Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Հունվարի 27, 2023
Տարածաշրջան
Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
54
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իտալական «L’Espresso» պարբերականը հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Պատգամավորների պալատի արտաքին հանձնաժողովի պատգամավորները Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովին հրավիրել են Իտալիայի խորհրդարան, որպեսզի տեղեկություններ ստանան Լաչինի միջանցքի շրջափակման մասին։

Հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանի դեսպանը, նույնիսկ չսպասելով հարցերի, հիշեցրել է, թե որքան կարեւոր է էներգետիկ համագործակցությունն ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափերը:

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան Պատգամավորների պալատում, հստակ բացատրում է, թե Իտալիայի համար ինչ է նշանակում էներգետիկ կախվածություն ոչ այնքան ժողովրդավարական պետություններից։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների օրը, Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռաշադ Ասլանովը մոտ տասը րոպեի ընթացքում բազմաթիվ զրույցներ է վարել խորհրդարանականների, ինչպես նաեւ մեծամասնության եւ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ՝ նախօրոք ներկայացնելով փաստերի իր տարբերակը, պատասխաններ տալով՝ նախքան հարցեր ստանալը եւ առաջին հերթին հիշեցնելով բարեկամ իտալացիներին, թե որքան կարեւոր է էներգետիկ համագործակցությունը ադրբեջանական մեթանի հետ, որը TAP գազատարով հասնում է Պուլիայի ափերը»,-ասվում է հոդվածում:

Իտալական պարբերականը հիշեցնում է, որ ավելի քան 120000 հայեր, ովքեր ապրում են ճանաչում չստացած Արցախի Հանրապետությունում՝ հայտնվել են թակարդում, սովի մեջ՝ առանց սննդի, դեղորայքի, հույսի։

«Երեկ Պատգամավորների պալատը լսել է Հայաստանի դեսպանին, այսօր հերթը հասավ ադրբեջանցի գործընկերոջը, որը, անշուշտ, ուրախ չէր, որ ստիպված էր արդարացնել իր իշխանությանը բարեկամ/գնորդ իտալացիների առջեւ»,- ընդգծել է հոդվածի հեղինակ Կառլո Տեչչեն:

Հոդվածագիրը շեշտել է, որ, ըստ մեթանի հոսքերի վերաբերյալ «Nomisma» ընկերության հաշվարկների, Ռուսաստանից գազի ներկրման անկումը փոխհատուցել է հատկապես Ադրբեջանը. Բաքուն այն հասցրել է 10.2 մլրդ խորանարդ մետրի՝ 3 միլիարդով ավելի, քան 2021 թվականին:

«Այսօր ադրբեջանական ներդրումները համարժեք են ռուսականին, եւ հեռանկարում դրանք կարող են արագ աճել»,-ընդգծել է հեղինակը:

Թեգեր: ԱդրբեջանդեսպանԻտալիա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Սկսեցեք «Ինչու»-ով

Սկսեցեք «Ինչու»-ով

Ազգովի Սպարապետի ոգով վերազինվել է անհրաժեշտ

«Արվեստագետի» նոր համարը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist