Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Քաղաքակրթության կրողների աչքի առաջ

Ադրբեջանը հիբրիդային ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի բնակչության հանդեպ

Հունվարի 10, 2023
Տարածաշրջան
Քաղաքակրթության կրողների աչքի առաջ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
93
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռասիզմի մասին տարբեր ժամանակներում արտահայտվել են տարբեր կերպ՝ առավելապես մերժելով այն, թեպետ եղել են ու կան նաեւ այն դրվատողներ: Դասական իմաստով ռասիզմը միգուցե առաջին հայացքից  այնքան էլ համադրելի չէ այն գործողությունների հետ, որոնք արդեն շուրջ մեկ ամիս է՝ Ադրբեջանն իրականացնում է Արցախի քաղաքացիների հանդեպ: Այդուհանդերձ, դրանք մեծ հաշվով հենց ռասիզմ են ազգությամբ հայերի հանդեպ: Ադրբեջանի գործողություններն իրենց բնույթով նաեւ նացիզմ են, միեւնույն ժամանակ, նաեւ ֆաշիզմ, նաեւ շովինիզմ, «արմենոֆոբիա»… Ի դեպ,  անցյալ տարվա մարտին Եվրախորհրդարանը «արմենոֆոբիա» եզրույթի գործածմամբ բանաձեւ է ընդունել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:

Ադրբեջանն արդեն մեկ ամիս վերոհիշյալ տերմինաբանության բովանդակության համադրմամբ հիբրիդային ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի բնակչության հանդեպ, համաշխարհային  քաղաքակրթության զարգացման բարձրագույն փուլերից մեկում, քաղաքակրթության կրողների աչքի առաջ: Բարոյախրատական այն արձագանքները, որոնք հնչում են տարբեր ամբիոններից, տարբեր միջօրեականներից, որեւէ կերպ ոչ միայն չեն ազդում ցեղասպանության ադրբեջանցի ջատագովների վրա, այլեւ ի ցույց են դնում անտարբերության ու անզորության մի համախտանիշ, որը բնորոշ է այսօրվա աշխարհին: Հանուն ճշմարտության՝ նշենք, որ համապատասխան շահի առկայության պարագայում անտարբերությունն ու անզորությունը միանգամից վերանում են, այնպես, ինչպես դրանք ծնվում են կրկին համապատասխան շահի առկայության պարագայում:

Արցախի պարագայում հետեւանքը հումանիտար աղետն է՝ իր բոլոր դրսեւորումներով: Առայժմ միայն դա, թե ինչ կլինի հետո…  Աշխարհում թմբակահարում են Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի, ջերմության ու սննդի պակասի մասին, որն առաջացել է ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով: Բայց նույն աշխարհում Արցախի էներգետիկ ու սննդային ճգնաժամի մասին մի այնպիսի լռություն է, կարծես Արցախը գտնվում է այլ մոլորակում, այնտեղ ապրողներն էլ այլմոլորակայիններ են: Ինչ-որ տեղ արցախցիներն իրոք այլմոլորակային են, քանի որ դիմանում են այն անմարդկային պայմաններին, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետեւանքով:  Արցախն իրոք այլ մոլորակ է՝ իր բազմաթիվ հրաշքներով ու մարդկանցով: Բայց այս պահին Արցախը Երկիր մոլորակի անբաժանելի մասն է, ա՛յն մոլորակի, որի տարբեր անկյուններում բարձրագոչ հնչում են հայտարարություններ մարդասիրության ու մարդու իրավունքների, երեխաների հանդեպ հոգատարության ու նրանց իրավունքների, խաղաղության ու համերաշխության, տարբեր իզմ-երի մասին, ա՛յն մոլորակի, որի տարբեր անկյուններում ստեղծված են հումանիզմի ու ժողովրդավարության կանոններ սահմանող կամ դրանց հետեւող բազում կառույցներ, ա՛յն մոլորակի, որտեղ այս պահին խուլ լռություն կա Արցախում ապրող մարդու, հայի, երեխայի հանդեպ:

Արցախցին իր տեսակով սովոր չէ լաց լինել: Արցախցին որքան էլ սնունդ չունենա, իր համար ուտելիք կստեղծի, բայց երբեք չի ուտի այն կուտը, որը պարունակում են այս կամ այն երկրից կամ կառույցից հնչող տեսական ու ավելի հաճախ ժամանակավրեպ մտահոգությունները:

Եթե աշխարհի համար այս կամ այն ֆուտբոլիստի հանդեպ ռասիստական արտահայտություններն ավելի կարեւոր են, քան  շրջափակման ու ռասիզմի պատճառով ծնողից բաժանված, սովին ու ցրտին դեմ հանդիման մնացած արցախցի երեխայի ճակատագիրը, ուրեմն աշխարհը վերջնականապես վերածվել է խաղատան: Զարմանալի չի լինի, որ այդ խաղատանը խաղադրույքներ կատարեն, թե որ խաղում որ ֆուտբոլիստին մարզադաշտում բանան ցույց կտան, եւ միեւնույն ժամանակ, խաղադրույք կատարվի, թե երբ կվերացվի կամ ինչքան կշարունակվի Արցախի շրջափակումը: Բարոյականությունն այլեւս զրկվել է կապանքներից, հատկապես որ վաղուց զարմանալի եւ դատապարտելի չի հնչում ֆաշիզմի գլխավոր հանձնակատար Հիտլերի այն արտահայտությունը, թե՝ հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանպատերազմսադրանքՑեղասպանություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Առաջարկվում է Թուրքիային վռնդել ՆԱՏՕ-ից

Առաջարկվում է Թուրքիային վռնդել ՆԱՏՕ-ից

ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը

ՌԴ ղեկավարի Ամանորի ուղերձի սիմվոլիզմը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist