ վերջերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ ամեն տարի ավելացնելու են ներդրումները բյուջեի պաշտպանական ոլորտում՝ հասցնելով այն երկրի ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսին։  Սպառազինությունների մրցավազքը, որը հիշեցնում է Սառը պատերազմի տարիները, պետք է որ զգուշության մղեր համաշխարհային խաղացողներին, սակայն «կարմիր գիծը» հատված է, տարիներ շարունակ ռազմական ծախսերի ավելացումը հուշում է, որ երկրները հետդարձի ճանապարհ չեն թողել իրենց համար, առավել եւս, որ տարբեր տարածաշրջաններում ավելանում են ակտիվ հակամարտությունները։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Թեգեր: AUKUSՉինաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հացի պակաս չենք զգա

Հացի պակաս չենք զգա

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Չարի փոխարէն չար չհատուցանէք, կամ բամբասանքի փոխարէն՝ բամբասանք»

Ամենաընթերցվածը

  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Հայ ժողովրդի հանճարը երբեք չի ցամաքել եւ չի ցամաքի…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Կիլիկյան արքաների 13-րդը…

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Հետաքրքրական է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist