Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ինչին ուշադրություն դարձնել երշիկեղեն գնելիս

ՄՊՀ-ն ներկայացնում է քայլերը

Դեկտեմբերի 14, 2021
Սոցիում
Ինչին ուշադրություն դարձնել երշիկեղեն գնելիս
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
701
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ի՞նչ պահանջներ են սահմանված երշիկեղենի մակնշման համար, ինչո՞վ պետք է առաջնորդվի սպառողը երշիկեղեն ձեռք բերելիս մոլորեցումից խուսափելու համար, ինչպե՞ս հասկանա, թե իրականում ինչ կարգի երշիկեղեն է ձեռք բերում։ Եվ եթե տնտեսավարողի կողմից եղել է իրավախախտում, ապա ի՞նչ է սպասվում նրան այդ պարագայում։

Այս եւ այլ հարցերի պատասխաններ սպառողը կարող է ստանալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատրաստած շնորհանդեսից, որում ներկայացված են երշիկեղենի արտադրության եւ իրացման գործընթացում հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները։

Ի դեպ, ներկայացված քայլերին հետեւելիս սպառողը շատ հեշտ կարող է կողմնորոշվել երշիկեղեն գնելիս։ Առաջին քայլը վերաբերում է նրան, թե արդյո՞ք երշիկեղենի անվանման մեջ կամ անվանմանը կից մակնշում կա վերջինիս խմբի (մսային, միս պարունակող եւ այլն) եւ տեսակի (երշիկեղեն, կիսապատրաստվածք եւ այլն) վերաբերյալ։ Եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է մսային, ապա վերջինիս բաղադրամասում մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը չի կարող 60 տոկոսից պակաս լինել։ Օրինակ է բերվում կիսաապխտած երշիկ «Կրակովյանը», խումբը՝ մսային, խոզի միսը՝ 40, տավարինը՝ 20, հավինը՝ 10 տոկոս, եւ 5 տոկոս խոզաճարպը։ Մսի զանգվածային բաժինը 75 տոկոս է։ Իսկ եթե երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշված է միս պարունակող, ապա մսային բաղադրամասերի զանգվածային բաժինը պետք է կազմի 5-60 տոկոս (ներառյալ)։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նաեւ երշիկեղենի խմբի եւ տեսակի մակնշման ճիշտ ու սխալ օրինակներ է բերում։ Ասենք՝ արտադրանքի վրա նշված է «եփած երշիկ», եւ ուրիշ ոչինչ։ Սա համարվում է սխալ մակնշում, որովհետեւ տեղեկություն կա մսամթերքի տեսակի մասին՝ եփած երշիկ, բայց տեղեկություն չկա դրա խմբի մասին՝ մսայի՞ն է, թե՞ միս պարւնակող եւ այլն։ Իսկ ճիշտ մակնշում է համարվում, եթե նշված է մսամթերքի խումբը՝ մսային պաղեցված եւ տեսակը՝ երշիկ հում-ապխտած։

Գանք երկրորդ քայլին. արդյո՞ք երշիկեղենի փաթեթվածքի վրա մակնշվում է սննդամթերքի բաղադրությունը եւ ի՞նչ կարգով։ Փաթեթվածքի վրա անպայման պետք է մակնշվի բաղադրությունը, օրինակ՝ հավի միս, խոզաճարպ, կարտոֆիլի օսլա, կերակրի աղ եւն։ Բաղադրիչներն էլ պետք է նշվեն սննդամթերքի արտադրման պահի դրությամբ դրանց զանգվածային մասի նվազման կարգով։

Կարեւոր տեղեկություն տանք սպառողներին. չի թույլատրվում ընդհանուր կիրառման մսամթերքը մակնշել՝ գործածելով այնպիսի հորինված անվանումներ, որոնք ասոցացվում են մանկական սննդի համար նախատեսված մսամթերքի հետ (նրբերշիկ «Դետսկիե», երշիկ «Կառապուզիկ» եւն)։ Սա կարող է թյուրիմացության մեջ գցել հատկապես մայրիկներին, որոնք, անվանումները տեսնելով, կկարծեն, թե հենց փոքրիկների համար նախատեսված երշիկեղեն են գնում։

Հավելենք, որ տնտեսավարողի կողմից նշված պահանջները չպահպանելը հանգեցնում է հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության։ Ինչի համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի տվյալ իրավախախտմանհամար` նախորդ տարվա հասույթի մինչեւ 5 տոկոսը։

Սպառողը եթե նկատի նշված պահանջների խախտումներ, ապա կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Նա կամ կարող է գրավոր հաղորդում ներկայացնել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ձեւը հրապարակված է հանձնաժողովի «www.competition.am» կայքում), կամ կարող է զանգահարել  հանձնաժողովի թեժ գծի +374-60-830840 հեռախոսահամարով։

Թեգեր: երշիկ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023
Յանիկյանի փամփուշտները դեռ սլանում են

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մարտի 24, 2023

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Հաջորդ Հոդվածը
Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը

Դիոգենեսյան լապտերով փնտրված հայոց երգի սոխակը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist