Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ո՞վ կլինի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

ԱՄՆ-ի թեկնածուն Կանադայի ուկրաինական ծագմամբ փոխվարչապետն է

Նոյեմբերի 9, 2022
Միջազգային
Ո՞վ կլինի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
30
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քանի որ ՆԱՏՕ-ի այժմյան գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը կլրանա հաջորդ աշնանը, դաշնակիցների միջեւ, ըստ ամերիկյան պաշտոնատար անձանց, քննարկումներ են ծավալվում, թե ով կհաջորդի նրան: Այս մասին գրում է ամերիկյան «The New York Times»-ը: Չնայած սա ընդամենը սկիզբն է, եւ շատ հաճախ անունները, որոնք առաջինն են հրապարակվում, չեն դիմանում անգամ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների առաջին բանակցություններին, այդուհանդերձ, շատերն են ընդգծում, որ Վաշինգտոնը մեկ գլխավոր թեկնածու ունի՝ 54-ամյա Քրիստիա Ֆրիլանդը՝ Կանադայի ուկրաինական ծագմամբ փոխվարչապետը եւ Կանադայի ֆինանսների նախարարը:

Ֆրիլանդը, ով նախկին լրագրողուհի է, ամուսնացել է «The New York Times»-ի աշխատակիցներից մեկի հետ, նաեւ եղել է Կանադայի արտաքին գործերի նախարարը: Նրա առավելությունները զգալի են. տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, ուկրաիներենին ու ռուսերենին, ղեկավարել է իշխանության բարդ հատվածները, վատ չի դիտվում մամուլի ասուլիսներում եւ հրապարակային այլ ելույթների ժամանակ: Այս թեկնածության հաստատման դեպքում Ֆրիլանդը կլինի առաջին կինը եւ առաջին կանադացին, ով երբեւէ ղեկավարել է ՆԱՏՕ-ն:

ԱՄՆ-ն ամերիկացի թեկնածու չի առաջադրում, քանի որ ամերիկացի գեներալն ավանդաբար Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարն է, սակայն հասկանալի պատճառներով Վաշինգտոնն ուժեղ ձայն ունի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում: Եվրամիությունը, ինչը զարմանալի չէ, կցանկանար, որ գլխավոր քարտուղարը լիներ ԵՄ անդամ երկրից. ի դեպ, ԵՄ-ի 27 երկրից 21-ը դաշինքի անդամ են, իսկ եթե Շվեդիան ու Ֆինլանդիան առաջիկայում համալրեն ՆԱՏՕ-ի շարքերը, ապա նրանց թիվը կհասնի 23-ի՝ 32 անդամ պետությունների շարքում:

Թեպետ եվրոպացիները դեռ պետք է միավորվեն միասնական թեկնածուի շուրջ, պետք է նշենք, որ այս պահի դրությամբ նրանք ունեն մի քանի ուժեղ առաջարկներ, որոնց շարքում նաեւ կանայք կան, այդ թվում՝ Էստոնիայի 45-ամյա վարչապետ Կայա Կալլասը, Սլովակիայի 49-ամյա նախագահ Զուզանա Չապուտովան, 2015-2020 թթ. Խորվաթիայի նախագահ 54-ամյա Քոլինդ Գրաբար-Կիտարովիչը, ով նաեւ Խորվաթիայի դեսպանն է եղել Վաշինգտոնում եւ աշխատել է ՆԱՏՕ-ում որպես գլխավոր քարտուղարի հասարակական դիվանագիտության օգնական:

Մեծ Բրիտանիան, ով դուրս է եկել Եվրամիությունից, բայց ոչ ՆԱՏՕ-ից, իր ուժեղ թեկնածուն ունի՝ ի դեմս պաշտպանության նախարար 52-ամյա Բեն Ուոլլեսի: Որոշ պաշտոնատար անձինք ենթադրում էին, որ նա այդ պաշտոնում մնացել է ոչ միայն այն բանի համար, որպեսզի ապահովի Ուկրաինային բրիտանական աջակցության կայունությունը, այլ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր պաշտոնում նշանակվելու հնարավորությունները մեծացնելու համար: Լոնդոնը ձգտում է այդ նշանակմանը՝ որպես Բրեքսիթից հետո աշխարհում իր հեղինակության պահպանման խորհրդանշանի:

Նա, ով կնշանակվի այդ պաշտոնում, անկասկած, ՆԱՏՕ-ն կգլխավորի դաշինքի պատմության մեջ ամենածայրահեղ պահին: Ուկրաինայում ռազմական հակամարտությունը նշանակում է ՆԱՏՕ-ի զորքերի քանակի ավելացում Ռուսաստանի սահմանի մոտ, դաշինքի պոտենցիալ նոր անդամների ընդգրկում՝ ի դեմս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի: Այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն աշխատում է համաձայնության հիմքի վրա, նրա ղեկավարը կարեւոր դեր է խաղում անդամների պահանջների համաձայնեցման եւ դաշինքի ու ողջ Արեւմուտքի դիրքորոշումը համաշխարհային հանրությանը հասցնելու գործում:

Բոլոր պոտենցիալ թեկնածուներն ունեն իրենց խնդիրները: Այս առումով, ինչպես նշել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, միանգամայն հնարավոր է, որ անդամ երկրները համաձայնեն Ստոլտենբերգի լիազորությունների ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու շուրջ (63-ամյա Ստոլտենբերգը խնդրել էր երկու տարով երկարաձգել իր լիազորություններն ուկրաինական հակամարտության պատճառով, սակայն նրան տրվել է ընդամենը մեկ տարի, այսինքն՝ մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր):

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կարող է բարդանալ նաեւ 2024 թ. գարնանը կայանալիք ընտրությունների պատճառով, որոնց արդյունքում կընտրվի Եվրամիության նոր ղեկավարությունը։ Անդամ երկրների միջեւ խոր մրցակցության գործընթաց է սկսվում, քանի որ նրանք կիսում են կարեւոր պաշտոնները ԵՄ-ում:

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի հիշյալ պաշտոնյայի խոսքով, Վաշինգտոնը ցանկանում է խուսափել այն հավանականությունից, որ դաշինքի հաջորդ առաջնորդը կդիտվի որպես սոսկ սփոփիչ մրցանակի տեր այն պատճառով, որ ԵՄ-ում խոշոր պաշտոն չի զբաղեցրել: Ուստի եւ Վաշինգտոնը, եւ Բրյուսելը ցանկանում են համապատասխան կազմակերպչական եզրակացություններ անել մինչեւ 2024 թ. նոյեմբերին կայանալիք ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները։

ՆԱՏՕ-ի վերջին երկու առաջնորդները՝ Յենս Ստոլտենբերգը (Նորվեգիա) եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենը (Դանիա), նախկինում եղել են կառավարության ղեկավարներ։ Բայց դա, իհարկե, պարտադիր պահանջ չէ ՆԱՏՕ-ում: Ցանկացած թեկնածուի համար վճռորոշ գործոն կլինի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ Ուկրաինային աջակցության հարցում դիրքորոշումը: Էստոնացի Կալլասն ակտիվորեն աջակցում էր Ուկրաինային եւ հանդես էր գալիս նրան օգնելու դիրքերից՝ բարձրացնելով իր միջազգային հեղինակությունը: Նա դեմ է Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած բանակցության եւ Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում ցեղասպանության մեջ:

Քրիստիան Ֆրիլանդը նույնպես Ուկրաինայի վճռական կողմնակիցներից է: Կանադան զգալի տնտեսական ու ռազմական օգնություն է ցուցաբերել Կիեւին: Ուկրաինայի հարցում Ֆրիլանդի հայացքները կարող են կոշտ թվալ, բայց նա 2015 թ. իր «Իմ Ուկրաինան» հոդվածում մատնացույց է արել, թե ինչն է իրեն առաջնորդում կյանքում: Նա գրել է, որ մայրական գծով իր տատիկն ու պապիկը մինչեւ կյանքի վերջը «իրենց համարել են քաղաքական աքսորյալներ, ովքեր պատասխանատվություն են կրում Ուկրաինայի անկախության գաղափարի պահպանման համար, որը վերջին անգամ կարճ ժամանակով գոյություն է ունեցել 1917 թ. շրջանում եւ ռուսական հեղափոխության քաոսից հետո»:

Ֆրիլանդն իր ներկայացուցչի միջոցով հասկացրել է, որ ակտիվորեն զբաղված է իր այժմյան աշխատանքով եւ անձամբ չի առաջ մղել իր թեկնածությունը: «Տիկին Ֆրիլանդն արդեն կարեւոր աշխատանք ունի եւ կենտրոնացած է՝ ծառայելու Կանադային ու կանադացիներին»,- հայտարարել է նրա ներկայացուցիչ Ալեքս Լոուրենսը:

Թեգեր: ՆԱՏՕ
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Ժողովրդավարության կածաններում եւ ժողովրդավարության մայրուղիներում

Ժողովրդավարության կածաններում եւ ժողովրդավարության մայրուղիներում

IPSE DIXIT.  Պիեռ ԱԲԵԼԱՐ

IPSE DIXIT. Պիեռ ԱԲԵԼԱՐ

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist