Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում

Շանհայի համագործակցության կազմակերպությունն ընդլայնվում է

Սեպտեմբերի 9, 2022
Միջազգային
Հակակշռումների անհրաժեշտությունն աշխարհաքաղաքական վերադասավորումների շրջանակներում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների հանդիպումը, որը նշանակալից իրադարձություն կարելի է համարել աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Միջազգային անվտանգային համակարգի վերափոխման ներկա գործընթացներում նոր կշիռ են ձեռք բերում Կենտրոնական Ասիան եւ տարածաշրջանային երկրների ներուժը միավորող կազմակերպությունները։ Տարածաշրջանային մակարդակներում համագործակցային նման հարթակները թույլ են տալիս հակակշռումների մեխանիզմ ստեղծել անվտանգության եւ քաղաքականության ոլորտում համաշխարհային գործընթացները որոշող այլ կենտրոնների՝ դրանով իսկ ազդելով աշխարհի ապագա ճարտարապետության վրա։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով նման հարթակների զարգացումն առավել պահանջված է դարձել։ Միաժամանակ կազմակերպության անդամ լինելը չի ենթադրում, որ լիարժեքորեն համընկնում են անդամ պետությունների շահերը։

Սամարղանդի գագաթնաժողովին ընդառաջ Հնդկաստանում Ուզբեկստանի դեսպան Դիլշոդ Ախաթովը սեպտեմբերի 5-ին բավականին ծավալուն հարցազրույց էր տվել հնդկական «The Print» էլեկտրոնային հրատարակությանը։ Նա նշել էր, որ Տաշքենդը կապահովի ոչ միայն ՇՀԿ-ի ընդլայնումը, այլեւ նրա «ամբողջ ներուժի» իրացումը՝ հավելելով, որ այս տարի կազմակերպությունը կենտրոնացած է եվրասիական տարածաշրջանին ավելի մեծ «ռազմավարական հարթություն» տալու վրա։ «Շանհայի համագործակցության կազմակերպությունն ունի հսկայական տրանսպորտային եւ տարանցիկ ներուժ, որը սպասում է դրա գործնական իրականացմանը։ Համաշխարհային մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման համատեքստում Եվրասիայում նոր միջազգային երկաթուղային եւ ճանապարհային միջանցքների ստեղծումը Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով ձեռք է բերում ռազմավարական հարթություն»,- նշել է դեսպանը։

Նշենք, որ կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. Շանհայի (ՉԺՀ) գագաթնաժողովում։ Ներկայումս ՇՀԿ-ի անդամ երկրներն են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։ Կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանն ու Մոնղոլիան։ Ուզբեկստանի դեսպան Ախաթովը հարցազրուցում նշել էր, որ գագաթնաժողովի ընթացքում Իրանը կներկայացվի որպես ՇՀԿ նոր մշտական անդամ. «Գագաթնաժողովի օրակարգային առանցքային հարցերից մեկը ՇՀԿ-ի հետագա ընդլայնումն է։ ՇՀԿ անդամ երկրի կարգավիճակ ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության պարտավորությունների հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման։ Այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի մեր կազմակերպությանը մերձավորարեւելյան այս խոշոր երկրի լիիրավ անդամակցության համար»։

Հայաստանը (2015-ին), Նեպալը, Կամբոջան, Շրի Լանկան, Թուրքիան ու Ադրբեջանը համարվում են գործընկեր պետություններ։ Ի դեպ, դեռեւս այս տարվա մարտին ՇՀԿ գլխավոր քարտուղար Չան Մինը հայտարարել էր, որ ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին եւ Ադրբեջանին կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ «Այս հարցում անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված, թեեւ այս պահին չեմ կարող հստակ ժամկետներ նշել։ Երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարեւոր գործոն են, ինչը պետք է հաշվի առնենք»,- նշել էր պաշտոնյան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերջինս օրեր առաջ հայտարարել էր, որ այդ հանդիպմանը թուրքական պատվիրակությունն ուղիներ է փնտրելու Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայում Թուրքիայի իրավունքների եւ շահերի զարգացման համար։ Դրանով Թուրքիայի ղեկավարը հերթական անգամ բաց տեքստով ասել է, որ ցանկացած հարթակ, նախաձեռնություն հետաքրքիր են այնքանով, որքանով կարող են ծառայել այդ երկրի շահերին։ Սամարղանդի գագաթնաժողովում սպասվում է, որ ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տալու մասին հուշագրեր կստորագրվեն Եգիպտոսի, Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի հետ։

Հասկանալու համար, թե ինչպիսի ներուժ ունի Շանհայի համագործակցության կազմակերպությունը, բավարար է նշել, որ անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,3 միլիարդ մարդ, իսկ ՀՆԱ-ն 2020 թ. համար կազմել է 44 տրլն դոլար։ Այդպիսով՝ կազմակերպությունն ազդեցիկ կշիռ ունի համաշխարհային տնտեսության, այդ թվում՝ համաշխարհային սպառողական շուկայի ձեւավորման եւ զարգացման հարցում։ Ծանրակշիռ է նաեւ կազմակերպության անդամ երկրների ու դիտորդների համաշխարհային էներգետիկ շուկայում ունեցած կշիռը. նավթի ընդհանուր պաշարները կազմում են 345 միլիարդ բարել կամ աշխարհում եղածի ավելի քան 22 տոկոսը, իսկ բնական գազը՝ գրեթե 90 տրլն խորանարդ մետր կամ համաշխարհային պաշարների մոտ 35 տոկոսը։ Ուրանի պաշարներով աշխարհի առաջին տասնյակում են Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ուզբեկստանը։ Զգալի է ՇՀԿ երկրների ներդրումը համաշխարհային պարենային անվտանգության գործում։ Չինաստանը, Հնդկաստանը եւ Ռուսաստանը աշխարհում ցորենի խոշորագույն արտադրողներն են։ Չնայած այդ ամենին, անդամ երկրների միջեւ առկա են նաեւ հակասություններ եւ տարակարծություններ, որոնք ի վերջո կարող են որոշիչ դառնալ՝ խոչընդոտելով տարածաշրջանային կազմակերպության իրական գործոն դառնալու հարցում։ Դրանք առավել կսրվեն կազմակերպության ընդլայնման պարագայում։

Թեգեր: ՇՀԿՈւզբեկստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»

«Երեւան-Բաքու ռազմական բախման դեպքում Իրանը կդիմի համապատասխան քայլի»

ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար

ԵՄ-ն փակվում է ռուսաստանցիների համար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist