Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հարուստները լաց էին լինում… 244 սերիա

Մոտավորապես այդքան՝ ավելի քան 8 ամիս շարունակվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը

Նոյեմբերի 10, 2022
Միջազգային
Հարուստները լաց էին լինում… 244 սերիա
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
60
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավելի քան 30 տարի առաջ մոտավորապես այս օրերին՝ 1991 թ. նոյեմբերի 18-ի երկուշաբթի երեկոյան, խորհրդային կենտրոնական հեռուստատեսությամբ տեղի ունեցավ մեքսիկական «Հարուստներն էլ են լաց լինում» հեռուստասերիալի պրեմիերան: Գլխավոր հերոսներ Մարիանան եւ Լուիս Ալբերտոն ավելի քան մեկ տարի զբաղեցնում, ավելի ճիշտ՝ երջանկացնում էին խորհրդային, այնուհետեւ՝ հետխորհրդային ժողովուրդներին: «Ստրկուհի Իզաուրայից» հետո այն երկրորդ արտասահմանյան հեռուստասերիալն էր, որը ցուցադրվում էր ԽՍՀՄ տարածքում, չնայած տարբեր բախումների ու հակամարտությունների տեսքով «սերիալներ», այդ թվում՝ նաեւ արտասահմանյան սցենարներով ու ռեժիսորներով, արդեն իսկ առկա էին: Սերիալի ցուցադրությունն ավարտվեց 1992 թ. նոյեմբերի 26-ին, իսկ հակամարտություններն ու բախումները շարունակվում էին:

«Հարուստներն էլ են լաց լինում» հեռուստասերիալը բաղկացած է 244 սերիայից: Մոտավորապես այդքան՝ արդեն ավելի քան 8 ամիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, որը դեռեւս չի ավարտվել: Ի դեպ, հիշյալ սերիալն ունեցավ շարունակություն՝ ի դեմս «Մարիան արվարձանից» ռիմեյքի…

«Հարուստներն էլ են լաց լինում» սերիալը նկարահանվել է 1979 թ., սակայն  խորհրդային հեռուստատեսություն հասավ ավելի քան 10 տարի անց: Ռուս-ուկրաինական պատերազմը հաստատ 8 ամսվա ծնունդ չէ եւ, թերեւս, այս կամ այն կերպ «մոտենում էր» բավականին երկար ժամանակ… Եթե հիշյալ սերիալի հեռուստադիտողը, անկախ այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից, վերջնարդյունքում իրեն երջանիկ էր զգում, պատերազմի պարագայում երջանկացող հաստատ չկա ու չի լինելու: Ավելին` պատերազմի պատճառով հարուստներն էլ են լաց լինում՝ տվյալ դեպքում ի դեմս տարբեր երկրների… Այդ լացը շարունակվում է երազում թե արթմնի, գաղտնի կամ բացահայտ: Այն տնտեսական ու քաղաքական լաց է, սոցիալական ու ռազմական… Այն ուղեկցվում է տարբեր լեզուներով հնչող տարաբնույթ արտահայտություններով ու գործողություններով՝ հայհոյանքից մինչեւ զինված ընդհարումներ:

Եթե մեքսիկական հեռուստասերիալում Մարիանան, Լուիսը, Դիեգոն, Լեոնարդոն ու մյուս մեքսիկացիները կամ իսպանախոսներն էին, ապա ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ուղղակի կամ անուղղակի լացում են ոչ միայն Իվանն ու Միխայիլը, Սաշկոն ու Վանյան, այլ նաեւ Ջիմն ու Ժերարը, Գուստավն ու Գյունտերը, Ունոն ու Սիգուրդը, Անտոնիոն ու Ջորջը, Ժաննան ու Թինան, Ահմադն ու Ազիզան, Ֆուենգն ու Տաենգը, մյուսները… Լաց են լինում Եվրոպայի հյուսիսում ու Ռուսաստանի հարավում, Ուկրաինայի արեւելքում եւ Ասիայի արեւմուտքում… Լաց են լինում անտառներում եւ անապատում, օվկիանոսի ափին եւ գետի ակունքում, քաղաքներում եւ գյուղերում, զինվորական կամ քաղաքացիական հագուստներով…

Աշխարհի հարուստ կամ զարգացած, ապահով ու անվտանգ համարվող երկրներն իրականում կանգնել են բավական լուրջ խնդիրների առջեւ, խնդիրներ, որոնց բախվելու մասին միգուցե չէին էլ մտածում, որովհետեւ, օրինակ, թերեւս, որեւէ մեկը Գերմանիայում կամ Ֆրանսիայում չէր մտածի, որ կարող է առնչվել ջեռուցման հետ կապված խնդիրների, կամ որեւէ գործարան չաշխատի գազի բացակայության պատճառով եւ այլն:

Ցավոք, սա կինոսերիալ չէ, որն անհրաժեշտության դեպքում պարզապես կարողանաս չնայել: Սա իրական կյանքն է, որը չի շրջանցում որեւէ մեկին ու որեւէ երկիր: Եթե մի պետություն կարող է կորցնել մի քանի միլիարդ, որեւէ միլիարդատեր՝ մի քանի հարյուր միլիոն կամ նորից միլիարդ, նա սկսում է այս կամ այն կերպ «լաց լինել» ա՛յդ չափով կորստի համար: Ավելի աղքատ կամ քիչ հնարավորություններ ունեցողները շատ ավելի քիչ կորուստների պարագայում «լաց են լինում» իրե՛նց կորցրածի համար: Սակայն, մեծ հաշվով, ամենացավալին մարդկային կորուստներն են, որոնց դեպքում լացը միայն ու միայն ուղղակի է՝ առանց որեւէ փոխաբերական իմաստի…

Կա՞ շահող ու չլացող այս պատերազմական «սերիալում»: Առաջին հայացքից՝ շահում են զենքի ու նավթագազի բիզնեսի տերերը, այսինքն՝ վառոդի ու նավթի տակառները: Բայց մի պահ պատկերացնենք այն հնարավոր վիճակը, երբ այդ երկու տակառները կապվում են իրար, եւ մի խելագար էլ վառում է միացնող թելը…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ժողովուրդՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Ջավախք աշխարհի շեներից մեկը

Ջավախք աշխարհի շեներից մեկը

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist