Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Փլուզո՞ւմ, թե՞ զինվորականների իշխանություն

Թուրքիայի տնտեսական անկումը վաղ թե ուշ Էրդողանին մղելու է նոր արկածախնդրության

Հունվարի 19, 2022
Միջազգային
Փլուզո՞ւմ, թե՞ զինվորականների իշխանություն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
304
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում արեւմտյան ԶԼՄ-ներն ու վերլուծաբանները հաճախ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության եւ տնտեսական ծանր վիճակի վերաբերյալ քննադատական թղթակցություններ ու վերլուծական հոդվածներ հրապարակում։ Հունվարի 11-ին BBC-ն հրապարակել է Չայուք Կասաբօղլուի «Մնա՞լ, թե՞ գնալ» բավական ընդարձակ թղթակցությունը, որում հեղինակն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ծանր վիճակին։ Ապա հղում է արել 2020 թ. Ստամբուլի Յեդիթեփե համալսարանի եւ «Մաք» ընկերության՝ արտագաղթի մասին երիտասարդների տեսակետների վերաբերյալ համատեղ ուսումնասիրության արդյունքներին, որոնք, ըստ Կասաբօղլուի, շոկային են. 25-29 տարեկանների 76 տոկոսը ցանկանում է արտագաղթել, իսկ 64 տոկոսը քաղաքացիություն ստանալու դեպքում ընդմիշտ կմնա արտասահմանում։ Հարցազրույցների ընթացքում երիտասարդները շեշտել են, որ ուզում են ապրել անվտանգության եւ ազատության պայմաններում։ Իսկ գերմանացի քաղաքագետ, պրոֆեսոր Սարա Նյումանի՝ «Էրդողանի արկածախնդրությունը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի համար» վերնագրով հոդվածում, որը հունվարի 12-ին հրապարակվել է https://kurdpress.com/fa/news/ կայքում, հեղինակը ներկայացրել է Էրդողանի արտաքին ու ներքին քաղաքականությունը, շեշտել, թե մինչեւ 2005 թ. Էրդողանը, Եվրամիության տնտեսական ու տեխնիկական աջակցությամբ երկրում բարեփոխումներ իրականացնելով, հաշվի էր առնում եվրոպական չափանիշները։ Սակայն 2004-ից, երբ Կիպրոսը Եվրամիության անդամ դարձավ, Թուրքիան հրաժարվեց կարգավորել այդ երկրի հետ հարաբերությունները, ինչի հետեւանքով Եվրամիություն-Թուրքիա փոխհարաբերություններում սկիզբ առավ վատթարացման միտումը։ Բրյուսելը Թուրքիայի դեմ սահմանափակումներ կիրառեց, իսկ Եվրամիությանն այդ երկրի անդամակցումը գրեթե անհնարին դարձավ։ 2013 թվականից հետո Էրդողանը, աստիճանաբար կորցնելով հեղինակությունն ընտրողների շրջանում, 2018 թ. ընտրություններում դաշնակցեց ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» «Ազգային շարժման» հետ։ Դրանից հետո բռնապետական հակումներն էլ ավելի հիմնավորվեցին ներքին քաղաքական ոլորտում. հաշվեհարդար տեսավ քրդերի հետ: Արտաքին քաղաքականության մեջ որդեգրեց ծավալապաշտական ու հարձակողական քաղաքականություն, այդ թվում՝ Էգեյան եւ Միջերկրական ծովերում՝ Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ։ Անկարան, առաջնորդվելով ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությամբ, սկսեց հանդես գալ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի շահերի դեմ՝ ընդառաջելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին։

Նյումանն այնուհետեւ անդրադարձել է Սիրիայում, Լիբիայում ու Իրաքում Էրդողանի ծավալապաշտական գործողություններին, ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցությանն ու վերջիններին, որպես վարձկաններ, տարբեր բախումներում ներքաշելու հարցին։ Նա հավելել է, որ Էրդողանը, համաձայն որդեգրած նեոօսմանական ու ծայրահեղ ազգայնական քաղաքականության, հայտարարել է, թե Լոզանի պայմանագրով հաստատված սահմանները Թուրքիայի համար ընդունելի չեն, այլ ընդունելի է 1920 թվականինը՝ Օսմանյան կայսրության խորհրդարանի հաստատածը։ Նյումանը շեշտել է, թե Թուրքիայի տնտեսական անկումը, որը շարունակվում է, վաղ թե ուշ Էրդողանին մղելու է նոր արկածախնդրության։

Հունվարի 4-ին ամերիկյան հեղինակավոր www.foreignaffairs.com պարբերականը հրապարակել է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի թուրքագետ Սոներ Քագափթայի (Soner Cagaptay) «Էրդողանի վերջնախաղը» (Erdogan’s End Game) վերնագրով վերլուծականը, որում առաջ է քաշում. «Արդյոք Էրդողանը հանուն իշխանության կթուլացնի՞ Թուրքիայի ժողովրդավարությունը»։ Քագափթայը ներկայացրել է Էրդողանի բռնություններն ու բռնապետական հակումները, այդ թվում՝ 2016 թ. հեղաշրջման հետ աղերս ունենալու պատրվակով 150 հազար լրագրողի ու դասախոսի աշխատանքից հեռացնելը, թերեւս, նույնքանի էլ կալանավորելը։ Անդրադարձել է նաեւ երկրում տիրող կոռուպցիային ու հսկայական չարաշահումներին, որոնք ոչ միայն խիստ հեղինակազրկել են էրդողանի ավտորիտար պոպուլիստական քաղաքականությունը, այլեւ իշխանությունից հեռանալուց հետո, ամենայն հավանականությամբ, նա կանգնելու է դատարանի առջեւ։ Բավական ծավալուն հոդվածում հեղինակը ներկայացրել է տնտեսական ծանր վիճակում ու հեղինակազրկության պայմաններում Էրդողանի կողմից իշխանությունը պահելու հնարավոր սցենարներին։ Նա կարող է. ա) գործի դնելով 300 հազար ոստիկանական ուժը, որն իրեն է ենթարկվում, արգելել բոլոր կուսակցությունների գործունեությունը, բ) կեղծել ընտրությունների արդյունքները հնարավոր բոլոր միջոցներով, գ) պարտվելու դեպքում չեղարկել ընտրությունների արդյունքները, դ) ընդդիմության հետ գործարքի գնալով՝ չդատվելու դիմաց կամավոր հեռանալ իշխանությունից, ինչի հավանականությունը շատ փոքր է։ Քագափթայը, որպես լավագույն տարբերակ, որպեսզի արգելակվի այդ երկրի լայնածավալ փլուզումը, առաջարկում է բանակի միջամտությունը՝ որպես Էրդողանի ու ընդդիմության համաձայնության երաշխավոր՝ հավելելով, որ այն ժողովրդի հարգանքը վայելող անկուսակցական միակ կառույցն է։ Այդ քայլին կարող են աջակցել նաեւ Եվրոպան ու ԱՄՆ-ն՝ որպես Թուրքիայի դաշնակից՝ սահմանափակումներ կիրառելով գործընթացը պատնեշողների դեմ։ Սակայն նա հավելում է, թե նման ռազմավարությունը երաշխավորված չէ, քանզի բացառված չէ, որ գեներալները եւս կգայթակղվեն քաղաքական իշխանությամբ, ինչպես եղել է անցյալում։

Թուրքիայում վերջին տարիների զարգացումներն ու Էրդողանի որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականությունը լիովին ընթանում են նույն ճանապարհով, որով անցյալ դարի 70-ականներին անցավ Իրանը՝ վերջին արքայի օրոք։ Մոհամեդ Ռեզա շահը 1969 թ. ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հայեցակարգով դարձել էր տարածաշրջանում ԱՄՆ շահերի պաշտպանը՝ վերջինից անսահմանափակ արդիական զենք ներմուծելով, ստեղծել էր աշխարհի 4-րդ հզոր բանակը։ Սակայն 1973 թ. հոկտեմբերից OPEC-ի անդամ 7 արաբական երկրներ արեւմտյան երկրներին նավթի արտահանումն արգելեցին, որն ավարտվեց 1974 թ. մարտին, երբ մեկ բարել նավթի գինը քառապատկվեց. 3-ից դարձավ 12 դոլար։ Դեռեւս 1965 թ. Սենատի ու Ազգային ժողովի կողմից նա ստացել էր Արիամեհր տիտղոսը (արիական սեր), ինչը, թերեւս, պայմանավորված էր նրա՝ Աքեմենյան շրջանի փառքը վերականգնելու ձգտումներով՝ դեպի մեծ քաղաքակրթություն ծրագրով։ Այդ նպատակով 1974-75 թթ. նավթի 270 տոկոսով գնաճի պայմաններում շահը միաժամանակ կյանքի կոչեց ենթակառուցվածքային հսկայական նախագծեր, որոնցից շատերը մնացին անավարտ։ 1975 թ. աշնանից նավթի գնանկման պատճառով երկրի տնտեսական վիճակը եւս անկում ապրեց՝ անգամ դառնալով անկառավարելի։ Բացի այդ, դեռեւս նախագահ Ջերալդ Ֆորդի (1974-77 թթ.) օրոք նավթի գների, միջուկային էներգիայի եւ սպառազինությունների ոլորտում ԱՄՆ-Իրան լուրջ տարաձայնություններ կային։ Շահը 10 ԱԷԿ կառուցելու պայմանավորվածություն ուներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ, իսկ Բուշերի երկու բլոկները կառուցվում էին։ Շահը ձգտում էր դրանց վառելիքն ապահովել երկրում՝ ուրան հարստացնելով, ինչին դեմ էր ԱՄՆ-ն։ Ուստի նա Հարավային Աֆրիկայի հետ ուրան արդյունահանելու գաղտնի պայմանագիր էր կնքել։ Բացի այդ, Արեւմուտքից մերժում ստանալով՝ ԽՍՀՄ-ի հետ երկաթի ձուլարան կառուցելու պայմանագիր կնքեց, անգամ վերջինից BTR-50, BTR-60 եւ ZSU-23-24 հակաօդային հրթիռներ էր գնել։ Դեռեւս 1974 թ. նրա մոտ հայտնաբերվել էր լյարդի քաղցկեղ, ինչի պատճառով ցանկանում էր ծրագրերի իրականացումն արագացնել։ Շուտով երկրում սկսվեց Իսլամական հեղափոխությունը, որին անուղղակիորեն կողմ արտահայտվեցին արեւմտյան ճամբարի հզոր քառյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Արեւմտյան Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներ Ջիմի Քարտերը, Ժեսկար Դեստանը, Ջորջ Քալահանը եւ Հելմուտ Շմիդտը։ Նրանք 1979 թ. հունվարի 14-17-ը Գվադելուպայում գումարված գագաթնաժողովում որոշում ընդունեցին չպաշտպանել շահին։ Փաստորեն, նեոօսմանական գաղափարախոսություն որդեգրելու, Արեւմուտքին հակադրվելու, Ռուսաստանից զենք գնելու պատճառներով, ինչպես երեւում է արեւմտյան ԶԼՄ-ներից, Արեւմուտքը եւս հոգնել է Էրդողանից։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը գնալու է, սակայն պարզ չէ՝ դա կհանգեցնի այդ երկրի փլուզմա՞նը, թե՞ զինվորականները կգան իշխանության, ինչպես նշել է Սոներ Քագափթայը։

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՕսմանյան կայսրություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ապրիլյանի հերոս Մերուժանը

Ապրիլյանի հերոս Մերուժանը

Իսպանահայ տաղանդավոր պատանին

Իսպանահայ տաղանդավոր պատանին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist