Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Լիտվան սահմանափակել է երկաթուղային բեռնափոխադրումները

Հունիսի 21, 2022
Միջազգային
Լիտվան սահմանափակել է երկաթուղային բեռնափոխադրումները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
73
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիտվան հունիսի 18-ի ժամը 24:00-ից սահմանափակել է Ռուսաստանի հիմնական տարածքից նրա էքսկլավ` Կալինինգրադի մարզ երկաթգծով ապրանքատեսակների որոշ անվանացանկի տարանցիկ փոխադրումները։ Այս ցուցակի մեջ մտնում են ամենեւին ոչ ռազմական, այլ զուտ խաղաղ նշանակության բեռներ, այդ թվում՝ մետաղներ, ցեմենտ, փայտանյութեր, շինարարական ապրանքներ եւ բարձրտեխնոլոգիական արտադրանք։ Դրանք կազմում են Ռուսաստանի եւ իր մարզի միջեւ ցամաքային փոխադրումների 40-50 տոկոսը։ Տեղեկացվում է, որ օգոստոսի 10-ից  կարող է արգելվել նաեւ նավթամթերքների փոխադրումը։

Կալինինգրադի վարչակարգի ղեկավար Արտյոմ Ալիխանովը hայտարարել է, որ սա միջազգային օրենքների խախտում է։ Լիտվայի արտգործնախարարության պատասխանում նշվում է, որ Կալինինգրադի մարզպետը շտապել է Լիտվայի գործողությունները գնահատելու հարցում, միջոցառումները  կատարվում են Եվրամիության պատժամիջոցների շրջանակում, որի անդամ է Լիտվան, վերջինս սպասում է այս կապակցությամբ Եվրահանձնաժողովի բացատրություններին։ 

Ինչն է այստեղ հետաքրքիր մեզ համար։ Կալինինգրադի մարզի եւ Ռուսաստանի միջեւ կապի իրադրությունը հար եւ նման է Ադրբեջանի եւ Նախիջեւանի հանգամանքին` երկուսի միջեւ ցամաքային հաղորդակցությունն էլ հնարավոր է իրականացնել միայն երրորդ պետության տարածքով։ Դրա ամենակարճ ճանապարհն անցնում է Սյունիքի մարզով։ Այսօր ընթանում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի ինքնավարության միջեւ հաղորդակցության հաստատման բանակցությունները։ Նախորդ շաբաթ Երեւանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը որպես Ադրբեջանի երկու հատվածների միջեւ Հայաստանի տարածքներով հաստատվելիք տրանսպորտային հաղորդակցությունների կապի կարգի տարբերակ նշեց «պարզեցված ռեժիմը», ինչը Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ դեպի Կալինինգրադի մարզ տարանցիկ հաղորդակցությունների հաստատման 2003 թ. հուլիսի 1-ի համաձայնագրի անվանումն է։ Եթե մենք բանակցությունների արդյունքում կարողանանք առնվազն այնպիսի ընթացակարգի հասնել, ինչպես գործում է Ռուսաստանի եւ Լիտվայի միջեւ, որը մշակված եւ գործող ժամանակակից լավագույն տրամաբանական եւ օրինական նախադեպն է, ապա կստացվի, որ անհրաժեշտ դեպքում այս ճանապարհով հաղորդակցությունները կարող են սահմանափակվել ոչ միայն Հայաստանի, այլեւ, որոշակի համգամանքներում, Հայաստանի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ օրենքներով։

Նշենք միայն, որ թուրքական կողմի՝ ոչ միայն օրենքի, այլեւ նախադեպի (օրինակների) տրամաբանությունը, որ բերվում է ավելի դժվար հասկացողների համար, գործում է միայն միակողմանիորեն։ Հիշենք թեկուզ Արցախի եւ Հյուսիսային Կիպրոսի զուգահեռը, որտեղ, ըստ թուրքական տրամաբանության, Ղարաբաղը Ադրբեջան է, Իսկ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիա է։ Տրամաբանական հարցադրմանը` այդ ինչպե՞ս, ի պատասխան բերվող միակ փաստարկն այն է, որ իրենց շահերի տեսակետից այդպես է հարմար։

Թեգեր: երկաթուղիԼիտվաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը Վրաստանին «նետում»  է Ռուսաստանի գի՞րկը

Արեւմուտքը Վրաստանին «նետում» է Ռուսաստանի գի՞րկը

Անմահների սուրբ պատվիրանը

Անմահների սուրբ պատվիրանը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist