Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Հումք տեխնոլոգիայի դիմաց»

Կենտրոնական Ասիան «նվաճելու» գերմանական բանաձեւը

Նոյեմբերի 3, 2022
Միջազգային
«Հումք տեխնոլոգիայի դիմաց»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
107
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հյուսիսային հոսքի» խողովակաշարերի ոչնչացման, ինչպես նաեւ Թուրքիան որպես էներգետիկ հանգույց դարձնելու արդյունքում գլխավոր տուժող կարելի է համարել Գերմանիան։ Խնդիրն այն է, որ ԵՄ խոշորագույն տնտեսության համար խնդրահարույց է լինելու օգտվել սեւծովյան տարածաշրջանով եւ Թուրքիայով անցնող գազից, քանի որ երթուղու հսկայական երկարության պատճառով վառելիքի տեղափոխումն անշահավետ է լինելու։ Միեւնույն ժամանակ «Հյուսիսային հոսք» նախագծի ոչնչացումից հետո Գերմանիան կորցրեց եվրոպական մայրցամաքում ռուսական գազի խոշորագույն մատակարարի պոտենցիալ կարգավիճակը։

Ուկրաինայում Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման ֆոնին սրվել է Աստանայի արտաքին քաղաքականության ուղղության հարցը։ Սա նպաստավոր պայմաններ է ստեղծել ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի համար՝ իրենց հայացքը սեւեռելու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ եւ առավել սերտացնելու համագործակցությունը։ Հոկտեմբերի 31-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն այցելել էր Աստանա, որտեղ հանդիպել էր Ղազախստանի ԱԳ նախարարի եւ վարչապետի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել էին տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Բերբոքի հաջորդ կանգառը Տաշքենդն էր։ Բերբոքը կրկնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի երթուղին, ով տարածաշրջան էր այցելել նախորդ շաբաթվա վերջին։

Այս պահին Եվրամիությունը շարունակում է մնալ Ղազախստանի ամենամեծ առեւտրային գործընկերն ու ներդրողը։ Սակայն երկու կողմերն էլ կախվածություն ունեն Ռուսաստանից, քանի որ ապրանքների մեծ մասը Եվրոպա է մտնում Ռուսաստանի Դաշնության տարածքով։ Այս կախվածությունը կարելի է հեշտությամբ ցույց տալ հետեւյալ թվերով. նավթի եւ գազի արտահանումը կազմում է Ղազախստանի ազգային եկամտի ավելի քան 40 տոկոսը, մինչդեռ այդ արտահանումների 80 տոկոսը հատում է Ռուսաստանը Կասպից խողովակաշարային կոնսորցիումի (CPC) նավթամուղով, որտեղ Մոսկվան ամենամեծ բաժնետերն է։ Ներկայումս թե Ղազախստանը եւ թե նրա եվրոպական գործընկերները այլընտրանքային ուղիներ են փնտրում Եվրոպա էներգիա հասցնելու համար, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով: Ղազախստանի համար դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը հինգ անգամ փակել է խողովակաշարը։ Դրա արդյունքում նրանք չեն կարողացել ըստ պայմանագրերի նավթ մատակարարել եւ ստիպված են լինելու տուրքեր վճարել ու կրճատել բյուջեի պլանավորված եկամուտները:

Ներկայումս տեղի է ունենում մատակարարման շղթաների վերագծում, որը պայմանավորված է համաշխարհային միտումների փոփոխությամբ։ Պատահական չէ, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կենտրոնասիական երկրներ էր եկել գործարարների, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտի մասնագետների մեծ պատվիրակությամբ։ Հիմնական շեշտը դրվում է Ղազախստանի վրա այն պարզ պատճառով, որ այս երկիրը բավարար մեծ տարածք եւ կարեւոր դիրք է զբաղեցնում, որի արդյունքում կարող է իրական փոփոխություններ մտցնել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ ռազմավարության մեջ:

Փորձագետները նշում են, որ Ղազախստանի հետ փոխգործակցությունը տեղի է ունենալու «հումք տեխնոլոգիայի դիմաց» սխեմայի համաձայն։ Քաղաքագետ, Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Յուրի Սոլոզոբովը «Նեզավիսիմայա գազետա» թերթի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր ընթանում է եվրոպական, առաջին հերթին՝ գերմանական արտադրական ձեռնարկությունների տեղափոխման գործընթաց դեպի Ղազախստանի եւ Ուզբեկստանի տարածք։ Առավելություններն ակնհայտ են՝ էժան աշխատուժի, տեղական հումքի, այդ թվում՝ նավթաքիմիական, պարարտանյութերի, մետաղների առկայություն։ Նախատեսված է տեղափոխել ավելի քան 300 ձեռնարկություն։ Օրեր առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել էր, որ դրանցից 50-ն արդեն ստացել են նոր բնակության թույլտվություն։ «Աստանայում բանակցությունների առաջնային թեման հազվագյուտ հողային մետաղների մատակարարումն էր, որոնք էական նշանակություն ունեն Գերմանիայի եւ, ընդհանուր առմամբ, ԵՄ նոր տեխնոլոգիական տնտեսության համար։ Այժմ հիմնական մատակարարը Չինաստանն է։ Չինաստանից կախվածությունը խիստ վտանգավոր է դարձել Եվրամիության համար. Ղազախստանն այլընտրանք է լինելու, բայց Ղազախստանի ընդերքի զարգացման համար անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական կառուցվածք եւ տեխնոլոգիաներ։ Գերմանիան պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ»,- մանրամասնել է Սոլոզոբովը։ Այսինքն՝ գերմանական ընկերությունները պատրաստ են տրամադրել իրենց տեխնոլոգիական եւ կառավարման թիմերը ղազախական ու ուզբեկական ձեռնարկությունների կառավարման համար։

Աստանայում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում գերմանացի դիվանագետը նաեւ տեղեկացրել է, որ համատեղ որոշում է կայացվել Ղազախստանի մայրաքաղաքում բացել «ջրածնային դիվանագիտության» գրասենյակ։ «Կանաչ ջրածնի օգնությամբ մենք ցանկանում ենք զրոյի հասցնել արդյունաբերական եւ տրանսպորտի արտանետումները: Եվ միեւնույն ժամանակ պաշտպանենք մեր երկրներում մարդկանց բարեկեցությունն ու զարգացումը»,- ասել է Բերբոքը: Դրանից մի քանի օր առաջ ստորագրվել էր եվրոպական մասնակցությամբ Կասպից ծովի ափին էլեկտրոլիզի մեծ գործարան կառուցելու վերաբերյալ համաձայնագիր։ Դրա համաձայն՝ նախատեսվում է 2030-ից սկսած տարեկան 3 միլիոն տոննա ջրածին ստանալ ծովի ջրից՝ օգտագործելով քամու էներգիան, որը պետք է արտահանվի Գերմանիա եւ ԵՄ այլ երկրներ։ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը գրում է, որ Ղազախստանը զգալի դեր է խաղում գերմանական էներգետիկ անցումային ծրագրերում, քանի որ այս երկիրն ունի «շատ քամի, արեւ եւ արեւային մարտկոցներ տեղադրելու տարածք», ինչպես նաեւ մտադիր է դառնալ «կանաչ» ջրածնի խոշորագույն արտահանողներից մեկը։

2021 թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հայտարարեցին «Global Gateway» նախաձեռնության մեկնարկի մասին։ Սա ինչ-որ առումով եվրոպական պատասխանն է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Դրա շրջանակներում ԵՄ-ն մտադիր է 2021-2027 թթ. 300 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել զարգացող տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքային նախագծերի համար։

Անկասկած, Ղազախստանում եւ Ուզբեկստանում Բեռլինի ներկայության մեծացումը զգայուն կլինի տարածաշրջանային զարգացումների համար։ Տնտեսականից բացի, այն նաեւ աշխարհաքաղաքական հավասարակշռություն կարող է փոխել։

Թեգեր: բնական պաշարներԳերմանիաԵվրոպաՂազախստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Ես սիրում եմ Մասիս սարը հայի՛ նման…»

«Ես սիրում եմ Մասիս սարը հայի՛ նման...»

Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը…

Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը...

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist