Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Այնշտայնը, կոշկակարը եւ քաղաքական գործիչը

Հոկտեմբերի 13, 2022
Սոցիում
Այնշտայնը, կոշկակարը եւ քաղաքական գործիչը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
303
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր օրերում կոշկակարը պահանջված, սակայն միեւնույն ժամանակ «դեֆիցիտ» մասնագիտություն է: Այդքան էլ հեշտ չէ կոշկակար գտնելը, այն էլ վարպետ, իր գործի մասնագետ կոշկակար, որովհետեւ հաճախ է այնպես ստացվում, որ ով ինչ-որ բան չի կարողանում անել, որոշում է կոշկարությամբ զբաղվել՝ վարկաբեկելով այդ հին, հարգանքի արժանի ու իսկապես հմտություն պահանջող մասնագիտությունը:

Այսօր կոշկակար ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք կոշիկ վերանորոգողի, մինչդեռ դրա հիմնական իմաստը, անշուշտ, հենց կոշիկ կարելն է: Սակայն դա բոլորովին այլ թեմա է…

Զարմանալի չթվա, բայց նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող Գերմանիայում, որտեղ թվում է, թե կոշիկի վերանորոգման կարիք չպետք է ունենային, այսօր էլ կոշկակարներ կան, ընդ որում՝ ոչ միայն տղամարդ: Օրինակ՝ Բետինա Ֆորբեկը 30 տարի զբաղվում է կոշիկների վերանորոգմամբ։ Նա սկզբում կոշկակարություն է սովորել Շտուտգարտում գտնվող հոր արհեստանոցում, ապա՝ մեկ այլ ձեռնարկությունում։ Սովորել է, հանձնել է մագիստրոսի քննությունները, ամուսնացել, որդի է ծնել ու նորից վերադարձել ընտանեկան բիզնես, որտեղ, բացի իրենից ու հորից, օգնում է նաեւ մայրը: Բետինան պատմել է, որ իր պապը արհեստանոց է բացել 1934 թ., եւ այն ժամանակ Շտուտգարտում եղել է 500 կոշկակար: Իսկ արդեն 1984 թ. քաղաքում ընդամենը 94 կոշկակար կար…

Ես չգիտեմ, թե այսօր Երեւանում քանի կոշկակար կա, կամ քանիսն էին նախկինում: Ես նաեւ չգիտեմ, թե Երեւանում քանի քաղաքական գործիչ կա, բայց անհերքելի փաստ է, որ թվով նրանք բազմակի գերազանցում են կոշկակարներին: Չնայած հաստատ ավելի շատ կոշկակարների կարիք կա, քան այդքան մեծաթիվ քաղաքական գործիչների: Ի դեպ, կոշկակարի կրպակները նույնպես, վարսավիրանոցների կամ տաքսիների նման, քաղաքականությունից խոսելու լավագույն վայրերից են: Սակայն կոշկակարներից ոչ մեկը, կարծում եմ, չի ձգտում իր մասնագիտությունը փոխել քաղաքական գործչի «մասնագիտության» հետ:

Հանճարեղ գիտնական Ալբերտ Այնշտայնն ասել է. «Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա»։ Զարմանալի զուգադիպությամբ Այնշտայնը ծնվել է նախկին գերմանական կայսրության կազմի մեջ մտնող Վյուրտեմբերգի թագավորությունում, որը ժամանակակից Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում է, իսկ մայրաքաղաքը՝ … նույն վերոհիշյալ Շտուտգարտը, որտեղ ապրում է մեզ արդեն ծանոթ կոշկակար տիկին Բետինան…

Մեզանում ոմանք քաղաքականությանը վերաբերվում են վատ կոշկակարի նման՝ արդյունքում ստվերելով թե՛ կոշկակարի դժվարին մասնագիտությունն ու աշխատանքը, թե՛ քաղաքականություն ասվածն ընդհանրապես: Թող ներեն ինձ կոշկակարները, որոնց աշխատանքը, կրկնեմ, արժանի է մեծագույն հարգանքի, բայց քաղաքականությունը սպառնում է արժեզրկել նաեւ այդ մասնագիտությունը: Այսինքն՝ ոմանք այս կամ այն կերպ մտնելով քաղաքականություն կամ հայտնվելով այնտեղ՝ փորձում են միանգամից տեսնել, զգալ եւ ունենալ դրա արդյունքը: Եթե կոշկակարի գործիքները տարբեր ու մի քանիսն են, քաղաքական գործչի պարագայում միակ ու անփոխարինելի գործիքը լեզուն է: Սակայն եթե վատ կոշկակարի աշխատանքի հետեւանքով, օրինակ, կոշիկի կրունկը կարող է նորից պոկվել կամ վատագույն դեպքում կոշիկը ոչ պիտանի դառնալ, ապա լեզվի, այն էլ քաղաքական գործչի մեղմ ասած՝ «անորակ» կամ «անպատասխանատու» լեզվի պարագայում, ինչպես ասում են  օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա՝ իր բոլոր ճակատագրական եւ կործանարար հետեւանքներով հանդերձ…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում»

«Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում»

Մշակութային ցեղասպանությունն անպատժելիության հետեւանք է

Մշակութային ցեղասպանությունն անպատժելիության հետեւանք է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist