Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խաղ՝ անդունդի եզրին

Թուրքիան՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ

Մայիսի 14, 2022
Միջազգային
Խաղ՝ անդունդի եզրին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
338
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության հենց սկզբից թուրքական կառավարությունն իր համար կարեւոր դիրքեր զբաղեցրեց՝ նվաճելով կողմերի վստահությունը եւ հանդես գալով որպես միջնորդ բանակցային գործընթացում: Այս մասին գրում է լիբանանյան «Al Mayadeen»-ը: Բայց Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հավասարակշռման այդ քաղաքականությունը կարող է ավարտվել ձախողմամբ…

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը համաշխարհային հասարակական գիտակցության մեջ ամրագրեց այն հաստատունների վերանայման անհրաժեշտության գաղափարը, որոնք պայմանավորել են համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների վարքագիծը Խորհրդային Միության փլուզումից ի վեր եւ արտաքին քաղաքականության նոր հիմքերի փնտրտուքը։

Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային հավասարակշռությունը հիմնված է Միացյալ Նահանգների կենսական շահերը հաշվի առնելու գաղափարի վրա՝ այլ խոշոր խաղացողների դիրքորոշումների մերժման հնարավորությամբ, ինչպիսին են Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը եւ տարածաշրջանային տերությունները: Ռուսաստանը համարձակվել է ռազմական ուժ կիրառել միջազգային կոնսենսուսի բացակայության պայմաններում, ինչը ստեղծել է բարդություններ, որոնք պահանջում են հնարավոր շահերի եւ ռիսկերի լուրջ գնահատում։ Այս ամենը տեղի է ունեցել միջազգային իրողություններում, որում բազմաթիվ ուժային կենտրոններ եւ սպառնալիքների աղբյուրներ կան:

Ուկրաինական ճգնաժամը ծանր տնտեսական հետեւանքներ է ունեցել ողջ աշխարհի, հատկապես՝ մերձավորարեւելյան պետությունների վրա, եւ հիմա մեծամասնությունը փորձում է իմունիտետ ձեռք բերել այդ ճգնաժամի բացասական հետեւանքներից: Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, կարողացել են ամրանալ այնպիսի դիրքերում, որոնք նրանց իրավունք են տալիս իրենց դերակատարումն ունենալ ռուսական հատուկ գործողության հետեւանքները կրող միջազգային հաշվեկշռի նոր հիմքերի ձեւավորման մեջ:

Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի կողքին ռազմավարական դիրքը, կենսականորեն կարեւոր նեղուցների վերահսկումը, Մոսկվայի եւ Կիեւի հետ սերտ հարաբերությունները, գումարած ՆԱՏՕ-ի անդամությունն ու ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, մատնանշում են մանրակրկիտ պլանավորման եւ դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը: Սրանից է կախված իրավիճակը բուն Թուրքիայում եւ ողջ տարածաշրջանում։

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության սկզբից թուրքական իշխանությունները, շնորհիվ ստեղծված իրավիճակի եւ հնարավոր հետեւանքների ճշգրիտ գնահատման, չտրվեցին արեւմտյան հիստերիային եւ, չնայած զինված ուժերի համար Բոսֆորի եւ Դարդանելի փակմանը, չմիացան հակառուսական պատժամիջոցներին։ Անկարայի կարծիքով՝ պատժամիջոցների տարբերակը բացասաբար է ազդում ճգնաժամի կարգավորման ընթացքի վրա, ինչպես նաեւ Ռուսաստանի պես խոշոր պետության զսպման արդյունավետ գործիք չէ։ Վերջապես, պատժամիջոցային քաղաքականությունը կարող է հետագա սրացում սադրել եւ խաթարել հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ:

Միեւնույն ժամանակ թուրքական պետությունը կարող է հուսալ, որ հավատարմությունը եվրոպական դիրքորոշմանը կդառնա հաղթաթուղթ, որն Անկարայի համար ճանապարհ կհարթի դեպի Եվրամիություն: Սակայն նկատվում է նաեւ, որ թուրքական իշխանությունները հեռանում են ՆԱՏՕ-ի քաղաքականությունից: Ռուսաստանին, Աֆղանստանի պատերազմի պես, ճահճի մեջ ներքաշելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի ծրագրի իրագործմանը մասնակցելու, նրան մեկուսացնելու եւ երկրի տնտեսությունը ոչնչացնելու փորձերի փոխարեն Անկարան ընտրություն է կատարել հօգուտ հավասարակշռված քաղաքականության, որը բխում է հակամարտության կողմերի հետ հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունից։

Հիմնադրվելուց հետո թուրքական պետության ողջ արտաքին քաղաքականության վերլուծությունը չի հաստատում նրա հավատարմությունը հավաքական անվտանգության համակարգերին եւ միջազգային իրավունքի նորմերին՝ որպես միջազգային հարաբերությունների նկատմամբ մոտեցման հիմք: Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը բնութագրվում է պրագմատիզմով, որում առաջնային նշանակություն ունեն ազգային շահերը։ Այն հիմնված է Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պահպանելու եւ տարածաշրջանային դերի որոնման գաղափարի վրա, որի միջոցով կարող է ազդել ուժերի գլոբալ հավասարակշռության վրա:

783.000 քառ. կմ սահման ունեցող թուրքական պետության սահմաններից դուրս դեր խաղալու ձգտումը, ներառյալ սիրիական եւ իրաքյան տարածքների մի մասի օկուպացումը, ինչպես նաեւ իր հետ պատմական կամ մշակութային կապեր ունեցող երկրների հետ հարաբերությունների զարգացումը (Լիբիա, Ադրբեջան եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ գտնվող պետություններ) ռազմավարական շահերի տեսանկյունից բնական են։

Վերլուծելով Անկարայի այժմյան դիրքորոշման նախադրյալները՝ կարելի է ասել, որ ուկրաինական ճգնաժամի հարցում հավատարմությունը եվրոպական քաղաքականությանը ցանկալի օգուտ չի տա թուրքական պետությանը։ Այսպես՝ Անկարան իր լուման ներդրեց Եվրոպայում միգրացիոն իրավիճակի թեթեւացման գործում՝ ընդունելով սիրիացի փախստականների հոսքը, սակայն դա չնպաստեց Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելուն։ Ավելին՝ թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում չեն ստացել ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հավանությունը։

Եթե սրան ավելացնենք անվստահությունը, որը լրջորեն ազդել է ՆԱՏՕ-ի, եվրոպական ու ամերիկյան կողմերի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա` C-400 համակարգերի հետ կապված հրթիռային ճգնաժամից եւ Սիրիայում ռուսական պետության հետ աճող համագործակցությունից հետո, կարող ենք ավելի լավ հասկանալ Անկարայի ներկայիս քաղաքականության պատճառները:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա թուրքական պետությունը հանդես չի գալիս այնպիսի նախաձեռնություններով, որոնք կարող են վերագրվել որպես աջակցություն այս կամ այն ձեւով՝ միտված Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության նպատակների իրականացմանը։ Թուրքական նեղուցների փակումը բոլոր տերությունների ռազմանավերի համար ուղղված էր, մասնավորապես, ռուսական նավատորմի դեմ եւ առաջին հերթին արտացոլում էր ՆԱՏՕ-ի դիրքորոշումը։

Ուստի թեեւ թուրքական պետությունը չեզոք է եւ օգտվել է, Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն, իր իրավունքներից, նեղուցները փակելու որոշման նախապատմությունն անբաժանելի է Արեւմուտքին հանգստացնելու փորձերից. վերջինս միջոցներ էր փնտրում՝ պատժելու ռուսական պետությանը եւ ստիպելու դադարեցնել ռազմական գործողությունը։

Պրագմատիզմի տեսանկյունից Սիրիա ուղեւորվող ռուսական օդանավերի համար իր օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշումը կարելի է դիտարկել որպես որոշման նախանշանների բացակայություն եւ ռուսական պետության՝ իր նպատակներին հասնելու համառության հետեւանք: Այս ամենը դրդեց թուրքական պետությանը՝ փորձել դուրս գալ դիվանագիտական փակուղուց, ինչպես նաեւ արձագանքել սիրիական Համայի եւ Իդլիբի վրա ռուսական ավիացիայի հարձակումների ուժեղացմանը։

Կարելի է եզրակացնել հետեւյալը. Ռուսաստանի, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Արեւմուտքի երկրների միջեւ ճգնաժամում Թուրքիայի դերը դուրս է գալիս չեզոքության շրջանակներից, որն անհրաժեշտ է հաջող միջնորդության համար՝ Ուկրաինայում Մոսկվայի հատուկ գործողությունն ավարտելու, ինչպես նաեւ թուրքական ներքաղաքական խնդիրների լուծմանը հասնելու նպատակով։ Վերջինիս հիմքը կենսականորեն կարեւոր տարածքն է, որը երաշխավորում է թուրքական պետության առաջատար դիրքերը միջազգային համակարգում։

Այսպիսով՝ թուրքական պետության որոշումների ցանկացած անհավասարակշռությունը եւ շահագրգիռ երկրների հակասական արձագանքը կհանգեցնեն բացասական հետեւանքների։ Եվ այդ ժամանակ Անկարան ազդեցիկ միջնորդից կվերածվի խաղացողի, որը կարող է ձախողվել մի կողմից՝ ռուսական պետության, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ում իր դիրքերի հավասարակշռման քաղաքականության պատճառով։

Թեգեր: ԱրեւմուտքԹուրքիաՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը»

Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…

Նա պարում էր անգամ ութսունն անց տարիքում…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist