Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աստանա-Տաշքենդ առանցքը շարժիչ ուժ կդառնա՞

Խնդիր է դրվել ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի

Դեկտեմբերի 24, 2022
Միջազգային
Աստանա-Տաշքենդ առանցքը շարժիչ ուժ կդառնա՞
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աստանան ու Տաշքենդը 8 մլրդ դոլարի համաձայնագրեր ու պայմանագրեր են ստորագրել: Այսպիսին են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի՝ դեկտեմբերի 21-22-ը Ուզբեկստան կատարած պետական այցի արդյունքները: Ուզբեկստանի առաջնորդ Շավքաթ Միրզիյոեւի հետ բանակցությունների արդյունքում պատմական համաձայնագրեր են ստորագրվել դաշնակցային հարաբերությունների հաստատման եւ ուզբեկա-ղազախական պետական սահմանի դեմարկացիայի մասին: Ղազախստանի ղեկավարը կարծում է, որ որքան ամուր ու հաջող լինի երկու երկրների համագործակցությունը, այնքան կայուն կլինի իրավիճակը Կենտրոնական Ասիայում:

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ծաղիկներ է դրել Անկախության հուշարձանին, ծառ տնկել «Կուկսարոյ» կառավարական տան պատվավոր հյուրերի ծառուղում եւ Շավքաթ Միրզիյոեւի հետ այցելել Տաշքենդում գտնվող Շեյխ Հովանդի Թահուրի (գիտնական եւ սուֆի, ով ապրել է 14-րդ դարում) եւ Տուլեբիի (ղազախ ժողովրդի ամենահարգված զավակներից մեկը, ով հայտնի է նաեւ որպես Կալդիրգաչ-բի, եղել է մեծագույն դատավորներից եւ «Ժետի ժարգի» օրենսգրքի հեղինակներից մեկը) դամբարաններ:

Երկու երկրների ղեկավարների պաշտոնական բանակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 22-ին: Նրանք նախ առանձին են խոսել, իսկ այնուհետեւ՝ նաեւ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ համագործակցության ամրապնդմամբ: «Դարեր ի վեր ղազախներն ու ուզբեկները եղբայր ժողովուրդներ են, որոնց միավորում են անքակտելի բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը, մշակույթի, ավանդույթների, լեզվական ու կրոնական ընդհանրությունները»,- շեշտել է Տոկաեւը՝ պատմական անվանելով դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը: «Այդ բեկումնային փաստաթուղթը լիարժեք արտացոլում է երկու երկրների հետագա մերձեցման փոխադարձ ձգտումը»,- նշել է Ղազախստանի նախագահը: Տոկաեւը պատմական է համարում նաեւ ուզբեկա-ղազախական պետական սահմանի դեմարկացիայի մասին ստորագրված համաձայնագիրը, որը «լիովին կավարտի հարավում Ղազախստանի պետական սահմանի միջազգային իրավական ձեւակերպումը»:

Տոկաեւն ասել է, որ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համատեղ ջանքերը ծանրակշիռ ներդրում կունենան ողջ Կենտրոնական Ասիայում կայուն աճի ապահովման, կայունության ու անվտանգության գործում: Պետությունների ղեկավարները պայմանավորվել են նաեւ Բարձրագույն միջպետական խորհրդի ու Միջխորհրդարանական խորհրդի ստեղծման մասին, որոնք առավել կամրապնդեն երկկողմ համագործակցության քաղաքական հարթակը:

Շավքաթ Միրզիյոեւը, իր հերթին, հայտարարել է, որ Ղազախստանն Ուզբեկստանի ամենամտերիմ ու հուսալի գործընկերն է: «Ուզբեկ եւ ղազախ ժողովուրդները ոչ միայն մերձավոր հարեւաններ են, այլեւ հարազատ մարդիկ, որոնք կապված են պատմական ժառանգությամբ, մշակութային ու հոգեւոր արժեքներով: Դա մեր անգնահատելի հարստությունն է, որը մենք գնահատում ենք ու կշարունակենք գնահատել: Մենք մի ճակատագիր ունենք, ընդհանուր ապագա, եւ ես դրան հավատում եմ»,- ընդգծել է նա:

Փորձագետները նշում են, որ ձեւավորվող Աստանա-Տաշքենդ առանցքը, որը հիշեցնում է եվրոպական Գերմանիա-Ֆրանսիա տանդեմը, շարժիչ ուժ կդառնա տարածաշրջանում համագործակցության զարգացման համար: Ղազախստանին ու Ուզբեկստանին կհետեւեն Կենտրոնական Ասիայի հարեւան երկրները:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների հիմնական թեման եղել է հարաբերությունների արմատական ընդլայնումը քաղաքական, առեւտրատնտեսական, էներգետիկ, գյուղատնտեսության, ջրային եւ այլ ոլորտներում։ Միրզիյոեւն ու Տոկաեւը հատկապես կարեւորել են էներգետիկ ոլորտը։ Հիշեցնենք, որ Ուզբեկստանում այս տարի անոմալ ցրտերի պատճառով խնդիրներ են առաջացել՝ կապված բնակչությանը գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման հետ։ Ուզբեկստանի բոլոր ՋԷԿ-երն աշխատում են գազով, որի արդյունահանումը կտրուկ նվազել է։ Ղազախստանում շատ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի եւ ջերմության տեղի ՋԷԿ-երի վթարների պատճառով։ Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են խթանել էներգետիկ հզորությունների, երկրաբանական հետախուզման ու բնական գազի խորը վերամշակման նախագծերի արդիականացումն ու շինարարությունը, ինչպես նաեւ արագացնել տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնման նախագծերը: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համագործակցության նախագծերի խթանմանը։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 22-ին էներգետիկայի, ավտոմոբիլաշինության, քիմիական, էլեկտրականության, շինարարության, լոգիստիկայի եւ այլ ոլորտներում տրվել է խոշոր նախագծերի մեկնարկը։ «Վստահ եմ, որ արդյունաբերական համագործակցության միջազգային կենտրոնի եւ համատեղ արտաքին առեւտրային ընկերության համար մշակվող նախագիծը կարեւոր հարթակ կդառնա նոր նախագծերի գեներացման համար»,- Միրզիյոեւի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Նշվել է միջտարածաշրջանային համագործակցության հսկայական ներուժի առավելագույն օգտագործման անհրաժեշտությունը։ Տաշքենդում կայացած բիզնես ֆորումի արդյունքում ստորագրվել է 8 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրերի եւ առեւտրային պայմանագրերի փաթեթ, Ղազախստանում ուզբեկական կապիտալի մասնակցությամբ գործում են 1400 եւ ավելի քան 400 համատեղ ղազախա-ուզբեկական ձեռնարկություններ։ Ուզբեկստանում շուրջ 1200 ձեռնարկություն է աշխատում ղազախական կապիտալի մասնակցությամբ։ «Բառացիորեն հինգ տարի առաջ այս ցուցանիշը գրեթե վեց անգամ պակաս էր։ Այս տարվա ընդամենը 9 ամսվա ընթացքում ստեղծվել է 130 համատեղ ձեռնարկություն։ Կարեւոր է շարունակել միջտարածաշրջանային կապերի հետագա զարգացումը։ Մենք խնդիր ենք դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի»,- գործարար համաժողովի ժամանակ շեշտել է Ուզբեկստանի ներդրումների եւ արտաքին տնտեսական կապերի գծով փոխվարչապետ, երկրի ներդրումների եւ արտաքին առեւտրի նախարար Ջամշիդ Խոջաեւը։

Փորձագետներն ընդգծում են, որ Ուզբեկստանը Ղազախստանի խոշոր առեւտրային գործընկերն է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի բոլոր երկրների շարքում։ 2021 թ. վերջին Ուզբեկստանը զբաղեցրել է վեցերորդ տեղը Ղազախստանի առեւտրային գործընկերների շարքում, եւ նրան է բաժին հասնում այս երկրի արտաքին առեւտրի 3.8 տոկոսը։ Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Վյաչեսլավ Դոդոնովի խոսքով՝ սա բավական բարձր դիրք է, որն արտացոլում է երկկողմ առեւտրի զգալի առաջընթացը։ Համեմատության համար նշենք, որ 10 տարի առաջ Ուզբեկստանը 1.5 տոկոսով զբաղեցնում էր ընդամենը 16-րդ տեղը։ Ղազախստանը Ուզբեկստանի երրորդ առաջատար առեւտրային գործընկերն է Չինաստանից եւ Ռուսաստանից հետո։ Դա դրսեւորվում է համագործակցության բոլոր հիմնական ոլորտներում։

Թեգեր: ՂազախստանՈւզբեկստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ի համար կարեւոր է ՆԱՏՕ-ի միասնությունը

ԱՄՆ-ի համար կարեւոր է ՆԱՏՕ-ի միասնությունը

Հայացք ներկային ու ապագային

Հայացք ներկային ու ապագային

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist