Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է

Խորհրդարանական նոր ընտրություններն անխուսափելի՞ են

Հունիսի 3, 2022
Միջազգային
Իրաքում քաղաքական ճգնաժամը շարունակվում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021 թ. հոկտեմբերի 10-ին Իրաքում տեղի ունեցան խորհրդարանի 5-րդ՝ արտահերթ ընտրությունները, բայց այսօր, արդեն շուրջ 8 ամիս անց, դեռեւս կառավարություն չի ձեւավորվել, քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Ճգնաժամ, որը պայմանավորված է ոչ միայն խորհրդարանում հայտնված ուժերի լուրջ տարաձայնություններով, այլեւ Իրաքում տարածաշրջանի գերտերությունների ազդեցություններով ու շահերով։ Ըստ ավանդույթի՝ խորհրդարանի խոսնակը պետք է լինի սունի, վարչապետը՝ շիա, իսկ նախագահը՝ քուրդ։ Նախագահի ընտրության հարցում քրդական երկու խոշոր՝ Քրդստանի Ժողովրդավար (ՔԺԿ) եւ Քրդստանի հայրենասիրական (ՔՀԿ) կուսակցությունների միջեւ համաձայնություն կար, որ նա պետք է լիներ ՔՀԿ-ական։ Ուստի նշվում էր, որ նախագահի պաշտոնին վերընտրվելու էր ՔՀԿ-ի անդամ Բրահամ Սալեհը։ Սակայն ՔԺԿ-ն, հրաժարվելով պայմանավորվածությունից ու սեփական թեկնածուն առաջադրելով, առավելապես նպաստեց քաղաքական ճգնաժամի առաջացմանը։

Մյուս կողմից՝ քաղաքական որոշ ուժեր, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելով, պահանջեցին վերահաշվարկում, ապա բողոքեցին սահմանադրական դատարան։ Հանգամանքներ, որոնց պատճառով խորհրդարանի առաջին նիստը գումարվեց 2022 թ. հունվարին, որի ընթացքում խորհրդարանի խոսնակ վերընտրվեց «Ալ Թաքադոմ» («Առաջընթաց») դաշինքի անդամ Մոհամեդ ալ Հալբուսին, ընտրվեցին նաեւ 2 փոխխոսնակներ. առաջինը՝ Հաքեմ ալ Զամելին, հայտնի շիա հոգեւորական Մոքթադա Սադրի «Սաերուն» («Դեպի բարեփոխություններ») դաշինքից, իսկ երկրորդը՝ ՔԺԿ-ից։  Նշենք, որ Քրդստանի ինքնավարությունում իշխող ՔԺԿ-ն ակնհայտ թուրքամետ քաղաքականություն է վարում, ցանկանում է իր տարածքում գտնվող գազի պաշարները Թուրքիայով արտահանել Եվրոպա, ինչին ձգտում է Անկարան։ Սա այն դեպքում, երբ Իրաքի դաշնային դատարանն արգելել է ինքնավարության տարածքի նավթի ու գազի պաշարներն ինքնուրույն տնօրինելը, ինչը ինքնավարության ՔԺԿ-ական իշխանությունները չեն ընդունում եւ այն չեղարկելու ուղղությամբ ջանք չեն խնայում։ Կարելի է ենթադրել, որ նախագահի ընտրության հարցում ՔԺԿ-ի համառությունը նաեւ այս հանգամանքով է պայմանավորված՝ հաշվի առնելով, որ ՔՀԿ-ն իրանական կողմնորոշում ունի։ Էրբիլը ձգտում է գազ արտահանել այն դեպքում, երբ այդ երկիրը գազի պահանջարկն ապահովում է Իրանից ներկրելով։

Իրաքցի հայտնի վերլուծաբան Ալի ալ Բեյդարի կարծիքով՝ որոշ կուսակցություններ ի զորու են վերացնել երկրում առաջացած քաղաքական փակուղին, սակայն դրա համար չունեն քաղաքական կամք ու վճռականություն։ Նա շեշտում է նաեւ, որ խորհրդարանի լուծարումը  խնդրի լուծում չէ, քանի որ շատ հնարավոր է՝ նոր ընտրությունների արդյունքում զգալի թվով պատգամավորներ չվերընտրվեն, բացի այդ, հնարավոր է նոր ընտրությունները նոր ճգնաժամ առաջացնեն։ Մինչդեռ քրդական «Փոփոխությունների շարժում» խմբակցության անդամ Հոշյար Աբդուլահը շեշտում է, որ առաջացած իրավիճակից դուրս գալու միակ ելքը սահմանադրությունը հարգելն ու նոր ընտրություններ անցկացնելն է։ Նշենք, որ նախագահն ըստ օրենքի ընտրվում է ընտրություններից հետո 15 օրվա ընթացքում, որը խորհրդարան է ներկայացնում վարչապետի թեկնածուին։ Այս առնչությամբ առաջացած բարդությունների պատճառով՝ Սահմանադրական դատարանը նախագահ ընտրելու համար մինչեւ ապրիլի 6-ը ժամանակ էր տվել, ինչը եւս չօգնեց խնդրի լուծմանը։ Այնուհետեւ Սադրը «Համերաշխության» շրջանակին 40 օր ժամանակ տվեց, որպեսզի մեծամասնություն կազմելով՝ կառավարություն ձեւավորի ու քաղաքական փակուղուց դուրս բերի երկիրը։ Սա եւս անցավ ապարդյուն, ինչն ի սկզբանե ենթադրելի էր։

Փակուղուց դուրս գալու համար իրաքյան ու տարածաշրջանային ԶԼՄ-ների մակարդակով քննարկվում էր այլընտրանքային տարբերակ, որի շրջանակներում ենթադրվում էր, թե սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնին կվերականգնի պաշտոնակատար ալ Քադեմիին, որին խորհրդարանը կամ դաշնային դատարանը լիազորություններ կտար, որպեսզի կարողանար իրականացնել կարեւոր նախագծեր, ինչպիսին  2022 թ. բյուջեն է։ Բացի այդ, նա հիմնովին փոփոխության  պետք է ենթարկեր կառավարության կազմը։ Անկախ  պատգամավոր Նիսան ալ Զաերին առաջարկում է ընդհանուր հայտարարի գալ, քանզի նոր ընտրությունները ոչ ոքի օգտին չեն։ Այսուհանդերձ, օր օրի աճում է խորհրդարանի լուծարման կողմնակիցների թիվը, դրան հիմնականում դեմ են միայն Սադրի գլխավորած «Հայրենիքի փրկություն» մեծամասնության խմբակցության անդամ կուսակցությունները։

Թեգեր: ընտրություններԻրաք
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արած լավ գործերի համար միշտ էլ հպարտանում ես

Արած լավ գործերի համար միշտ էլ հպարտանում ես

«Ամարասը»՝ ժամանակի հետ համաքայլ

«Ամարասը»՝ ժամանակի հետ համաքայլ

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist