Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Իսկ Թուրքիայից պահանջվում է կողմնորոշվել

Հոկտեմբերի 12, 2022
Միջազգային
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
31
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկուշաբթի օրվա միջազգային գլխավոր նորությունը Ռուսաստանի՝ Ուկրաինայի քաղաքներին հասցրած հարվածն էր: Մոսկվան, ինչպես հայտարարել է, հրթիռակոծելով ուկրաինական քաղաքները` պատասխանում էր Ղրիմի կամրջի խարխլման հայտնի գործողությանը:

Արեւմտյան առաջատար երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Կիեւին՝ դատապարտելով ՌԴ-ի գործողությունները: Մայրաքաղաք Կիեւի հրթիռակոծումից անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկուն են զանգահարել մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը: Ինչպես նշված է Ելիսեյան պալատի հաղորդման մեջ, Մակրոնն անհանգստություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ եւ հաստատել, որ այսուհետ նույնպես աջակցություն կցուցաբերվի Ուկրաինային: Կոմյունիկեում շեշտված է, որ խոսքը նաեւ ռազմական աջակցության մասին է:

Ուկրաինային զենքի մատակարարման վրա դրված բոլոր սահմանափակումները հանելու մասին է հայտարարել Չեխիայի արտաքին գործերի նախարար Յարոսլավ Կուրֆյուրստը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Զելենսկու հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Ուկրաինային կաջակցի նաեւ «Մեծ յոթնյակը»: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել G7-ի ղեկավարների արտակարգ գագաթնաժողով հրավիրել, որի ընթացքում ելույթ կունենա նաեւ Զելենսկին: Այս մասին վերջինս գրել է թվիթերյան իր էջում՝ ավելացնելով, որ Շոլցի հետ քննարկել է նաեւ ՌԴ-ի վրա ճնշման ուժեղացման եւ վնասված ենթակառուցվածքների վերականգնմանն օգնելու մասին հարցերը:

Գերմանիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ վնասվել է Կիեւում իր վիզային բաժանմունքը, որում բախտի բերմամբ այդ պահին ոչ ոք չի եղել, եւ որեւէ աշխատանք չի իրականացվել: Ուկրաինական ՀՕՊ-ը հաղորդել է, որ իրեն հաջողվել է խփել ռուսական կողմի արձակած 83 հրթիռներից 41-ը: Իսկ Զելենսկին ավելացրել է, որ օգտագործվել են նաեւ իրանական անօդաչուներ: Դրանց մի մասն արձակվել է Բելառուսից ու Ղրիմից:

Արդեն հայտնի է, որ ԵՄ-ն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր՝ արդեն իններորդ փաթեթը կհրապարակի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը: «Մենք մշակել ենք պատժամիջոցների ութ փաթեթ եւ յուրաքանչյուր օրինակի վրա աշխատելիս սովորել, թե ինչպես խուսափել այն «սողանցքներից», որոնք դրանցից խուսափելու հնարավորություն կարող են տալ: Մենք հիմա կներկայացնենք հերթական փաթեթը, որը նախատեսում է միջոցներ, թե ինչպես է պետք այդ խուսափումներն անհնար դարձնել»,- հայտարարել է նա Տալլինում կայացած մամուլի ասուլիսում՝ ունկնդիրներին փոխանցելով այն գաղափարը, որը պետք է դրվի պատժամիջոցների նոր փաթեթի հիմքում: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը զուգահեռաբար հասկացրել է, որ ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման հարցում ավելորդ զիջումներ չեն արվի: Նրա խոսքով՝ «Եվրահանձնաժողովն անդամ երկրներին հանձնարարել է ուժեղացնել սահմանային հսկողությունը»: Բրյուսելն այժմ դժվար թե կարող է ճնշում գործադրել Ռուսաստանի հետ սահմանակից ԵՄ երկրների վրա՝ բաց թողնելու ՌԴ այն քաղաքացիներին, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից:

«Bloomberg» գործակալության հաղորդման համաձայն՝ մոտ ժամանակներս Ուկրաինան հերթական ֆինանսական օգնությունը կստանա: Ըստ գործակալության աղբյուրների՝ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի հոկտեմբերի 18-ին: Բայց հնարավոր է, որ հիմա արդեն ժամկետը կփոխվի, եւ այդ օգնությունն ավելի շուտ կստացվի: Ֆինանսավորումը կշարունակվի նաեւ 2023 թ.: Ուկրաինան, գործակալության տեղեկությունների համաձայն, կստանա մոտ 18 մլրդ եվրո: Եվ դա՝ չհաշված ռազմական կարիքների համար տարատեսակ օգնությունը:

Ուկրաինային հասցված հարվածները դատապարտել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Սակայն նրա կողմից հատուկ որեւէ գործողություն չի ձեռնարկվի: Պարզապես նրա հայտարարությունը ֆոն կապահովի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը բանաձեւ կընդունի Խերսոնի, Զապորոժիեի ու Դոնբասի՝ ՌԴ-ին միացման վերաբերյալ:

Իրադարձությունների այսպիսի զարգացման առիթով անհանգստություն են հայտնել նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը: Այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմսը»: Այս երկու պետությունները, որոնք օգնել են Մոսկվային՝ թեթեւացնելու արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը, երկուշաբթի կողմերին կոչ են արել թոթափել լարվածությունը եւ երկխոսություն սկսել: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը լրագրողներին ասել է, որ «բոլոր պետություններն արժանի են, որ հարգվեն նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաեւ շեշտել, որ «ճգնաժամի խաղաղ կարգավորմանը միտված բոլոր ջանքերը պետք է աջակցություն ստանան»:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Արինդամ Բագչին, իր հերթին, խոստացել է, որ Նյու Դելին կաջակցի ռազմական գործողությունների ինտենսիվության նվազմանն ուղղված ջանքերին:

«Հնդկաստանը խորապես անհանգստացած է՝ կապված Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված հարվածների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հետ»,- ասել է Բագչին:

Ամենահանելուկային պահն իրավիճակում, որն առաջացել է Ղրիմի կամրջի խարխլումից ու ուկրաինական քաղաքները ռուսների կողմից հրետակոծելուց հետո, այն է, թե կատարվածն ինչպես կարելի է համատեղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «խաղաղասիրական ջանքերի» հետ: Վերջինս հույս ունի, որ իրեն կհաջողվի միջնորդի դեր կատարել ոչ միայն Կիեւի ու Մոսկվայի, այլեւ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ: Եթե հաջողվի, Էրդողանը հաստատ լուրջ շահաբաժիններ կստանա, իսկ դա հենց այն է, ինչը կարող է ցանկանալ Թուրքիայի ղեկավարն առաջիկա համընդհանուր ընտրություններից առաջ: Առաջին՝ անձամբ նրա նկատմամբ այլեւս չեն հնչեցվի շատ անհարմար հարցեր, որոնք այսօր բարձրացվում են Բրյուսելի ու Վաշինգտոնի կողմից:

Թուրքական «Milliyet» թերթը դեռ անցած շաբաթ գրել է, որ Էրդողանը մասնավոր կապերի օգնությամբ Վաշինգտոնին ներկայացրել է առաջարկ՝ կազմակերպելու մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հանդիպումը: Թերթը պնդում է, որ, իբր, Սպիտակ տունը հավանություն է տվել Էրդողանի առաջարկին՝ հենվելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական ենթակառուցվածքների համակարգող Ջոն Կիրբիի հայտարարության վրա: Նշելով, որ «պարոն Պուտինը այսօր եւեթ կարող է դադարեցնել այս պատերազմը՝ պարզապես դուրս բերելով իր զորքերը երկրից», նա «ABC News»-ին տված հարցազրույցում միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «պետք է հնարավորություն գտնեն՝ այս ամենից դուրս գալու բանակցային ճանապարհով, խաղաղ եւ դիվանագիտորեն»: Կիրբին նաեւ նշել է, թե առայժմ չի տեսնում, որ ՌԴ-ն ցանկանում է նման բանակցություններ վարել, սակայն թուրքական շրջանակները Կիրբիի խոսքերում ակնարկ են տեսնում, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, չի բացառում Կրեմլի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների ձեռք բերումը: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» ենթադրում է, որ շատ բան կպարզվի «Ասիայում փոխգործակցության եւ վստահության ամրապնդման խորհրդակցություն» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Աստանա կատարած այցից հետո: Գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերի 12-13-ը, կբանակցեն նաեւ Պուտինն ու Էրդողանը:

Ջոն Կիրբիի հայտարարությունը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ Վաշինգտոնը գնահատում է Անկարայի առաջարկը: Դա է վկայում նաեւ այն փաստը, որ ԱՄՆ-ն հերթական ռազմական օգնության փաթեթն է տրամադրում Կիեւին, այլ ոչ թե կենտրոնանում է հնարավոր բանակցությունների վրա: Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում խոստացել է շարունակել ռազմական աջակցությունը Կիեւին, այդ թվում՝ առաջատար ՀՕՊ համակարգերով, ինչպես նաեւ դատապարտել է ռուսական զորքերի հրթիռային հարվածները Ուկրաինայի քաղաքներին ու ենթակառուցվածքային օբյեկտներին:

Արեւմուտքը Թուրքիայից հստակորեն պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ուստի դժվար թե այդ երկրին թույլատրի դրա փոխարեն կրկին խաղալ երկու լարի վրա՝ մանեւրելով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ: Նրանից պահանջում են կողմնորոշվել, իսկ բանակցությունները կարող են կայանալ նաեւ այլոց միջնորդությամբ: Թուրքիայի վերջնական նպատակն այդ հանդիպման կազմակերպումը չէ: Էրդողանը պարզապես ցանկանում է ընտրողներին համոզել, թե ինչպիսի հեղինակություն ունի ինքը, որ կարողանում է աշխարհի հզորներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

Թեգեր: ԵվրոպաՂրիմՈւկրաինաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Մարտի 28, 2023
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Հաջորդ Հոդվածը
Երրորդ անգամ

Երրորդ անգամ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Չորս ավետարանները ողողում, լվանում են մեր հոգիները՝ դրանք պահպանելով դրախտային երանելի վիճակում

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    72 Կիսվել են
    Կիսվել 29 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist