Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առաջարկվում է Թուրքիային վռնդել ՆԱՏՕ-ից

Անկարան՝ դաշինքի հնարավոր պառակտման կամ նույնիսկ փլուզման ազդարար

Հունվարի 10, 2023
Միջազգային
Առաջարկվում է Թուրքիային վռնդել ՆԱՏՕ-ից
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
49
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը բրիտանական հայտնի «Telegraph»-ում հրապարակած հոդվածում ենթադրել է, որ Թուրքիան հնարավորինս շուտ պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից: Նախկին խորհրդականն առաջարկում է պատժել Անկարային ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի հետ համագործակցելու համար։

Բոլթոնի հոդվածն առանձնանում է իր բավական կտրուկ տոնով: Ամերիկյան քաղաքական գործիչը քննադատել է ՆԱՏՕ-ի որոշ երկրների Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում «համերաշխությունը խաթարելու» համար: Ըստ Բոլթոնի՝ այդպիսի պետություններ են Ֆրանսիան, Գերմանիան ու Թուրքիան, որոնք չեն ցանկանում «ակտիվորեն» աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունում: Միեւնույն ժամանակ Բոլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները եւ, ընդհանրապես, Արեւմուտքը պետք է «ավելի սերտ համախմբվեն» ընդդեմ Ռուսաստանի:

Բոլթոնի հոդվածը հրապարակվել է «Telegraph»-ի 2023 թ. առաջին համարում: Ինչպես պնդում է նախկին խորհրդականը, 2023-ը կարող է «բեկումնային» տարի լինել ՆԱՏՕ-ի եւ «ճակատագրական»՝ Ուկրաինայի համար: Նրա կարծիքով՝ Արեւմուտքը պետք է «այժմ կամ երբեք» հաստատի իր վճռականությունը՝ զսպելու Ռուսաստանին: Քաղաքագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները հնարավորություն ունեն անուղղակիորեն դիմադրել Ռուսաստանին ուկրաինական մարտադաշտերում: ՆԱՏՕ-ի դաշինքի թուլությունը, նրա շարքերում տարաձայնությունները, առանձին պետությունների ցանկությունը՝ քայլելու «ընդհանուր շարքից» դուրս, Բոլթոնի կարծիքով, անմիջապես կօգտագործվեն Ռուսաստանի կողմից, ռուսական ուժերին կթույլատրեն նոր հաղթանակներ տոնել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում եւ ավելի ու ավելի խորը մխրճվել ուկրաինական տարածքում:

Չնայած, ըստ Բոլթոնի, դաշինքի միանգամից մի շարք երկրներ անհրաժեշտ համերաշխություն չեն ցուցաբերում, անդամ պետությունների թվում կա «շատ ավելի թույլ օղակ»: Բոլթոնն այդպիսին է համարում Թուրքիային: Հենց Անկարան է, ինչպես կարծում է Սպիտակ տան նախկին պաշտոնյան, «վատ օրինակ» ծառայել դաշինքի մյուս երկրների համար եւ դարձել ՆԱՏՕ-ի հնարավոր պառակտման կամ նույնիսկ փլուզման ազդարար։ «Միասնությունն ու վճռականությունն Արեւմուտքի գլխավոր խնդիրներն են այս պահին եւ այս առճակատման մեջ»,- ասել է Բոլթոնը՝ կապված ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետագա անդամակցության նպատակահարմարության հետ:

Բոլթոնը գրել է, որ Թուրքիային միանգամայն հնարավոր կլինի հեռացնել դաշինքից երկրի առաջիկա նախագահական ընտրություններում ձայները հաշվելու ընթացքում կեղծիքների պատրվակով։ Այս դեպքում Թրամփի նախկին խորհրդականը նկատի է ունեցել գալիք ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական վերընտրությունը եւ ձայների հաշվարկի ժամանակ հնարավոր մեքենայությունները։ Այսպիսով՝ Թուրքիայի անդամակցությունը կարող է կասկածի տակ դրվել, քանի որ, ինչպես ենթադրում է քաղաքական գործիչը, Թուրքիայի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խախտումներով։ Միաժամանակ Բոլթոնը նշել է, որ այս պահին կան երկրներ, որոնք շարունակում են առեւտուրը եւ նույնիսկ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, եւ Թուրքիան դրանցից մեկն է։ Բոլթոնը կարծում է, որ նման պահվածքը նույնպես պետք է դադարեցվի եւ «պատժվի»։

Ուկրաինայի հետ համագործակցության առումով Բոլթոնն առարկություններ ունի ոչ միայն Թուրքիային: Ըստ նրա դատողության՝ դատապարտման է ենթակա նաեւ Գերմանիայի մոտեցումը, որը 2022 թ. նոր կանցլեր Օլաֆ Շոլցի իշխանության գալուց հետո հայտարարել է, որ կվերանայի իր արտաքին քաղաքականությունը: Մասնավորապես՝ Շոլցն ընդգծել է, որ երկրի 2023 թ. պաշտպանական բյուջեի ավելացման անհրաժեշտություն չի տեսնում: Կանցլերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի այդ պահանջը «կասկածելի» է թվում: Եվ Ուկրաինայում իրավիճակը չի փոխել Գերմանիայի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի պահանջի նկատմամբ, չնայած Շոլցը մեկ անգամ չէ հայտարարել Ուկրաինային անխոս «քաղաքական աջակցություն» ցուցաբերելու պատրաստակամության մասին:

Թեեւ Բեռլինը հայտարարել է, որ մոտ 100 միլիարդ դոլար կծախսի կործանիչների արդիականացման նպատակով եւ իր հին ինքնաթիռները կփոխարինի ամերիկյան «F-35»-ներով, այս հայտարարություններն առայժմ մնում են թղթի վրա եւ դրված են դաշնային կանցլերի սեղանին՝ սպասելով ստորագրման։ Ինչպես պնդում է Բոլթոնը, Բեռլինը խոսքով չի հրաժարվում հին կործանիչները փոխարինել «F-35»-ներով, սակայն իրականում մտադիր է «խեղդել» այս նախագիծը բյուրոկրատական ​​ձգձգումների միջոցով:

Քննադատելով Գերմանիայի մոտեցումը՝ ամերիկյան քաղաքական գործիչը, սակայն, գովել է Ճապոնիային եւ ողջունել Տոկիոյի հայտարարությունն Ուկրաինայում հակամարտության բռնկման պայմաններում սեփական ռազմական ծախսերն ավելացնելու անհրաժեշտության մասին: Տոկիոն ենթադրում է վերանայել առաջիկա հինգ տարվա համար ռազմական ծախսերի ավելացումը։ Բոլթոնը կարծում է, որ Ծագող արեւի երկրի այս քայլերը կնպաստեն «ՆԱՏՕ-ի աշխարհագրության գլոբալիզացիային», եւ մոտ ապագայում հնարավոր կլինի խոսել դաշինքում ոչ միայն Ճապոնիայի, այլեւ Ավստրալիայի, Իսրայելի եւ Սինգապուրի ընդգրկման մասին։

Կապված Բոլթոնի այս հայտարարությունների հետ՝ պետք է նկատել, որ ՆԱՏՕ-ն դեռ չի կարողանում լուծել սկանդինավյան երկու երկրների՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին անդամակցության հարցը, որոնք ավելի քան վեց ամիս առաջ դիմումներ են ներկայացրել: Բայց չպետք է մոռանալ, որ դա տեղի է ունենում Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի աշխարհագրության ընդլայնման ձգտումը թելադրում է ձերբազատվել Թուրքիայից:

Բոլթոնը քննադատել է նաեւ դաշինքի կարեւոր անդամներից մեկին՝ Ֆրանսիային, որն անցած տարվա վերջին օրերին անսպասելիորեն արտահայտվեց ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման մասին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկի համաձայն՝ դիվանագիտական կարգավորման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի հետաքրքրությունները եւ ուշադրություն դարձնել ՌԴ-ին տրամադրվելիք անվտանգության երաշխիքներին:

Ջոն Բոլթոնը հայտնի է իր ոչ միայն ռազմատենչ, այլեւ, ըստ արեւմտյան դիտորդների գնահատականների, ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծայրահեղական հռետորաբանությամբ (մասնավորապես՝ բազմիցս հանդես է եկել Ռուսաստանում եւ այլ «ոչ ժողովրդավարական երկրներում», որոնք մրցակցում են ԱՄՆ-ի հետ, քաղաքական ռեժիմների փոփոխության օգտին), 2018-2019 թթ. զբաղեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը։ Սակայն հետագայում որոշվեց փոխարինել նրան. հավանաբար, նրա ռազմաշունչ հռետորաբանությունը դուր չէր եկել նույնիսկ Թրամփին, ով ինքն էլ հայտնի է ամերիկյան արտաքին քաղաքականության հարցում բավական ծայրահեղ հայացքներով: Նախկինում Բոլթոնը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան մի քանի նախագահների, հիմնականում՝ հանրապետականներ Ջորջ Բուշ կրտսերի, Ջորջ Բուշ ավագի օրոք, նույնիսկ աշխատել է Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում։ Նա կատարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պարտականությունները, որոշ ժամանակ եղել է պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման հարցերով տեղակալը:

Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդականը վերջերս ակնարկել է, որ կարող է առաջադրվել ԱՄՆ-ում 2024 թ. կայանալիք նախագահական ընտրություններում: Նա նույնիսկ հայտարարել է, որ կարող է լինել միակ թեկնածուն, ով կկարողանա շրջանցել նախկին նախագահին, որը նույնպես հայտարարել է մեծ քաղաքականություն իր հավանական վերադարձի մասին:

Թեգեր: ԱՄՆԹուրքիաՆԱՏՕՇվեդիաՖինլանդիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը

ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ինչպես փոթորիկից առաջ է հանդարտվում ամեն բան

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist