Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը…

Այլապես երկուսն էլ երազանք կմնան...

Նոյեմբերի 3, 2022
Այլք
Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը…

Young businessman sitting thinking dreaming about success profit development under thought bubble cloud business finance elements.

0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
46
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նորություն չէ, որ մենք եւս, ինչպես բոլոր մարդիկ, սիրում ենք երազել: Երազելը  իսկապես լավ բան է եւ դրական է ազդում մարդու հոգեվիճակի վրա՝ որպես նպատակների հասնելու խթան: Հարցն այն է, թե ինչ ես անում դրա համար:

Նախ երկիրը զգալու փոխարեն մենք փորձում ենք առաջինը երկինքը զգալ։ Իհարկե, երազելը լավ բան է, նույնիսկ շատ լավ: Իհարկե, անպայման պետք է երազանք ունենալ, գնալ երազանքի հետեւից, հասնել երազանքին, իրականություն դարձնել այն: Բայց եթե ոտքերիդ տակ ամուր հող չունես, այսինքն՝ ամուր կանգնած չես գետնի վրա, չես զգում երկրի, հողի ուժը, կստացվի, որ թռչում ես պարաշյուտով ու անընդհատ մնում ես օդում, որովհետեւ իջնելու տեղ չունես։ Քանի որ հնարավոր չէ անվերջ օդում մնալ, մի հնար պետք է գտնել իջնելու համար։ Ու ստիպված իջնում ես որտեղ պատահի, որը կարող է նաեւ ճահիճ լինել։ Իսկ եթե պարաշյուտը չբացվեց… Մի հին անեկդոտ կա.

Մեկը որոշում է պարաշյուտ գնել։ Խանութում վաճառողը սկսում է բացատրել.

-Սա ձգում ես, պարաշյուտը բացվում է…

Գնորդը հարցնում է.

-Իսկ եթե չբացվեց…

Վաճառողը պատասխանում է.

-Կբերես՝ կփոխեմ…

Անեկդոտում միգուցե հնարավոր լինի պարաշյուտը փոխելը, իսկ իրականության մեջ միակ հետեւանքը կարող է լինել ողբերգական… Հետեւաբար, օդ բարձրանալուց, երկինքը զգալուց, երազելուց առաջ, կրկնենք, նախ պետք է երկիրը զգալ, որ անհրաժեշտության դեպքում իջնելու տեղ ունենաս:

Օդաչուները երկնքում իրենց զգում են այնպես, ինչպես երկրի վրա, նույնիսկ ավելի լավ, բայց մինչ այդ նրանք պարապում են երկրի վրա, ամուր կանգնում գետնին: Չնայած Անտուան դը Սենտ Էքզյուպերին, ով նախ եւ առաջ օդաչու էր, հետո միայն՝ հանճարեղ «Փոքրիկ իշխանի» հեղինակը, ով, այդուհանդերձ, մեծ երազող էր, իր կյանքի դժվարին պահին Աստծուն ուղղված աղոթքում խնդրում էր նրան. «Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել` ոչ անցյալի եւ ոչ էլ ապագայի երազանքները»… Ի դեպ, որոշ հոգեբաններ համարում են, որ երազանքներն իրականացնելու կարիք չկա։ Դրանք պետք է մնան երեւակայության տարր, քանի որ կյանքի կոչված երազանքն այլեւս երազանք չէ եւ չունի իր  կախարդական դրական ազդեցությունը մարդու հոգու եւ նաեւ նրա օրգանիզմի վրա: Մյուս կողմից՝ իրականացված երազանքը մարդուն ոգեւորում է, որ իր մտքերն անհիմն, անարդյունք եւ անիմաստ չեն եղել, եւ նրան մղում է նոր երազանքների…

Երազելուց առաջ պետք է հավատալ ուժերին եւ մտածել դրանք օգտագործելու մասին, մտածել եւ օգտագործել, այսինքն՝ պայքարել, ձգտել, աշխատել, ջանք թափել… Ինչ-որ մեկի համար երազանքն անիրագործելի է, մեկ ուրիշի համար՝ իրատեսական: Օրինակ՝ անկախության մասին երազելը լավ է, բայց տեղում նստած երազելով անկախությունը չի գալիս հասնում քեզ, եթե դու ինքդ չես ձգտում մտքով, գործով, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ զենքով հասնել նրան: Ազատության մասին երազելը լավ բան է, բայց դու ինքդ պետք է գտնես ու հասնես ազատությանը: Եթե որեւէ մեկն այն նվիրեց, ուրեմն հավանական է, որ կարող է նաեւ ինչ-որ պահի փորձել հետ վերցնել կամ խլել այն:

Ուստի առաջինը մենք ինքներս պետք է քրտինք ու ջանք ներդնենք, որպեսզի երազանքը դառնա իրականություն, որպեսզի նախ՝ հաստատուն պահենք երկիրը, ուժեղ դարձնենք այն, ամուր կանգնենք երկրի վրա, նրանից ուժ ստանանք եւ ձգտենք ու հասնենք երազանքին: Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը… Այլապես երկուսն էլ երազանք կմնան… Եթե երկրի վրա կանգնելու հնարավորություն չունենալով՝ շարունակ մտածենք երկնքի մասին, Վանո Սիրադեղյանի խոսքերով ասած՝ իրական հայրենիքը կդառնա պատմական հայրենիք։ Իսկ երազանքը կդառնա լավագույն դեպքում երազ, վատագույն դեպքում՝ ժամանակին Երեւանի ավտոգործարանի արտադրած «Երազ» ավտոմեքենայի նման կեսճանապարհին մնացող երազ…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, պարաշյուտ բառը հայերենում շատ գեղեցիկ համարժեք ունի, որը, ցավոք, քիչ է կիրառվում եւ, կրկին ցավոք, բոլորին չէ, որ հասկանալի է, սակայն շատ ավելի լավ է արտահայտում պարաշյուտի իմաստը՝ անկարգել, այսինքն՝ անկումը, ընկնելը արգելակող…

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Սուրեն Վահունին՝ բանաստեղծը, երգիծաբանը, թարգմանիչը

Մարտի 28, 2023
«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

«Աներեւույթ շղթայի» երեւացող կողմերը

Մարտի 28, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Ռազմական էներգետիկան՝ դասավանդման առարկա

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
«Չարենցյան գիրքը»՝ Սարյանի տուն-թանգարանում

«Չարենցյան գիրքը»՝ Սարյանի տուն-թանգարանում

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist