Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էսկալացիայի բարձրակե՞տ, թե՞ առավել սուր ճգնաժամի սկիզբ

Յուրաքանչյուր նոր փուլ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում

Փետրվարի 26, 2022
Միջազգային
Էսկալացիայի բարձրակե՞տ, թե՞ առավել սուր ճգնաժամի սկիզբ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
684
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական հարաբերություններում, փաստում են լրջագույն էսկալացիայի մասին, սակայն միանգամայն հնարավոր է, որ սա առավել սուր ճգնաժամի սկիզբն է: Այս մասին գրում է խորվաթական «Advance»-ը: Իսկ արդյունքում համաշխարհային պատերազմ կծագի:

Արեւմուտքում այն կարծիքն է տիրում, որ անիմաստ է 200 հազար զինվոր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին եւ «սադրել վերջին 40 տարում եվրոպական անվտանգության ամենախորը ճգնաժամը, եթե նպատակը երկու ոչ մեծ շրջանների հաշվին ընդլայնումն է, որոնք առանց այդ էլ վերահսկում ես»:

«Իրոք, Ռուսաստանն առանց այդ էլ շատ տարիներ վերահսկում է ինքնահռչակ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները: Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը նրանց օգնում էր ինչպես լոգիստիկ, այնպես էլ ռազմական առումով: Եվ մի՞թե այս ողջ ճգնաժամն այն բանի համար է, որպեսզի ճանաչի Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը: Այդպես չի թվում: Միայն թե Ռուսաստանը «հընթացս» որոշում չկայացնի, եթե այդպես է, իրավիճակը վտանգավոր է, քանզի նման մասշտաբների որոշումները՝ այսպիսի հետեւանքներով, չի կարելի կայացնել առանց  զգույշ պլանավորման»,- նշել է «Advance»-ը:

Իսկ Մոսկվան պնդում է, որ ստիպված էր գործել, քանզի ուկրաինական զորքերը պատրաստվում էին «ներխուժել Դոնբաս»: Խորվաթական լրատվամիջոցին այդ հիմնավորումը տրամաբանական չի թվում, քանզի վստահ է, որ «ուկրաինական զորքերը Դոնբասը գրավելու հնարավորություն չունեին այն պայմաններում, երբ ռուսական բանակն այդքան մոտ էր»:

Այժմ, երբ ռազմական գործողություններն ընթացքի մեջ են, դեռ կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի առավել բարդացման: Առաջին՝ Դոնեցկի ու Լուգանսկի իշխանություններն սպասում են, որ վերահսկողության տակ կվերցնեն նոր շրջաններ, որոնք իրենցն են համարում: Սակայն այդ տարածքների զգալի մասը վերահսկվում է ուկրաինական զորքերի կողմից: Ստացվում է՝ լարվածության բարձրացման տարբերակներից մեկը ենթադրում է, որ Ռուսաստանն իր զորքերը կուղարկի՝ ազատագրելու այն տարածքները, որոնց հավակնում են Դոնեցկն ու Լուգանսկը: Մեկ այլ տարբերակի դեպքում որոշում կկայացվի ընդլայնել գործող սահմանները:

Նրանք, ովքեր պնդում էին, թե ՌԴ-ն մեծ ներխուժում կիրականացնի, այլ ոչ թե առաջինը կճանաչի Դոնեցկն ու Լուգանսկը, սխալվեցին: Ասում էին՝ Մոսկվան լայնամասշտաբ ներխուժում է սկսելու, որը, նրանց խոսքերով, վաղուց պետք է սկսված լիներ: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հիմա ոչ մի հարցում չի կարելի վստահ լինել:

Այդուհանդերձ, որոշ բաներ ակնհայտ են: Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հիմա պատժամիջոցներով հարվածեն Մոսկվային, ապա ՌԴ-ին կդնեն այնպիսի իրավիճակում, որ նրա համար ավելի «հեշտ» կլինի անցնել նոր գործողությունների: Կան շրջանակներ, որոնք կարծում են, որ լայնամասշտաբ ներխուժում չի լինելու: Երբ ներկայացվում է 200 հազարի կուտակման փաստը, նրանք իրավացիորեն փաստում են, որ մեր ժամանակներում օպերացիաները հարյուր հազարավոր զինվորների անհրաժեշտություն չեն ենթադրում: Դրա փոխարեն կարելի է զանգվածային կիբերհարվածներ հասցնել եւ կիրառել այլ մեթոդներ, որոնք մեծ բանակների կարիք չեն առաջացնում: Երբ հարցին մոտենում ենք այս տեսանկյունից, պարզ է դառնում, որ այդ 200 հազար զինվորներն Ուկրաինայի սահմանին կանգնած են որպես ռուսական հզորության խորհրդանիշ, որպես զգուշացում Կիեւին, որ չարժե փորձել նվաճել Դոնեցկն ու Լուգանսկը:

Լուգանսկն ու Դոնեցկը ճանաչելուց առաջ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ պահանջեց՝ շեշտելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է ընդլայնվի դեպի Արեւելք: Պահանջեց, բայց չստացավ: Վրաստանն ու Ուկրաինան հայտարարում են ՆԱՏՕ-ին միանալու իրենց որոշման մասին, Թուրքիան ներխուժել է Հարավային Կովկաս՝ խժռելով Ադրբեջանը, որը զարգացնում է հարաբերությունները Ուկրաինայի ու Վրաստանի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանում սկսել են հասկանալ, որ արեւմտյան ռազմական դաշինքի ընդլայնումը հանգեցնում է Ռուսաստանի շրջափակման: ՌԴ պաշտոնական շրջանակները նախ հայտարարեցին, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ստել են, երբ 1990-ականներին խոստանում էին, որ եթե Գերմանիայի երկու հատվածները միավորվեն, ՆԱՏՕ-ն, ի պատասխան դրա, չի տարածվի դեպի Արեւելք: Ասել, որ սա վտանգավոր չէ, որ ռուսներն ինչ-որ բան են հորինում, նշանակում է՝ շարունակել խաբել, ինչը համարժեք պատասխան չէր կարող չստանալ: Ռուսաստանին, փաստորեն, «ստիպել» են գիտակցել, որ այս լարված իրավիճակում ինչ-որ բանի կարող է հասնել միայն զենքի ուժով: Եթե ինչ-որ բան չփոխվի, Ռուսաստանը կարող է գերադասել շարժվել առաջ՝ դեպի «մնացած» Ուկրաինա: Ի՞նչ կլինի, եթե այդ ժամանակ նույնպես ՆԱՏՕ-ն չընդունի չընդլայնվելու առաջարկը: Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ն չհամաձայնի հեռացնել իր հրթիռային համակարգերն Արեւելյան Եվրոպայից: Դա կնշանակի, որ Ռուսաստանի համար առաջ շարժվելը կդառնա կենսական անհրաժեշտություն: Եթե իրադարձությունները, Աստված մի արասցե, նման զարգացում ունենան, համաշխարհային նոր պատերազմ կլինի:

Այս էսկալացիայից հետո ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Եվրոպայի արեւելք լրացուցիչ զորքեր մտցնելու մասին: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին Արեւմուտքը բավական միակամ է արձագանքել: ԵՄ-ի ոչ մի երկիր չի պաշտպանել Ուկրաինային, սակայն բոլորը միաձայն են Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում: Եվրոպական երկրները համակարծիք են, որ Կրեմլն անցել է գիծը, ուստի պատիժն էլ պետք է աննախադեպ լինի: Բայց թե ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու հարցում Արեւմուտքը որքան կարող է առաջ գնալ, հստակություն չկա: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Եվրամիությունն «այդ պատժամիջոցներով կհարվածի ռուսական տնտեսության ռազմավարական ճյուղերին, կարգելափակի ելքը դեպի տեխնոլոգիաներ ու շուկաներ, որոնք առանցքային են Ռուսաստանի համար, կթուլացնի ՌԴ տնտեսության հիմքերը եւ արդիականացվելու նրա կարողությունները»: Նրա խոսքերով՝ ԵՄ-ն մտադիր է արգելափակել Ռուսաստանի պետական ակտիվներն արտասահմանում եւ կանգնեցնել ռուսական բանկերի ելքը ֆինանսական շուկաներ: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը շեշտել է, որ դա ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ մի շարք այլ երկրների համակարգված որոշումն է: ՌԴ-ին փորձում են մտցնել փակուղի՝ առանց մտածելու այս քայլի հնարավոր հետեւանքների մասին…

Ռուսաստանն ու Վաշինգտոնի գլխավորած լիբերալ Արեւմուտքը արդեն երկար տարիներ հեռացել են իրարից, իսկ հիմա այնպիսի հեռավորության վրա են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Կողմերից յուրաքանչյուրը մյուսի մեջ ինչ-որ զզվելի հակամարդկային, անուղղելի, վարակիչ ու վտանգավոր բան է տեսնում: Միմյանց նկատմամբ վստահությունը 0 տոկոս է: Եվ այս իրավիճակը փոխելու, այսինքն՝ հաշտության հասնելու գործընթացը պետք է վաղուց սկսվեր, այլ ոչ թե այն պահին, երբ համաշխարհային երրորդ պատերազմը գիտական ֆանտաստիկա չի թվում:

Էսկալացիայի յուրաքանչյուր նոր փուլ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան նախորդը: Մինչեւ ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը լարվածությունն աճում էր, բայց ոչինչ տեղի չէր ունենում: Մինչեւ այդ պահը: Հիմա դարպասները բաց են, եւ տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ հնարավոր է: Այդ դարպասներն անհապաղ պետք  է փակել, քանի դեռ գաղափարները, որոնք ձեւ ու բովանդակություն են ստանում հրամանատարների ու քաղաքագետների գլուխներում, կյանքի չեն կոչվել այս, ինչպես իրենց է թվում, հարմար ու ճակատագրական պահին:

Թեգեր: ԴոնեցկԼուգանսկՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ղրիմից մինչեւ Արցախ

Ղրիմից մինչեւ Արցախ

Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք

Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist