Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անհոգության պատրանք

Մարտի 14, 2023
Սոցիում
Անհոգության պատրանք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
199
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մի հին պատմություն կա, որը գուցե եւ ավելի շատ հումոր է, այդուհանդերձ…Գյուղերից մեկում մարդ է մահացած լինում, եւ, ավանդույթի համաձայն, որոշում են երաժիշտների հրավիրել՝ նվագելու եւ նաեւ երգելու (ժամանակին այդպես ընդունված էր): Սակայն այսպես ասած՝ «թաղման» երաժիշտները զբաղված են լինում, հանգուցյալի հարազատները ստիպված փորձում են հրավիրել հարսանեկան երաժիշտների: Վերջիններս նախ հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե իրենց երգացանկը քեֆ-ուրախությունների է, ապա, տեղի տալով թախանձագին հորդորներին, համաձայնում են: Եվ ահա, նստած հանգուցյալի դագաղի մոտ, մտածում են, թե ինչ պետք է երգեն ու որոշում են իրենց հարսանեկան երգերից մեկը վերափոխել թաղման երգի, սակայն՝ նույն երաժշտությամբ: «Այսօրվա ուրախության / Պատճառն են հարսն ու փեսան» բառերի փոխարեն նույն ուրախ տակտով երգը նրանք հնչեցնում են «այսօրվա մեր տխրության / Պատճառն է Սերոբ ձյաձյան (հանգուցյալը)» բառերով: Թաղման մասնակիցներից ոմանք անկախ իրենցից սկսում են ծափ տալ… Կարեւոր չէ, թե ինչ է լինում հետո, բայց երաժիշտները մտածում են, թե ընդամենը բառերը փոխելով կարող են սգո պատրանք ստեղծել…

Ինչպես ասում են՝ առակս զի՞նչ ցուցանէ: Դուդուկը մեր ազգային խորհրդանիշներից մեկն է: Բայց այն նաեւ մեր անդադրում հուշարարն է: Նույնիսկ հարսանիքներին մենք ինչ-որ մի պահի անպայման որոշում ենք, որ պետք է դուդուկի ուղեկցությամբ մի տխուր երգ լսել հայրենիքի, ծնողի, սիրո մասին: Ու դուդուկը մեզ տանում է ինչ-որ մի այլ տեղ՝ հիշեցնելով կորստի, ցավի, մեկ խոսքով ասած՝ հոգսի մասին: Բայց հաջորդ իսկ պահին՝ հաջորդ երգի, պարի, կենացի ժամանակ եւ արդեն հարսանիքից դուրս մենք ինքնակամ հայտնվում ենք անհոգության պատրանքի մեջ: Ավելի լավ դա մի քանի տասնամյակ առաջ Հովհաննես Շիրազն էր արտահայտել իր «Հին մանկություն» բանաստեղծության մեջ՝

«…Աշխարհն, ասես, սարի հետեւ վերջանում…

Իջնող արեւն իրեն հետ էր մեզ տանում…

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,

Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր…»…

Իհարկե, դրանք բոլորովին այլ ժամանակներ էին, Շիրազն էլ խոսում էր իր մանկությունից, երբ` «Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում/ Գնում էինք Արփաչայը լողանում»։ Բայց զարմանալին այն է, որ մենք այսօր խնդիրներին առավելապես նայում ենք կարծես թե մանկական անհոգությամբ, Ախուրյան գետն էլ (Արփաչայն Ախուրյան գետի թուրքերեն անվանումն է) կարծես թե չի բաժանում հայկական Գյումրին հայոց Անի մայրաքաղաքից: Բայց խոսքը չի վերաբերում հենց այս սահմանագծին, այլ անհոգության սահմանին, որի երկայնքով շարունակում ենք քայլել պատրանքների մեջ:

Անհոգության պատրանքը նշանակում է ոչ թե չտեսնելու տալ առկա խնդիրները, այլ չտեսնել դրանք, ոչ թե չնկատելու տալ, այլ՝ չնկատել: Դա մոտավորապես նույնն է, թե չնկատել քո առջեւ եղած փոսը, ընկնել դրա մեջ ու հետո էլ փորձել «խիզախորեն» հայտարարել, թե ես գիտեի, որ փոս է, բայց չնկատելու տվեցի: Իրականում սա ոչ թե խիզախություն է, այլ՝ պարզապես անհոգության պատրանքն անշնորհք ձեւով քողարկելու միջոց:

Պետք է կարողանալ տեսնել ու նկատել այն, ինչ կա, որովհետեւ հակառակը՝ չնկատելն ու անհոգության պատրանքի մեջ ապրելը վտանգավոր են: Այդպես անհոգաբար ու շարունակաբար փոսերը չնկատելը մի օր էլ անհոգաբար կհասցնի այն փոսին, որից նույնիսկ փրկության պատրանքը չի փրկի:

 Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը»

Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը

Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist