Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ընկան մարտադաշտում՝ հանուն ազատ ու անկախ հայրենիքի

Սեպտեմբերի 21, 2021
Սոցիում
Ընկան մարտադաշտում՝ հանուն ազատ ու անկախ հայրենիքի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
304
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց անկախության հռչակման 30-ամյակին հասանք։ Հասանք, բայց այսօր էլ պետք է պայքարենք, որ պահպանենք մեր երկիրը, մեր անկախությունը։ Պահպանենք ու միշտ հիշենք այն քաջորդիներին, ովքեր նահատակվեցին Արցախի ազատագրման եւ Հայոց անկախության կերտման ճանապարհին։ Հիշենք ու միշտ փառաբանենք այն անմահ հերոսներին, ովքեր ընկան հայոց սահմանը պաշտպանելիս՝ սկսած 1988 թվականից։

Լինելով Արցախյան շարժման ակտիվ մասնակից՝ համալրեցի նաեւ արցախյան գոյամարտին մեր հայրենիքի տարբեր հատվածներում մարտնչողների շարքերը, հատկապես՝ Բերդաձորում ու Քաշաթաղի շրջանում։ Հաղթեցինք արցախյան գոյամարտում, բայց՝ հազարավոր քաջորդիների արյան գնով։ Իմ մարտական ընկերներից շատերն այսօր ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ են՝ ընկան ռազմի ճամփաներին։ Ազատագրելով ու վերահայացնելով Քաշաթաղի շրջանը՝ ավելի քան  25 տարի բնակվեցի այնտեղ՝ շրջկենտրոն Բերձորում, որի ազատագրումով 1992 թ. մայիսի 18-ին կայացավ ՄԻԱՑՈՒՄ-ը։ Մեծ զոհերի գնով եղան նաեւ Քաշաթաղի շրջանի ազատագրումը, կյանքի ճանապարհի պաշտպանությունը։ Բերձորում՝ բլրակի վրա է Արցախյան գոյամարտում անմահացած հերոսներին նվիրված հուշահամալիրը, որն այսօր էլ կանգուն է, եւ նաեւ այս տարվա սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, Բերձորում բնակվող մեր հայրենակիցները ծաղիկներ խոնարհեցին 3 խոնարհված պատերի մոտ, որոնց վրա փորագրված է ավելի քան 300 անուն-ազգանուն։

Քաշաթաղի շրջանի ազատագրման ու պաշտպանության համար նահատակվածներն են քար դարձել։ Այստեղ կանգուն է նաեւ Հատուկ գնդի նահատակներին նվիրված խաչքար-հուշակոթողը՝ դարձյալ նահատակ-քաջորդիների անուններով սալաքարերի հետ։ Շուշիի ազատագրման մարտերում է զոհվել երեւանցի Երվանդ Կարապետյանը։ Հայրը՝ քանդակագործ Ռաֆիկ Կարապետյանը, Բերձորի առաջին բնակիչներից էր, եւ նա այստեղ կերտեց 2 հուշաքար՝ մեկը խաչքար՝ նվիրված իր նահատակ որդուն եւ Շուշիի համար նահատակված բոլոր հերոսներին։ Մյուսը սուրը պատյանից հանող Հայոց արծիվն է, որ խորհրդանշում է Հայոց բանակի ուժը։ Բնակվելով Քաշաթաղում՝ աշխատանքային այցերով հաճախ էի հանդիպում արցախյան զորամասերի մեր զինվորներին, լինում մարտական դիրքերում։ 2014 թ. օգոստոսին, 2016 թ. ապրիլին սկսված մարտական գործողությունների ժամանակ քաշաթաղցի շատ կամավորականների հետ եղել ենք առաջնագծում, ժամկետային զինծառայողների հետ մասնակցել սահմանի պաշտպանությանը։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված հազարավոր քաջորդիների շարքում 70  հոգի Քաշաթաղի շրջանից են: 

Կորցրինք նաեւ մեր պատմական հայրենիքի այս հատվածը, որը շենացրել ու հայացրել էինք սկսած 1992 թվականից։ Շրջանի տարբեր համայնքներից, մինչ վերջին կործանիչ պատերազմը, տարբեր ժամանակներում Հայոց սահմանը պաշտպանելիս զոհվել ու վիրավորվել են մոտ 10 քաշաթաղցի զինվորականներ։ Եղնիկներ լեգենդար զորամասի զինվոր, Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի բնակիչ Հակոբ Գագիկի Խաչատրյանը 2015 թ. մարտի 19-ին հերոսաբար մարտիրոսվեց իր 3 մարտական ընկերների հետ՝ պաշտպանելով հող-հայրենին եւ ոչնչացնելով մոտ 20 ասկյարի, որոնք փորձել էին հատել Հայոց սահմանը։ Հակոբին հոր կամքով հուղարկավորեցին հայրենի Աղաձոր գյուղում՝ Խուստուփ լեռան դիմաց։ Ցավ է՝ գերության մեջ է այսօր նաեւ Հակոբի շիրիմը։

Հազարավոր նահատակներ կերտեցին Հայոց անկախությունը, պաշտպանեցին այն, ու շատերն ընկան, որ հայն ապրի անկախ ու ազատ իր երկրում։ Հիշենք բոլորին ու պարտավորվենք շարունակել նրանց կիսատ թողածը, հետ բերել կորցրած հայրենիքը։

Թեգեր: ազատամարտիկանկախությունՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա կանգնած…»

«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա կանգնած…»

Անկախությունն Աստծո պարգեւ էր

Անկախությունն Աստծո պարգեւ էր

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist