Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելը վտանգում է միջնորդի կարգավիճակը

Հրեական պետությունը պատրաստվում է խստացնել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ

Մարտի 17, 2022
Միջազգային
Իսրայելը վտանգում է միջնորդի կարգավիճակը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի իշխանությունները փորձում են ձեւակերպել իրենց քաղաքականությունը ռուսական գործարար էլիտայի նկատմամբ, որը հայտնվել է արեւմտյան պատժամիջոցների տակ՝ կապված ՌԴ-ի՝ Ուկրաինայում ձեռնարկած հատուկ գործողության հետ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը թիմ է ստեղծել՝ հետաքննելու որոշ խոշոր մագնատների ֆինանսական ազդեցության չափը, որոնք, ըստ նրա, կարող են կապված լինել Կրեմլի հետ: Վերջին օրերին Իսրայելը, որը հակամարտության սկզբում փորձում էր հավասարակշռություն պահպանել, զգալիորեն կոշտացրել է իր գիծը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Սա կարող է վտանգել միջնորդի դեր խաղալու նրա ունակությունը:

Իսրայելի ԱԳՆ-ի նպատակային նոր խմբի ակտիվությանն ուշադրություն է դարձրել «Washington Post»-ը, որի գնահատականների համաձայն՝ Իսրայելը փորձում է միասնական գիծ մշակել, թե ինչպես պետք է վարվի պատժամիջոցների տակ հայտնված ռուս գործարարների հետ, ովքեր հրեական պետությունը դիտարկում են որպես ապահով հանգրվան:

Պաշտոնատար անձինք խուսափում են այդ թեմայով հրապարակային հայտարարություններից, որովհետեւ, ըստ նրանց խոսքերի, բարդ իրավիճակ է ստեղծվել: Առայժմ ուղղակի պատվերներ, թե ինչպես փոխգործակցել Ռուսաստանից կապիտալի հետ, չեն ստացվել նաեւ Իսրայելի բանկից։ Ուստի տեղական ֆինանսական հաստատությունները ջանում են ձեւակերպել սեփական քաղաքականությունը: Այս մասին նշել է «Washington Post»-ի աղբյուրներից մեկը:

Վերջերս իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է, որ կառավարությունը Նաֆթալի Բենետի գլխավորությամբ պլանավորում է ժամկետային սահմանափակումներ մտցնել, որի շրջանակներում մասնավոր ինքնաթիռներն ու զբոսանավերը մինչեւ 48 ժամ կարող են մնալ օդանավակայաններում ու նավահանգիստներում: Նրա գնահատականներով՝ նախաձեռնությունն ընդունվել է՝ կապված ռուսաստանյան քաղաքներից Թել Ավիվ ուղեւորվող մասնավոր տրանսպորտի մեծ հոսքի հետ։ Համապատասխան շարժումը լուրերի տեղիք տվեց, որ ազդեցիկ բիզնես էլիտան փորձում է փախչել Ռուսաստանի Դաշնությունից եւ Միջերկրական ծովին մոտ լինել։ Ըստ 12-րդ ալիքի՝ անցած շաբաթվա վերջին հրապարակած տվյալների՝ մարտի սկզբից մոտ 14 մասնավոր ինքնաթիռներ օդ են բարձրացել Մոսկվայից եւ վայրէջք կատարել Բեն Գուրիոն օդանավակայանում։

Քառամյա վաղեմության վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանի հետ կապ ունեցող 30-40 խոշոր մագնատներ կարողացել են քաղաքացիություն կամ բնակության իրավունք ստանալ Իսրայելում: Հիմա այնքան էլ պարզ չէ, թե նրանցից ով է նախընտրել օգտվել մերձավորարեւելյան երկրում մնալու հնարավորությունից՝ պատժամիջոցների հզոր ճնշման ֆոնին: Հետեւելը դժվար է: «Times of Israel»-ի կողմից հարցման ենթարկված փորձագետները, ովքեր զբաղված են ռուսական կապիտալի ուսումնասիրությամբ, ասում են, որ խնդիրներ կան հրեական ծագումով հարուստ ռուսների ակտիվների բացահայտման գործում: Շատերը, այս գնահատականների համաձայն, օգտվում են սեփականության բարդ կառուցվածքներից, որպեսզի հետքեր չթողնեն: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:

Մի քանի շաբաթ առաջ «Axios» պորտալը բացահայտեց Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի եւ գործընկերների զրույցի բովանդակությունը կառավարության նիստում, որի ընթացքում վերջիններիս հորդորեց չաջակցել հարուստ ռուսներին, ովքեր փորձում են օգնություն փնտրել իրենց պատմական հայրենիքում Արեւմուտքի «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո։ «Դուք պետք է շատ զգույշ լինեք, քանի որ դրանք տղաներ են, ովքեր կապեր ունեն: Նրանք կարող են զանգահարել ձեզ եւ ինչ-որ բան խնդրել ձեզանից,- ասել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:- Մի համաձայնեք ոչ մի բանի, քանի որ դա կարող է դիվանագիտական վնաս պատճառել: Ասացեք, որ չեք կարող օգնել, եւ տվեք ԱԳՆ-ի հեռախոսահամարը»:

Ինչպես հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը, հրեական պետությունն առայժմ պաշտոնապես չի միացել արեւմտյան պատժամիջոցներին, եւ ռուս օլիգարխների կարգավիճակը մերձավորարեւելյան երկրում ոչ միանշանակ է: «Իսկ դա նշանակում է, որ Իսրայելը կարող է խնդիրներ ունենալ միջազգային իրավունքի տեսանկյունից»,- բացատրել է նախկին դիվանագետը՝ առաջին հերթին նկատի ունենալով արեւմտյան սեւ ցուցակներում ընդգրկված անձանց հետ շփման ռիսկը: Կնեսետի (խորհրդարանի) նախկին պատգամավոր Ռոման Բրոնֆմանը նշել է, որ քանի դեռ Ուկրաինայում զինված հակամարտությունը շարունակվում է, Իսրայելը ստիպված կլինի ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Ռուսաստանի եւ նրա բիզնես էլիտայի դեմ։

Սակայն, ինչպես ցույց են տալիս Սլովակիա կատարած այցի ժամանակ Լապիդի հնչեցրած արտահայտությունները, հրեական պետությունը պատրաստվում է խստացնել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մարտի 14-ին ասել է, որ Իսրայելն արեւմտյան հանրության ներկայացուցիչների կողմից «Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու միջոց չի լինի»։ «Արտաքին գործերի նախարարությունն այդ հարցը համակարգում է գործընկերների, այդ թվում՝ Իսրայելի բանկի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների եւ այլոց հետ»,- նշել է Լապիդը։ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ռեժիմին միանալու խոստում իսրայելցի պաշտոնյաներն առաջին անգամ են տվել, ինչը, հավանաբար, վկայում է նրանց մարտավարության մեջ տեղաշարժի մասին:

Մինչ այժմ հրեական պետությանը հաջողվում էր միջնորդի դեր խաղալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։ Այն, որ Իսրայելը մտադիր է շարունակել այդ ջանքերը, ցույց տվեց օրերս Վլադիմիր Պուտինի եւ Բենետի հեռախոսազրույցը։ Ըստ Կրեմլի՝ կողմերը «կարծիքներ են փոխանակել Դոնբասում անցկացված հատուկ գործողության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։ Նշվում է, որ Իսրայելի կառավարության ղեկավարը ՌԴ նախագահին տեղեկացրել է մի շարք պետությունների ղեկավարների հետ այս հարցի շուրջ վերջին շփումների մասին։ Իր հերթին՝ Պուտինը կիսվել է գնահատականներով, թե ինչպես է ընթանում բանակցային գործընթացը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ։

Ուկրաինական ճգնաժամի հարցում Իսրայելի քաղաքականության խստացումը կարող է հարց առաջացնել, թե այդ երկիրն արդյոք կկարողանա՞ շարունակել իր դիվանագիտական դերը։ Մոսկվայում Լապիդի հայտարարությունները կարող են զգուշավորությամբ ընդունվել:

Թեգեր: ԻսրայելՈւկրաինապատերազմպատժամիջոցներՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին

Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին

Ինքնուս նկարչի հերթական ցուցահանդեսը

Ինքնուս նկարչի հերթական ցուցահանդեսը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]s.am: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist