Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Փառատոն, որը թարգմանության կարիք չունի. InClassica-ն մեկ հարկի տակ է համախմբել աստղերի՝ ամբողջ աշխարհից

Սեպտեմբերի 20, 2021
Այլք
Փառատոն, որը թարգմանության կարիք չունի. InClassica-ն մեկ հարկի տակ է համախմբել աստղերի՝ ամբողջ աշխարհից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
118
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

InClassica միջազգային երաժշտական փառատոնին, որը միտված է աշխարհում դասական արվեստի հանրահռչակմանը, այս տարի մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող երեսունութ կատարող, յոթ առաջատար նվագախումբ, տասներկու դիրիժոր։ Նրանք հանդես են գալիս Դուբայի խոշոր համերգասրահներում՝օպերային թատրոնում և Coca-Cola arena-ում: Փառատոնի նախաձեռնողները, աջակիցներն ու մասնակիցները վստահ են՝ InClassica-ն կարող է նպաստել մշակութային երկխոսության և նվագախմբերի, արտիստների միջև համագործակցության հաստատմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում կազմակերպված լայնամասշտաբ մամուլի ասուլիսին Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, որի ջանքերով իրականացվում է InClassica-ն, հիշեցրեց՝ Մալթայում երկու տարի լուրջ նախապատրաստական  աշխատանքներից հետո համավարակի հետևանքով ստեղծված բարդությունների պատճառով InClassica միջազգային երաժշտական փառատոնը երկու ամսում տեղափոխվել է Դուբայ:

«Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում ենք աշխատել, կարծում եմ՝ ամեն բան շատ լավ է ստացվել, ունկնդիրը երջանիկ է: Փառատոնը դեռ ավարտված չէ և հրաշալի է ընթանում»,-նշեց Իշխանովն ու հավելեց, որ իր համար կարևոր է նաև այն փաստը, որ փառատոնին ներկա լինելու ժամանակ է գտել Մալթայի Հանրապետության ազգային ժառանգության, մշակույթի և տեղական ինքնակառավարման նախարար Խոսե Հերերան:

Փառատոնի գլխավոր առաքելությունը դասական երաժշտության տարածմանը նպաստելն է:  Ըստ Իշխանովի՝ այդ առումով փառատոնի անցկացումը Դուբայում առաջին, սակայն՝ մեծ քայլն է:

«Այստեղ պետք է ինչ-որ մեծ բանից սկսել, քանի որ Դուբայում ամեն ինչ խոշոր է՝ ամենաբարձր շենքն է այստեղ, դիտակետային անիվը,  շատրվանը: Կարծում եմ՝ մենք վատ չենք սկսել և ցանկանում ենք դասական երաժշտության համար շուկա զարգացնել: Ինձ հարցնում են՝ արժե՞ր այստեղ դասական երաժշտությանը նվիրված որևէ միջոցառում նախաձեռնել: Ես պատասխանում եմ, որ կային ժամանակներ, երբ Ճապոնիայում մարդիկ առհասարակ չգիտեին, թե ինչ է դասական երաժշտությունը, իսկ հիմա Ճապոնիան դասական արվեստի ամենալավ շուկան է: Դուբայում էլ մենք կարող ենք ճանապարհ հարթել»,-եզրափակեց հիմնադրամի նախագահը:

Իսկ Մալթայի Հանրապետության ազգային ժառանգության, մշակույթի և տեղական ինքնակառավարման նախարար Խոսե Հերերան նախ անդրադարձավ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որն ակտիվ մասնակցում է փառատոնին, նշելով՝ հպարտությամբ է հետևում նվագախմբի ելույթներին, նվագախմբի, որը ղեկավարում է Սերգեյ Սմբատյանը:

Նախարարը Ֆիլհարմոնիկ նվագախումբը համարում է իրենց կարևորագույն արժեքներից մեկն ու ընդգծում, որ Մալթայում այլ նվագախմբեր ևս կան, սակայն Ֆիլհարմոնիկը յուրահատուկ է և մեծ նշանակություն ունի Մալթայի մշակութային կյանքում: Խոսե Հերերան հիշեցրեց, որ Մալթան ունեցել է Ազգային նվագախումբ, որը ժամանակի ընթացքում դադարեցրել է գործունեությունը, սակայն 1968 թվականին վերականգնվել է և այդ ժամանակից սկսած զարգանում է:

«Մեր ամբիցիաները մեծ են. ցանկանում ենք համեմատվել այլ բարձրակարգ եվրոպական նվագախմբերի հետ, ձգտում ենք բարձրացնել Մալթայի մշակույթի հեղինակությունը: Մալթան Եվրոպական միության ամենափոքր, սակայն ակտիվ երկիրն է: Այն գեղեցիկ է և բազմակողմ: Մշակույթը դիվանագիտության կարևոր մաս է և մեր մասին պատմելու լավագույն միջոցը: Մալթայի ներկայությունը միջազգային փառատոններում կարող է ամրապնդել մեր դիրքերն ու բազմաթիվ զբոսաշրջիկների ներգրավել, մարդկանց, որոնք ոչինչ չեն լսել Մալթայի մասին և ոչինչ չգիտեն:  Մեր մասնակցությունն InClassica միջազգային փառատոնին առիթ է ստեղծում ճանաչելի դառնալու աշխարհին»,-շեշտեց նախարարը:

Արաբական Միացյալ Էմիրություններում Մալթայի դեսպան Մարիա Կամիլյերի Կալեյան ուրախությամբ է հետևում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերին և հանրահայտ այնպիսի կատարողների հետ համագործակցությանը, ինչպիսին է, օրինակ, Յոզեֆ Կալեյան, որի հետ արդեն իսկ համագործակցել են: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին, որը տարիներ շարունակ արել է հնարավորը նվագախմբի զարգացման համար:

Ընդգծելով փառատոնի կարևորությունը՝ դեսպանն ասաց, որ այն մեծ դերակատարություն ունի մշակութային երկխոսության ծավալման գործում, քանի որ Կոնստանտին Իշխանովի շնորհիվ մեկ հարկի տակ է հավաքել աստղերի ամբողջ աշխարհից՝ Կորեայից, Իտալիայից, Ավստրիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Մալթայից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրներից, ինչը մոտիվացնում է երաժիշտներին, թույլ է տալիս առավել զարգացնելու իրենց հմտությունները:

«InClassica  փառատոնը խոսում է լեզվով, որը թարգմանության կարիք չունի: Դժվար ժամանակներում երաժշտությունը հույսի աղբյուր է դարձել»,-նշեց նա:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որն արդեն երկու տարի է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, ընդգծեց, որ իր համար երկարատև դադարից հետո տարբեր նվագախմբերի, արտիստների հետ ելույթ ունենալը հաճելի է: Նրա խոսքով՝ փառատոնն աչքի է ընկնում նրանով, որ միավորում է ֆանտաստիկ նվագախմբերի, մենակատարների և բազմաժանր դասական ու ժամանակակից ծրագրեր:

Սմբատյանը InClassica-ի շրջանակում ղեկավարել է ոչ միայն Հայաստանի սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ, այլև Ռուսաստանի ազգային, Սլովակիայի ֆիլհարմոնիկ, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբերը: Նա դա ֆանտաստիկ երևույթ է համարում և շնորհակալություն հայտնում փառատոնի կազմակերպիչներին ու աջակիցներին բարձրակարգ երաժշտությանը սատարելու համար:

Իտալիայից Դուբայ ժամանած ջութակահար Աննա Տիֆուն շնորհակալ է, որ իրեն հրավիրել են մասնակցելու հրաշալի փառատոնին, որտեղ հավաքվել են դասական երաժշտարվեստի բազմաթիվ աստղեր: Տիֆուն առաջին անգամ է հանդես գալիս Դուբայում և համագործակցում դիրիժոր Մայքլ Ֆրենսիսի հետ, ինչի առթիվ շատ ոգևորված է:

«Երեք օր եմ անցկացնելու Դուբայում: Հույս ունեմ, որ վերադառնալու առիթ դեռ կլինի: Լավ է, որ փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդրելու հայտնի երաժիշտների, որոնցից է թավջութակահար Միշա Մայսկին: Ուրախ եմ, որ նրան լսելու առիթ ունեմ»,-անկեղծացավ երաժիշտը:

Միշա Մայսկին առաջին անգամ է ելույթ ունենում Դուբայում և համագործակցում Սերգեյ Սմբատյանի, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: «Այս փառատոնը հիացնում է: Ես բազմաթիվ փառատոնների եմ մասնակցել, սակայն տարբեր նվագախմբերի, դիրիժորների, երաժիշտների և համերգների կենտրոնացումն այս հարթակում ուղղակի ցնցող է: Ցավում եմ, որ կարճ ժամանակով եմ այստեղ: Շատ կցանկանայի ավելի երկար մնալ և վայելել այլ արտիստների համերգները: Հույս ունեմ, որ դեռ կգամ Դուբայ»,-ասաց թավջութակահարը:

Դուբայում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ն անցկացվում է երաժշտական խոշորագույն իրադարձություն՝ InClassica տասներորդ միջազգային երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և SAMIT Event Group-ը։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

InClassica միջազգային փառատոնի մասնակիցների թվում են «Գրեմմի» և Էվերի Ֆիշերի մրցանակների արժանացած ջութակահար Գիլ Շահամը, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևը, «Էմմի», ECHO Klassik մրցանակների դափնեկիր, օպերային երգչուհի Դանիել դե Նիզը, «Գրեմմի» մրցանակի արժանացած, Gramophone Classical Music Award-ի կրկնակի դափնեկիր, Edison Classical Music Award-ի 5-ակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովը և մեծ ճանաչում վայելող այլ արտիստներ։

Անժելա Համբարձումյան

Թեգեր: փառատոն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist