Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում

Ռուսական լցոնումով ադրբեջանական գազը՝ եվրոպական «իմիջային» մխիթարանք

Փետրվարի 4, 2023
Տարածաշրջան
Ամեն կողմ իր «խաղն» է առաջ տանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
397
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտք-Ռուսաստան ծավալումների այս համապատկերում ռուս-թուրքական օրեցօր ավելի սերտ մերձեցում է նկատվում նույնիսկ այն դեպքում, երբ ռուսական կողմը հստակ տեսնում է, թե Արեւմուտքի հետ ինչ խաղեր է տալիս Թուրքիան։ Արեւմուտքը, իր հերթին, տեսնում է, թե թուրքական կողմն ինչ խաղեր է տալիս Ռուսաստանի հետ, բայց ձայն չի հանում։ Բոլորը խաղում են բոլորի հետ, բոլորը խաղերից տեղյակ են եւ բազմաշերտ կեղտոտ այս քաղաքականությունում կշահեն այն կողմերը, որոնք հարմար ու ճիշտ պահին կխաղարկեն իրենց ամենակեղտոտ խաղաքարտերը։

Դրանցից մեկն այս պահին ռուս-ուկրաինական ծավալումների հետեւանքներն են. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառում Արեւմուտքը, բայց վերջինիս պետք են էներգակիրներ։ Արանքում հայտնվել է թյուրքական կողմը, որ ծառայություններ է մատուցում ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան կողմին, ընդ որում՝ երկու կողմերի գիտակցմամբ էլ։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Բերձորի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, բայց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաեննը Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի եւ Ռումինիայի միջեւ կանաչ էներգետիկայի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանին դարձնում է Եվրոպայի «հուսալի էներգետիկ գործընկերը»։ «Հուսալի» Ալիեւը հայտարարում է, թե 2023 թ. կարտահանի 24 մլրդ խմ գազ, որից, ի դեպ, 11 մլրդ-ն է եվրոպական բաժինը։ ԵՄ սպառման ցուցանիշը 400 մլրդ խմ է։ Եվ այս 11-ի համար Եվրոպան «մոռանում» է ալիեւյան բռնատիրությունները։ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն մեղադրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին, ով Ալիեւին համարում է «հուսալի»։ Բուայեն նշում է նաեւ, որ Ադրբեջանն արտահանում է ավելի շատ գազ, քան արտադրում է, այն է՝ «այնտեղ կա նաեւ ռուսական գազ, որը Ռուսաստանից գնում են ու վաճառում ավելի թանկ գնով, եւ նրանք երկերեսանիությամբ են զբաղվում»:

Սա՝ նախորդ տարեվերջին։ Իսկ այս տարեսկզբին թյուրքական կողմն ավելի «հուսալի» է դառնում։ Ալիեւը Հունգարիա այցի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպայի համար էներգիայի հուսալի մատակարար լինել։ Ավելի վաղ  (սեպտեմբերին թյուրքական պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ) Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, թե Ադրբեջանից Եվրոպա եկող գազի ծավալը մոտակա տարիներին կկրկնապատկվի՝ դա անվանելով եվրոպական էներգակիրների դիվերսիֆիկացման ամենաիրական հնարավորությունը։

Ու ոչ ոք չի «հիշում», որ ընդամենը 2019 թ. պարզ էր դարձել, որ «Բաքվի գազային հավակնությունները չեն ամրագրվում տեղական ռեսուրսներով»։ Ի՜նչ է, այս 3-4 տարում տեղական պաշարները շատացա՞ն։ Ինչեւէ։ 2019 թ. ռուսական մամուլը գրեց («finance.rambler.ru»), որ «Ադրբեջանի գազային աղքատությունը հանգեցրել է Հարավային գազային միջանցքի ձախողման»։ Այդ ժամանակ Ռուսաստանի  Էներգետիկայի ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆրոլովն ասել էր՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իր երկիրն ամբողջությամբ կլցնի հարավային գազային միջանցքը հումքով, կարելի է երկու կերպ մեկնաբանել։ Մեծ կասկածներ կան, որ Ադրբեջանը կարողանում է ամբողջությամբ իր հումքով լրացնել նույնիսկ TANAP-ի ծավալները, որն Ադրբեջանի սահմանից թուրքական տարածքով ձգվում է մինչեւ Եվրամիության ծայրամասեր։ Այս նախագիծն ի վիճակի է մատակարարել 16 մլրդ խմ, որից 6-ը պետք է մնա թուրքական շուկայում, իսկ 10 մլրդը կգնա դեպի Եվրամիություն։ «Շահ Դենիզ-2» ադրբեջանական բազային հանքավայրի ռեսուրսային պոտենցիալը սպասվածից քիչ էր, ինչի պատճառով Բաքուն «Գազպրոմի» հետ կնքեց տարեկան 5 մլրդ խմ գազի գնման պայմանագիր՝ իր արտահանման պայմանագրերը երաշխավորելու համար։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը վստահ չէ, որ գազի արդյունահանման իր ծավալը կապահովի գազի մատակարարումը Եվրամիություն։ Ֆրոլովի խոսքով եվրոպական 10 մլրդ խմ-ից 2-ը կհասցվի Բալկաններ, իսկ 8-ը՝ ավելի հեռու՝ Իտալիա»։ Եվ որ համեմատելով Եվրամիության ընդհանուր սպառման եւ Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումների հետ, որոնք միայն կավելանան «Թուրքական հոսքի» երկրորդ գծի կառուցումից հետո, սա, մեղմ ասած, բավարար չէ։ Ֆրոլովը շեշտել էր. «Ադրբեջանի կողմից գազի անհրաժեշտ պաշարների բացակայությունը նույնիսկ ենթադրություն չէ, այլ փաստ։ Ադրբեջանցիներն իրենք են ասում, որ բավականաչափ գազ ունեն, եւ նրանց հետ կարելի է համաձայնել այն պատճառով, որ Բաքուն հնարավորություն ունի գազ գնել Ռուսաստանում «Գազպրոմից»։ Դա թույլ կտա Ադրբեջանին փակել ցանկացած պակաս»։

Այսինքն՝ ռուսական գազն է ապահովում ադրբեջանական արտահանումը։ Ֆրոլովը ընթացքում հիշում է ձախողված «Nabucco» գազատարը, որի համար այդպես էլ ներդրող չգտնվեց՝ չնայած բոլոր ծրագրերին։ Չմոռանանք, որ «Nabucco»-ի ժամանակ մեծ հույսեր էր կապվում ադրբեջանական գազի հետ։ Եվ ինչպես նշյալ էներգետիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալն է հիշեցնում, «Nabucco»-ն հանգավ, դրա տեղում առաջացավ TANAP-ը, եւ այո, Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարումներն իսկապես իրականացվում են, բայց հարցը դեռ մնում է Բալկանների եւ Իտալիայի տիրույթում։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն ունի Թուրքիայի համար գազի արտահանման ծավալներ, բայց ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրներին, ապա դրա հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, թեեւ դարձյալ այս գազատարն անպայման բեռնված կլինի ռուսական գազով. «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը գազ կգնի Ռուսաստանի Դաշնությունից, այնուհետեւ այն կվերավաճառի ԵՄ երկրներին, բայց դա, իր հերթին, բացասաբար կանդրադառնա այս նախագծի վերադարձելիության վրա, քանի որ «Գազպրոմից» հումքը կգնվի շուկայական գներով, այնուհետեւ կվերավաճառվի Եվրոպային»:

«Ես հասկանում եմ, որ Եվրամիության, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կա որոշակի քաղաքական եւ իմիջային բաղադրիչ, բայց տնտեսության տեսանկյունից նման ձեռնարկման իրագործելիությունը մեծ հարց է»,- ամփոփում է Ֆրոլովը։ Ըստ էության՝ Ֆրոլովն ուղղակիորեն հաստատում է Բուայեին. ադրբեջանական գազը ռուսական լցոնումով է։ Այն է՝ Եվրոպան ստացավ հարավային գազային միջանցքը, որ նախատեսված էր Ռուսաստանից գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու, կախվածությունը նվազեցնելու համար, բայց իրականում Եվրոպան զերծ չմնաց ռուսական հումքից։

Սա է այն խաղը, որում ընդգրկված են նշյալ կողմերը, լավ տեղեկացված են խաղից, բայց յուրաքանչյուրը տանում է իր դերը՝ «որոշակի քաղաքական ու իմիջային» բաղադրիչից ելնելով։ Եվրոպան պիտի ցույց տա իր «իմիջը», որ կարողացել է դուրս գալ ռուսական էներգակրի «ազդեցության գոտուց», թյուրքական կողմը պիտի ցույց տա, որ օգնում  է եվրոպական կողմին՝ պահելու իր «իմիջը», ռուսական կողմն էլ պիտի թյուրքական կողմի ձեռքը սեղմի՝ իրականության բաղադրիչից ելնելով։ Ահա այս ամենում էլ հայտնված հայկական կողմը կստանա Արցախի ու Հայաստանի հետ կապված հայտարարությունների տրամաբանության պատասխանը, ինչն էլ մատնանշում է մեր ուղին՝ մե՛ր շահով առաջնորդվելու։

Թեգեր: ԱդրբեջանգազԵվրոպաՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Դիվանագիտական թերապիան

Դիվանագիտական թերապիան

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist