Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Քաղաքական երկրաշարժ» Մեծ Բրիտանիայում

Շոտլանդիան մտադիր է հաջորդ տարի անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնել

Հուլիսի 15, 2022
Միջազգային
«Քաղաքական երկրաշարժ» Մեծ Բրիտանիայում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ 11 պահպանողական քաղաքական գործիչներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու կուսակցության առաջնորդի ընտրություններին, որի հաղթողն ավտոմատ կերպով կդառնա նաեւ վարչապետ։

Երկրի վարչապետի ընտրությունից բացի Մեծ Բրիտանիան կանգնած է մեկ այլ լրջագույն մարտահրավերի առջեւ եւս, քանի որ Շոտլանդիայում կրկին օրակարգում է Լոնդոնից անկախանալու մտայնությունը։ Չնայած 2014 թ. Շոտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքներով շոտլանդացիների ավելի քան 55 տոկոսը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին, սակայն Շոտլանդիայի կառավարությունն առաջարկում է 2023 թ. հոկտեմբերի 19-ին անցկացնել անկախության վերաբերյալ եւս մեկ խորհրդակցական հանրաքվե։ Այդ մասին հունիսի 28-ին խորհրդարանում հայտարարել էր Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ մասնավորապես նշելով, որ անկախությունն անհրաժեշտ է Շոտլանդիային մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու համար։ Հայտնի է, որ խորհրդակցական հանրաքվեն չունի այն ուժը, ինչ հերթական հանրաքվեն, եւ ընդամենն առաջին քայլն է քվեարկության դրված հարցի վերաբերյալ հետագա քաղաքական կամ օրենսդրական որոշումների ընդունման համար։

Սթերջենը նաեւ ասել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել բրիտանական կառավարության հետ հանրաքվեի պայմանների շուրջ: Նշենք, որ հուլիսի 6-ին Ջոնսոնը մերժեց Շոտլանդիայի՝ անջատման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու խնդրանքը։ «Մի իրավիճակում, երբ մեր երկիրը բախվում է աննախադեպ մարտահրավերների ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին, ես չեմ կարող համաձայնել, որ այժմ ժամանակն է վերանայելու այս հարցը, որին շոտլանդացիները հստակ պատասխանեցին 2014 թվականին»,- գրել էր Ջոնսոնը։ Դրան ի պատասխան՝ Սթերջենը հայտարարել էր, որ «եթե չի կարող կազմակերպվել հանրաքվե, որը, ըստ օրենքի, պահանջում է Լոնդոնի համաձայնությունը, ապա Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ակնկալում է այդ թեման տանել 2024 թվականի համընդհանուր ընտրությունների»։ Այդպիսով՝ կուսակցությունը մտադիր է Մեծ Բրիտանիայից հեռանալը դարձնել իր միակ նախընտրական թեման։

2016-ից ի վեր, այն է՝ Բրեքսիթի հանրաքվեից սկսած, որի ժամանակ շոտլանդացիները, ի տարբերություն Անգլիայի եւ Ուելսի բնակիչների, մեծամասամբ դեմ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալուն, իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ Նիկոլա Սթերջենի գլխավորությամբ, անընդհատ բարձրաձայնում էր Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի անհրաժեշտության մասին: Այս զարգացումների համատեքստում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը եւ «Այո»-ի քարոզչության ակտիվիստները սկսել են քայլեր ձեռնարկել առաջիկա ամիսներին «բնիկ շոտլանդացիների ձգտումներն» աշխուժացնելու համար, որպեսզի տեղական իշխանությունները խթանեն «Այո»-ի քարոզչությունը եւ փորձեն ներգրավել առավել մեծ թվով չկողմնորոշված ընտրազանգվածին։ Խնդիրն այն է, որ «Ipsos Mori»-ի վերջին սոցհարցման տվյալներով՝ բոլոր ընտրողների միայն 32 տոկոսն է ցանկանում նոր հանրաքվե անցկացնել մինչեւ հաջորդ տարվա վերջը։ «Այո» շարժմանն աջակցությունը շարունակում է տատանվել 50 տոկոսի սահմաններում, այն ամենաբարձրն է եղել համավարակի շրջանում՝ կազմելով 58 տոկոս։

Անկախության կողմնակիցների թվի ավելացման առումով ուշադրության է արժանի առաջին հայացքից երկրորդական թվացող հանգամանք. վերջին տարիների ընթացքում երիտասարդ շոտլանդացիների ճնշող մեծամասնությունը՝ 16-24 տարեկան տարիքային խմբի գրեթե 80 տոկոսը, կողմ է անջատմանը։ Այլ հարց է, թե արդյոք հնարավոր կլինի՞ երիտասարդներին ընտրատեղամասեր գնալ։ Ի դեպ, տարեցները, հատկապես թոշակառուները, հետեւողականորեն դեմ են քվեարկում կտրուկ եւ արմատական այն փոփոխություններին, որոնք խաթարում են աշխարհի իրենց ծանոթ պատկերը։ Եթե, այնուամենայնիվ, Շոտլանդիայի ազգային կուսակցությանն ու «Այո»-ի ակտիվիստներին հաջողվի համոզել երիտասարդ եւ չկողմնորոշված ընտրազանգվածին, որպեսզի վերջիններս մասնակցեն հանրաքվեին, ապա մեծանում է հավանականությունը, որ Շոտլանդիան կբռնի անկախության ուղին։

Ի թիվս այլ հարցերի՝ Շոտլանդիայի հեռանալը տնտեսական եւ մի շարք այլ խնդիրների հետ է կապված։ Նման զարգացումը կարող է Բրիտանիային զրկել սեփական նավթի մեծ մասնաբաժնից, որը ստացվում է Հյուսիսային ծովում՝ Շոտլանդիայի ափերի մոտ գտնվող նավթային շելֆից: Տնտեսական ապահովությունը կարող է ազդել, որ շոտլանդացիներից շատերը ձեռնպահ մնան անկախանալուց. ավելին, անջատողականության հակառակորդ տնտեսագետների մեծամասնությունը (ներառյալ շոտլանդացիները) նշում է, որ տնտեսության ինքնուրույնության համար միայն նավթային բաղադրիչը բավարար չէ։ Տնտեսականից բացի, Շոտլանդիայի անջատումը բարձրացնելու է նաեւ միջուկային հրթիռների տեղակայման հարցը:

Մինչ Լոնդոնը զբաղված էր Կիեւին օգնելով, քաղաքական կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել Հյուսիսային Իռլանդիայում. այս տարվա մայիսին իր 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ Միացյալ Իռլանդիայի կողմնակից «Sinn Fein» («Մենք ինքներս») կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել ընտրություններում։ Վերջինս երկրի Օրենսդիր ժողովում ստացել է 27 տեղ՝ դառնալով խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը։ Կուսակցության վերջնանպատակն է հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիան անջատելու եւ Իռլանդիայի Հանրապետության հետ միավորելու վերաբերյալ: Կուսակցության առաջնորդ Միշել ՕþՆիլն ընտրությունները պատմական օր է անվանել, մինչդեռ բրիտանացի փորձագետների գնահատմամբ, տեղի ունեցածը «քաղաքական երկրաշարժ» էր։

Նկատենք, որ անջատողական տրամադրությունները նոր չեն թե՛ Շոտլանդիայում, թե՛ Հյուսիսային Իռլանդիայում, սակայն վերջին տասնամյակների ընթացքում դրանք առավել սրվել են։ Դեռեւս 2008-ին պատմաբան, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետ Ալեքսեյ Տերեշչենկոն «Տարածաշրջանային եւ անջատողական շարժումները Հարավային եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներում» հոդվածում գրել է, որ ժամանակակից երիտասարդության շրջանում ամենաշատ ժողովրդականություն վայելող կելտական մշակույթը վերածնունդ է ապրում. «Կելտական աշխարհի միասնության համար պայքարում է Կելտական լիգան, որը միավորում է «վեց ազգերի»՝ Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Բրետանը, Կոռնուոլը եւ Մեն կղզին: Նրա նպատակն է կելտերեն լեզվի զարգացումը, կելտական ժողովուրդների համագործակցության կազմակերպումն ու պայքարը նրանց քաղաքական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական ազատության համար»: Միեւնույն ժամանակ Կելտական լիգայի առաջնահերթությունների թվում են Իռլանդիայի միավորումը, Լուար-Ատլանտիկ դեպարտամենտի վերադարձը Բրետանին եւ Շոտլանդիայի անկախությունը: Այդ զարգացումներին ներգրավված է նաեւ Կանադայի, Պատագոնիայի եւ Ավստրալիայի կելտական սփյուռքը: Պատմաբանը նկատում է, որ այդ միտումների արդյունքում Մեծ Բրիտանիան հայտնվել է ծանր դրության մեջ, քանզի իր տարածքի բոլոր անջատողական շարժումները կելտական են: Թե ինչպիսի ընթացք կունենան անջատողական տրամադրությունները, մեծապես կախված կլինի ոչ միայն Մեծ Բրիտանիայի ներքաղաքական, այլեւ աշխարհաքաղաքական զարգացումներից։

Թեգեր: Մեծ ԲրիտանիաՇոտլանդիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ապստամբության կո՞չ

Ապստամբության կո՞չ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրություն կատարի, թե որտեղ է ցանկանում անցկացնել իր հավիտենությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist