Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մեդալի հակառակ կողմը…

Պատժամիջոցների փաթեթներն ավելի շատ են, քան ստեղծված իրավիճակը հաղթահարելու՝ ԵՄ-ի առաջարկած լուծումները

Հունիսի 7, 2022
Միջազգային
Մեդալի հակառակ կողմը…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
167
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամն իր մութ ստվերն է տարածում Լեհաստանում ու Հունգարիայում: Այս երկրներում հասարակությունն ու քաղաքական էլիտան բաժանվել են երկու մասի. նրանք, ովքեր խստորեն քննադատում են Ռուսաստանի գործողությունները, եւ նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային:

Լեհաստանում այնքան է սրվել բացասական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որ նվաստացում են համարում ռուսերենի գործածումը: Լեհերն իրենց ուղղված ռուսերեն հարցին չեն պատասխանում: Սակայն վերջերս Լեհաստանում մեծ թվով բողոքի ցույցեր են տեղի ունենում: Դրա պատճառն այն է, որ Վարշավայում վառելիքի գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի, ինչը պայմանավորված է Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներով: Լեհական Բյելսկո-Բիալա քաղաքում մի խումբ վարորդներ իրենց մեքենաները կայանել էին բենզալցակայանների ու գազալցակայանների մուտքերի դիմաց, որոնք պատկանում են «PKN Orlen» վառելիքի կորպորացիային: Լեհաստանն այժմ վերանայում է իր քաղաքականությունը` մեղմացնելու իրավիճակը:

Ի տարբերություն Լեհաստանի` Հունգարիան մեղմ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ: Ավելին` Բուդապեշտն առարկել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը եւս ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների անվանացանկում: Սա Հունգարիայի քաղաքական հաղթանակն էր: Բրյուսելն իր հերթին պնդում է, որ պատրիարքը սատարում եւ խրախուսում է Ռուսաստանի ռազմական գործողությունները:

Ի դեպ, պատժամիջոցների նոր փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի ներկրման մասնակի արգելք, ստացավ ԵՄ առաջնորդների քաղաքական աջակցությունը` դեսպաններին թողնելով տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները եւ աշխատանքների ավարտական փուլը: Հունգարիայի ներկայացուցիչն ասել է, որ պատժամիջոցների փաթեթներն ավելի շատ են, քան ստեղծված իրավիճակը հաղթահարելու՝ ԵՄ-ի առաջարկած լուծումները:

Այսպիսով՝ Արեւելյան Եվրոպայի երկրները` ի դեմս Հունգարիայի ու Լեհաստանի, փորձում են պաշտպանել իրենց տնտեսությունները, քանի որ գիտակցում են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը բացասական մեծ ազդեցություն կարող է ունենալ: Ուստի հասարակական բողոքի ալիքը, գուցե, անզսպելի կլինի:

Հետեւենք իրադարձությունների զարգացումներին…

Թեգեր: ԵվրոպաԼեհաստանՈւկրաինապատերազմպատժամիջոցներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Յովնաթանի սիրտը կապուեցաւ Դաւիթի սրտի հետ, եւ Յովնաթանը նորան իր անձի պէս սիրեց»

«Հայեր, միացե՛ք…»

«Հայեր, միացե՛ք…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist