Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանում Հայաստանն առանձնացվում է ոչ ժողովրդավարական Թուրքիայից եւ Ադրբեջանից

Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» հրավերը՝ մեր երկրի դիվանագիտական պայքարի միջոց

Նոյեմբերի 25, 2021
Տարածաշրջան
Տարածաշրջանում Հայաստանն առանձնացվում է ոչ ժողովրդավարական Թուրքիայից եւ Ադրբեջանից
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
451
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված է Հայաստանը, բայց հրավիրված չեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Այդ փաստը հաստատում է օրերս ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած՝ գագաթնաժողովին հրավիրված 110 երկրների եւ տարածքների ցուցակը: Միանշանակ կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն այդ միջոցառման հրավիրյալների ցուցակով առնվազն արտահայտում է իր վերաբերմունքը վերջին ժամանակաշրջանում աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, չնայած համաժողովի հրավիրման գաղափարն ընդգրկված է եղել նաեւ Ջո Բայդենի նախընտրական ծրագրում:

Միջոցառմամբ թյուրքական երկու պետություններին դուրս դնելով ժողովրդավարական երկրների ցանկից՝ ԱՄՆ-ն նախանշում է վերջիններիս նկատմամբ իր հետագա հարաբերությունների եւ քաղաքականության առաջնահերթությունները: Սովորաբար դա արտահայտվում է նման երկրների հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցների կիրառմամբ եւ նվազագույնը՝ աջակցության դադարեցմամբ: Իսկ Թուրքիան եւ նրա միջոցով նաեւ Ադրբեջանը զգալի կախվածություն ունեն Միացյալ Նահանգներից:

Նախանշվող տնտեսական սահմանափակումներից բացի զգալի կլինեն ռազմական աջակցության դադարեցման բացասական հետեւանքները: Այս ոլորտն առանցքային դեր ունի Անկարայի ռազմական արդյունաբերության եւ զինված ուժերի կարողությունների առումով: Նախ՝ այն պատճառով, որ այս երկիրն ամենուր ռազմական գործողություններ է ծավալում եւ իր զինուժը տեղակայել է մի շարք երկրներում, ապա նաեւ այն հանգամանքով, որ նրա ռազմական արդյունաբերությունը երբեք ինքնաբավ չի եղել եւ կախված է ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների, հիմնականում՝ ԱՄՆ-ի աջակցությունից:

Երկու գործոնն էլ Թուրքիայի համար կարեւորագույններից են: Արդեն այսօր տնտեսության վատ վիճակի եւ լիրայի ռեկորդային անկման պատճառով զանգվածային անկարգություններ են սկսվել այս երկրի քաղաքներում ու շրջաններում: Մյուս կողմից էլ ռազմական արդյունաբերությունը նրա տնտեսության վերջին տարիների առաջատար ճյուղերից է, որին սպասվելիք հարվածները շատ ցավոտ են լինելու: Արդեն այսօր Թուրքիային դուրս են թողնում ամերիկյան «F 35» բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռների արտադրության խոշոր ծրագրից, որն էական հարված է այդ երկրի սպառազինությանը:

Այս ամենից բացի, Թուրքիային եւ Ադրբեջանին ոչ ժողովրդավարական երկրների շարքին դասելը ենթադրում է վերջիններիս նկատմամբ քաղաքական գործընթաց, որի առավելագույն ծրագիրն ԱՄՆ-ի համար սովորաբար լինում են տվյալ պետությունների իշխող վարչակարգերի փոփոխության ուղղությամբ տեղի քաղաքական ու քաղաքացիական այլախոհներին աջակցությունը եւ քաղաքական-դիվանագիտական պատժամիջոցներ կիրառելը:

Միանշանակ է, որ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Թուրքիային եւ Ադրբեջանին չհրավիրելն Արեւմուտքի լուրջ արձագանքն է վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի Հանրապետության դեմ այս պետությունների կատարած բազմաթիվ պատերազմական հանցագործություններին: Բայց ԱՄՆ այս քայլը նրանց վարքի վրա ազդեցություն կունենա, եթե դրան հաջորդի հետեւողական պատժամիջոցների շղթան: Դա այդ պետություններին առնվազն կստիպի դադարեցնել տարածաշրջանում զենքի ուժի դիրքերից խոսելու գործելաոճը եւ կնպաստի Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ նստելուն: Հնարավոր պատժամիջոցները թյուրքական զույգին նաեւ կստիպեն հրաժարվել տարածաշրջանում նոր ապակայունացումներ հրահրելուց:

«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված չեն նաեւ ՌԴ-ն եւ Չինաստանը: Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գագաթնաժողովի միջոցով նպատակ ունի աշխարհի երկրները բաժանել ժողովրդավարականների եւ ոչ ժողովրդավարականների: ԱՄՆ քաղաքականությունը ՌԴ-ի եւ Չինաստանի նկատմամբ հայտնի է եւ, ըստ էության, նորություն չէ: Գագաթնաժողովի ուղերձների հիմնական նորությունը ոչ ժողովրդավարական երկրների ցանկում Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդգրկումն է: ՀՀ դիվանագիտական կառույցներն ԱՄՆ-ի այս ժեստը պետք է գնահատեն որպես այդ երկրների վարած ագրեսիվ քաղաքականության մասին հայկական կողմերի իրականացրած հետեւողական ու բավարար իրազեկման արդյունք, ինչը պետք է հետագայում ներառվի մեր պետության քաղաքական-դիվանագիտական պայքարում:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆԱրցախԹուրքիաՋո ԲայդենՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հարված Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման գաղափարին

Հարված Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման գաղափարին

Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից

Փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջը՝ դեկտեմբերի 1-ից

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist