Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մարտի 23, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

«Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը»

Մարտի 14, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
32
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովհաննես առաքյալը տեսնում է, որ գազանի խշխանությունն իսկապես լինելու է համաշխարհային իշխանություն. «Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ, որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ»: Հայտնություն 13։7

Այն, որ խոսքը երկրային քաղաքական ուժերի մասին է, վկայում է նաեւ Հովհաննես առաքյալի նկարագրած գազանի նմանությամբ նաեւ Դանիել մարգարեի նկարագրությունը, որտեղ, պարզապես, այդ կենդանիները նկարագրված են առանձին-առանձին, եւ նույնպես դուրս էին եկել ծովից. «Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։ Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։ Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։ Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։ Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. եւ չորս գլուխ ունէր գազանը. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։ Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ-մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. եւ տասը եղջիւր ունէր»։ Դանիել 7։1-7

Հրեշտակը Դանիելին պարզ բացատրում է, որ այդ չորս գազանը չորս թագավորություններն են, որոնք ըմբոստանալու են երկրից։ Իսկ չորրորդ գազանը ամենասարսափելի չորրորդ թագավորությունն է, որը պիտի ուտի ողջ երկիրը. «Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ»։ Դանիել 7։23

Արդեն գիտենք, որ գազանը վիշապի օգնականն է, ում տալիս է իր աթոռը, ուժն ու իշխանությունը, որը, սակայն, սահմանափակ է, իշխանություն է որոշակի հստակ սահմաններում։ Սակայն երկրի վրա ապրող մարդիկ այդ մասին չեն իմանալու եւ խոնարհվելու են գազանի առաջ, որը նույնպես յոթ գլուխ եւ տասը եղջյուր է ունենալու։ Այս հրեշին մարդկանց մեծ մասը պաշտելու է Աստծո նման, Աստծո տեղ։

Ըստ Դանիել մարգարեի. «Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու. Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ»։ Դանիել 7։25-26

Ըստ որոշ մեկնաբանների` տասը եղջյուրները պայքարն է տասը պատվիրանների դեմ, որոնք որոշ մարդիկ կարողանում են պահել, սակայն մարդկությունը, ցավոք, պահել չի կարողանում։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

Մարտի 22, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Մարտի 21, 2023

Նա կարողանալու է մատուցել իրեն

Նա է երկրի ու երկնքի, աստվածայինի ու մարդկայինի միավորումը, Հայր Աստծո մոտ մեզ որդեգրողը

Ամեն տեսակի կիրք տիրում է մարդուն

«Երկրի թագավորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ»

Այն ծովը, որից դուրս է գալիս գազանը, մարդկային ծովն է

«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»

Հաջորդ Հոդվածը
Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը

Մեզ այլ բան չի մնում, քան զինվելն ու դրա համար կայուն գումար աշխատելը

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist