Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ Քաշաթաղի շնչով

Մայիսի 19, 2021
Սոցիում
Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ Քաշաթաղի շնչով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
104
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Հ. Թումանյանի թանգարանը շուրջ տասն օր լցված է լինելու Քաշաթաղի շնչով: Մայիսի 18-28-ը թանգարանում կանցկացվի «Հայկական Քաշաթաղ» խորագրով ցուցահանդես, նախատեսված են դասախոսություններ, հանդիպում- քննարկումներ:

«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց, որ բացման օրը պատահական չէ ընտրված. «Այս տարի պիտի նշվեր Քաշաթաղի ազատագրման 29-ամյակը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Թանգարանն իրականացնում է «7 սարի հետեւում» նախագիծը, որի նպատակը երիտասարդներին հայրենաճանաչության մղելն էր: Ծրագիրը մեծ արձագանք գտավ, շուրջ 5 հազար մասնակից ունեցանք, այդ թվում՝ Արցախից, մասնավորապես, Քաշաթաղի շրջանից: Հինգ ամիս տեւած ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո ունեցանք 10 հաղթող մասնակից, որոնցից մեկը հենց Քաշաթաղի շրջանից էր: Ի սկզբանե որոշված էր ընտրել տարածք եւ հաղթող խմբին ուղղորդել այնտեղ՝ տեղում ծանոթանալու հուշարձաններին: Պատահաբար ընտրվել էր Քաշաթաղը: Ցավոք, զարգացումներն այնպես եղան, որ Քաշաթաղում լինելու փոխարեն, այսօր ստիպված ենք Քաշաթաղը ժամանակավոր տեղափոխել թանգարան՝ լուսանկարների տեսքով»:

«Մերան» թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի խոսքով, ցուցահանդեսին ներկայացվելու են հարյուրից ավելի լուսանկարներ, որոնք պատկերում են Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները՝ Սուրբ Վարդան եկեղեցին (17-րդ դար), Վարազգոմի վանքի երկխորան եկեղեցին (9-րդ դար), Կատոսավանքը  (9-րդ դար), Ծիծեռնավանքի Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարը (4-րդ դար) եւ այլն:

«Լուսանկարներով պատմում ենք խաչքարերի, տապանաքարերի, եկեղեցիների, վանքերի մասին, որոնք վկայում են հետեւյալը՝ հազարամյակներ շարունակ Քաշաթաղը եղել է հայկական: Մենք պատմամշակութային մեծ ժառանգություն ենք թողել այնտեղ, որն  այսօր վտանգված է: Ադրբեջանը որոշել է այդ տարածքներում վերացնել հայկական հետքը, եւ դա շատ է մտահոգում: Մեր խնդիրն է անընդհատ խոսել ու բարձրացնել այս հարցը»,- ասաց Զոհրաբ Ըռքոյանը:

Բանախոսներն ընդգծեցին, որ նպատակ ունեն լայն հանրությանը ներկայացնել այս լուսանկարները, ուղեկցվող պատմությունը: Առաջիկայում նախատեսում են հրատարակել Քաշաթաղի պատմամշակութային արժեքները հավերժացրած լուսանկարների երկլեզու պատկերագիրք:

Թեգեր: թանգարանթերթՀովհաննես ԹումանյանՄերանմշակույթՔաշաթաղ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Տոլմայի փառատոնին ներկայացված կլինի 20-25 տաղավար

Տոլմայի փառատոնին ներկայացված կլինի 20-25 տաղավար

Հայաստանը պատերազմ չի ցանկանում

Հայաստանը պատերազմ չի ցանկանում

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist