Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունվարի 30, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ապստամբության կո՞չ

«Կամ փոխել ՌԴ-ի քաղաքական կարգը, կամ նվազեցնել բնակիչների թիվը»

Հուլիսի 15, 2022
Միջազգային
Ապստամբության կո՞չ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
89
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի հարցազրույցն այն մասին, որ անհրաժեշտ է Ռուսաստանում «ժողովուրդների ապստամբություն» կազմակերպել, մեծ աղմուկ է բարձրացրել: Ֆրանսիական «Ֆիգարոն» հատվածներ է ներկայացրել այդ հարցազրույցից, որոնք խաթարում են «80-ականների համերաշխության» առաջնորդի հեղինակությունը:

Լեխ Վալենսայի՝ Լեհաստանի նախկին նախագահի ու «Համերաշխություն» արհմիությունների միավորման հիմնադրի կարծիքով՝ կա միայն հաջորդ ճանապարհը՝ ապահովելու անվտանգությունը ողջ աշխարհում: Անհրաժեշտ է կազմակերպել «ժողովուրդների ապստամբություն», որոնք «նվաճվել» են Ռուսաստանի կողմից: Ահա թե ինչ է ասել նա LCI (La Chaine Info)-ին տված հարցազրույցում:

ԽՍՀՄ-ի դեմ պայքարում պատմական կերպարը՝ Լեխ Վալենսան, Արեւմուտքին կոչ է արել հեռուն գնալ եւ Ուկրաինան ազատագրել ռուսական զորքերից, որոնք այնտեղ մտել են փետրվարի վերջին: Այդ հարցազրույցում նա միաժամանակ կոչ է արել «ազատագրել նաեւ Ռուսաստանը»: «Նույնիսկ եթե Ուկրաինան հաղթի այդ պատերազմում, առաջիկա 5 տարիներին մենք կստանանք նույն խնդիրը, իսկ 10 տարի անց կտեսնենք եւս մեկ Պուտինի»,- զգուշացրել է Վալենսան: Նրա կարծիքով՝ այդ սցենարից խուսափելու համար «այսօր մենք պետք է ստիպողաբար փոխենք նրանց քաղաքական համակարգը կամ կազմակերպենք Ռուսաստանի ժողովուրդների ապստամբություն»:

Քանի որ Մոսկվայում քաղաքական ռեժիմի ամբողջական փոփոխության պլանն օրակարգում չէ, ստացվում է՝ համաշխարհային անվտանգությանը կարելի է հասնել միայն Ռուսաստանի մասնատման միջոցով։ Վալենսայի համար դա ողբերգություն չէ, քանի որ նրա աչքում Ռուսաստանը շարունակում է մնալ իմպերիալիստական տերություն. «Հաշվվում է մոտավորապես 60 ժողովուրդ, որոնք անեքսիայի են ենթարկվել, ինչպես ուկրաինացիները: Անհրաժեշտ է ոտքի հանել անեքսիայի ենթարկված այդ ժողովուրդներին»: Ըստ նրա՝ պետք է կամ փոխել Ռուսաստանի քաղաքական կարգը, կամ նվազեցնել նրա բնակիչների թիվը մինչեւ 50 մլն: Այժմ Ռուսաստանի բնակչությունը, ի դեպ, կազմում է 144 մլն մարդ։

Նա նաեւ համոզված է, որ Արեւմուտքը շահագրգռված է ուժեղացնել իր ազդեցությունն ու հզորությունը։ Սակայն Վալենսան ընդգծում է, որ Արեւմուտքը դա անում է ժողովրդավարական եւ օրինական ճանապարհով. «Պետք է հասկանալ, որ Արեւմուտքն իր իշխանությունը զարգացնում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ինստիտուտների միջոցով, ընդլայնման ճանապարհով, բայց ժողովրդավարական մեթոդներով։ Մինչդեռ Ռուսաստանը դա անում է ուժի օգնությամբ»։

Հատված ֆրանսիական LCI հեռուստաալիքի լրագրող Դարիուս Ռոշբենին Լեխ Վալենսայի տված հարցազրույցից.

Ռոշբեն.- Պատճառների թվում, որոնք արագացրին Խորհրդային Միության փլուզումը, նշվում է նաեւ Աֆղանստանի պատերազմը: Դուք չե՞ք կարծում, որ Ուկրաինան նույն դերը կարող է խաղալ Ռուսաստանի նկատմամբ:

Վալենսա.- Տասներորդ անգամ կրկնում եմ այն, ինչ ասել եմ նախկինում: Նույնիսկ եթե Ուկրաինան հաղթի այդ պատերազմում, առաջիկա 5 տարում նույն խնդիրը կստանանք: Իսկ 10 տարի անց կտեսնենք հերթական Պուտինին: Այնպես որ, այսօր երկու տարբերակ ունենք՝ կամ փոխել Ռուսաստանի քաղաքական կարգը, կամ կազմակերպել Ռուսաստանի ժողովուրդների ապստամբությունը:

Այն ժամանակ, երբ իշխանության ղեկին Գորբաչովն էր, մենք սխալ գործեցինք: Արդեն այն ժամանակ անհրաժեշտ էր ոչնչացնել Ռուսաստանը, բայց Գորբաչովը չափազանց ճարպիկ գտնվեց: Նա մեզ վրա լավ տպավորություն թողեց, եւ մենք մեր մեջ այսպես ասացինք. «Կար Ստալինը, կար Բրեժնեւը, բայց ահա Գորբաչովը համակրելի է: Եվ այդ պատճառով մենք նրանց հանգիստ թողեցինք: Այո, դա մեր սխալն էր: Ես ուզում էի այլ կերպ անել, սակայն ինձ չթույլատրեցին»:

Լեհ գործիչը, սակայն, չի բացատրել, թե ինչպես կարելի է հասնել իր նշած արդյունքին: Սակայն նկատել է, որ եթե հանկարծ Ռուսաստանը պարտվի Ուկրաինային, այնտեղ, միեւնույն է, «մեկ այլ Պուտին» կհայտնվի: Վալենսան չի ճշգրտել նաեւ, թե նոր Պուտինը Ռուսաստանին ինչու է պետք:

Լեխ Վալենսան Լեհաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1990-1995 թթ.: Իշխանության գալու պահին վայելում էր լեհերի աջակցությունն ու ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ Վոյցեխ Յարուզելսկու նկատմամբ, ով ժամանակին հրամայել էր ձերբակալել Վալենսային այն բանից հետո, երբ նրա գլխավորած «Համերաշխություն» անկախ արհմիությունն անլեգալ ճանաչվեց: Հինգ տարի հետո Վալենսան ձախողեց նախագահական ընտրությունները՝ առաջին տուրում ստանալով ընտրողների մեկ երրորդի ձայները եւ վերջնականապես պարտվելով երկրորդ տուրում: Այդ ժամանակվանից Վալենսան, բացի պետական թոշակից, գումար է վաստակել տարբեր միջոցառումներում մասնավոր դասախոսություններով, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ սնանկացման եզրին է: Այսպիսով՝ Վալենսան, ով 1983 թ. Նոբելյան մրցանակ է ստացել իր պայքարի համար՝ «հանուն մարդու իրավունքների պաշտպանության», գործնականում առաջարկում է ոչնչացնել Ռուսաստանի մոտ 100 մլն բնակչի: Սա ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության կոչ:

Ռուսաստանի մասին Լեհաստանի նախկին նախագահի խոսքերը զայրացրել են թվիթերյան օգտատերերին: Վալենսան կոչ է արել ջախջախել Ռուսաստանին, խոստովանել է, որ Արեւմուտքը հետաքրքրված է ազդեցության գոտու ընդլայնմամբ, սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն ու Եվրոպան «ունեն այդ իրավունքը», քանզի իրենց հավակնություններն իրացնում են «ժողովրդավարական» ճանապարհով:

«Հիանալի նախաձեռնություն է: Այն կարելի է կիրառել արեւելյան բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Լեհաստանի նկատմամբ: Թվում է՝ այդ գաղափարը մի քանի տասնամյակ առաջ արդեն օգտագործվել է ինչ-որ Ադոլֆի կողմից՝ բավական ոչ միանշանակ արդյունքով»,- գրել է Patrice անվանվող օգտատերը:

«Ահա թե ինչում է խնդիրը: Ռուսաստանը երբեք չի համաձայնի կրել Հարավսլավիայի ճակատագիրը, բայց Լեհաստանը միշտ կարող է Վարշավայի նոր պայմանագրի մաս կազմել»,- կարծում է badou diop-ը: «Ֆաշիստները բացահայտում են իրենց իսկական պլանը՝ ամենուր թալանչիական կապիտալիզմ հաստատել: Դա՞ է ժողովրդավարությունը: Ռուսաստանն իրավացի է: Իսկ այս ատելի ռասիստի արտահայտություններն իսկական խայտառակություն են: Նա, ինչ է, Հիտլերի ժառա՞նգն է»,- նշել է «jean»-ը: «Այս տարեց լեհն առաջարկել է Ռուսաստանի բնակչությունը կրճատել մինչեւ 50 մլն եւ մասնատել երկիրը: Ինչպես երեւում է, լեհերն այլ միջոց չգիտեն. նրանց մասնատել են 4 անգամ: Եվ նորից Ռուսաստանի վրա են հաչում, շուտով 5-րդ անգամ կմասնատվեն»,- կարծիք է հայտնել «Trendy Book»-ը:

Լեհ քաղաքական գործիչները հաճախ են հանդես գալիս հակառուսական հայտարարություններով: Այսպես՝ այդ երկրի պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Ռոմուալդ Շերեմետեւը խոսել է Կալինինգրադի մարզի «ապառազմականացման» անհրաժեշտության մասին, իսկ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին ցանկանում է «հաղթել ու չեզոքացնել «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը»:

Ինչպես նշել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, Վարշավան զբաղվում է Մոսկվայի հետ հարաբերությունների քանդմամբ: Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի խոսքով՝ Լեհաստանը տասնյակ տարիների ընթացքում վարում է ամերիկամետ, ռուսատյաց քաղաքակաություն, եւ այդպիսի կուրսը ոչ այլ ինչ է, քան «քաղաքական անմեղսունակություն»:

Թեգեր: Լեխ ՎալենսաԼեհաստանՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Իսրայելը ստիպված է պատասխանել

Իսրայելը ստիպված է պատասխանել

Հունվարի 28, 2023
Հաղթահարել ընտրական ռուբիկոնը

Հաղթահարել ընտրական ռուբիկոնը

Հունվարի 28, 2023

«Ղուրանի այրումը՝ երրորդ կողմի սադրանք»

Գալիք ցնցումներին դիմակայելու հավաքական ուժ

Սթափվելու գործընթացի մեկնարկը

«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»

Զգայուն հարց Թեհրանի համար

Պատերազմը ջախջախում է ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Արեւմուտքին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրություն կատարի, թե որտեղ է ցանկանում անցկացնել իր հավիտենությունը

Մենք երախտապարտ ենք

Մենք երախտապարտ ենք

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Արիության դաս

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist