Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

Դեկտեմբերի 22, 2021
Այլք
«Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
352
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երգը մեր պատմությունն է: Հիշողություն է երգը: Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք… Ահա թե ինչ է երգը: Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին: Երգերը դաստիարակության հզոր միջոց են: Նրանց մեջ արտահայտված են եւ աշխատասիրություն, եւ անձնազոհություն, եւ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին: Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին…»:

Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժամանակին տողերիս հեղինակին բախտ է վիճակվել բախել այս մեծ հայի բնակարանի դուռը, երկար ու անուշ զրույց ունենալ նրա հետ, ձայնագրել իննսունն անց Հայրիկի խոսքն ու երգային քառատողեր: Երբ խոսք բացվեց իր արմատների, ծննդավայրի մասին, աչքերից արցունքի կաթիլներ ծորացին, պատմեց, թե որտեղ, ինչպես է պաշտելի մայրը լույս աշխարհ բերել իրեն. գարնանային մի օր մայրը գնացած է լինում Առնոս լեռան լանջ՝ կանաչի հավաքելու: Հանկարծ երկինքը մթնում է: Սկսված անձրեւը փոխվում է կարկտի: Մայրը դրանից պաշտպանվելու համար ծածկում է գլուխը մեծ տերեւներով, մինչեւ որ հասնում է մի քարանձավի: Այդ ժամանակ հանկարծակի բռնվում են ծննդաբերության ցավերը, եւ աշխարհ է գալիս ինքը: Մայրը նորածնին փաթաթում է իր զգեստի մի կտորով: Հայրը, տեսնելով, որ եղանակը փոխվել է, անհանգստանում եւ շտապում է Առնոս լեռ՝ գտնելու կնոջը: Հասնելով քարանձավի մուտքի մոտ՝ զարմացած ու ուրախացած նայում է կնոջը եւ որդուն ու տուն բերում նրանց: Հետագայում իմանալով իր առասպելական ծննդի մասին՝ հետեւյալ տողերն էր նվիրելու մորը.

Խավրծիլ գափը ինձ եղավ ներքնակ,

Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,

Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ,

Եվ ես զգացի հողմերի համբույր…

Եվ օրհնյալ էր լինելու այդ ծնունդը 1905 թ. մարտի 3-ին՝ Վանի նահանգի Շատախ գավառի Ջնուկ գյուղին մերձակա Առնոս լեռան լանջերին: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր փայփայելու՝ տատը մանկան օրորոցի բարձի տակ պարան էր դնելու՝ ասելով. «Թող շալկատար դառնա, մեջքն ամուր լինի…» , հայրը «Նարեկ» էր դրել՝ «Թող գիտուն լինի», իսկ Մուրադ պապը դրել էր իր դաշույնը եւ ասել՝ «Թող ֆիդայի դառնա…»: Հարեւան գյուղի ավագ քահանան, որ կրթվել եւ դաստիարակվել էր Խրիմյան Հայրիկի շնչի ներքո, նրան կնքելու  էր Հայրիկ անվամբ՝ ի պատիվ ազգընտիր կաթողիկոսի: Իսկ մինչ դառնալը այն, ինչ ճակատագիրն էր վերապահել, փոքրիկը սովորելու էր Վանի դպրոցում, ուսանելու Սիլվա Կապուտիկյանի հոր՝ Բարունակ Կապուտիկյանին, աշխարհագրագետ Մատիր Խերանյանին, երգեցողության ուսուցիչ պարոն Սենեքերիմին: Այդ նրանցից էր Հայրիկը սովորելու հայ երգն ու բառուբանը:

Ընդամենը 10 տարեկան էր, երբ Շատախի հայությունը ստիպված էր լքելու հարազատ բնօրրանը. 1915-ի արյունոտ նախճիր էր սկսվել: Մուրադյանների 54 անդամանոց գերդաստանը եւս, անցնելով կոտորածների միջով, հասնում է Իրան՝ Սալմաստ, այնուհետեւ վերադառնում Վան, հետո նորից՝ Իրան ու վերջապես՝ Իրաքի անապատները: Մեծ գերդաստանից միայն չորսն են փրկվում՝ Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրը: Ինչ խոսք, սա էլ էր բարեբախտություն:

1921 թվականին մահվան երախից հրաշքով փրկվածներն արդեն Հայաստանում են՝ հաստատված Վերին Արտաշատում: Այստեղ էլ Հայրիկն ավարտում է դպրոցը, այնուհետեւ պետհամալսարանի պատմության ֆակուլտետը: Բուհական կրթության ընթացքում մոտիկից շփվում է Հրաչյա Աճառյանի, Արսեն Տերտերյանի, այլ երեւելի դեմքերի հետ: Իսկ աշխատանքային գործունեությունն սկսում է շրջաններում ղեկավար պաշտոնների վարումով: Դա առիթ էր՝ շփվելու գեղջկական միջավայրի մարդկանց հետ, որոնցից էլ սովորելու եւ գրի էր առնելու հայ ֆոլկլորին հարազատ բազմաթիվ ազգագրական երգեր: Բայց առջեւում դեռ ստալինյան բռնարարքների ժամանակներ կային. 1937-ին հայ շատ մտավորականների նման Աղասի Խանջյանի դրածո լինելու ստահոդ մեղադրանքով նա էլ է հայտնվում բանտում: Բախտի պարգեւ էր, որ բացվում են բանտի դռները: Այդուհետ՝ երկրորդ աշխարհամարտ: Հայրիկ Մուրադյանը, որպես քաղաշխատող, մեկնում է ռազմաճակատ, Թերեքի հովտում մարտնչում թշնամու դեմ, մասնակցում Հյուսիսային Կովկասի, Հարավային Ռուսաստանի բազմաթիվ քաղաքների ու գյուղերի ազատագրմանը:

1965 թվական. առաջին անգամ եթերով հնչում են Հայրիկ Մուրադյան ամենաինքնատիպ երգչի հայրենակարոտ երգն ու ձայնը: Հայ ավանդական երգերը սկսում են ձայնագրվել Հայաստանի ազգային ռադիոյում: Նրա կատարմամբ բազմաթիվ երգեր հնչում են հայկական սիրված կինոնկարներում: Ապա իր եւ դստեր՝ Մարոյի ջանքերով ծնունդ էր առնելու «Ակունք» ազգագրական համույթը՝ վայելելով լայն ճանաչում հանրապետությունով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ինքը՝ վաստակաբեռն երգիչն ու ազգագրագետն էր սիրված համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում ղեկավարելու էր դուստրը՝ Մարո Մուրադյանը, որին եւս վերապահված էր ստեղծելու ուսանողական, մանկական ազգագրական բազմաթիվ համույթներ, որոնցից ամենահայտնին երգի-պարի «Հայրիկ Մուրադյան» համույթն էր՝ Հասմիկ Հարությունյանի եւ Ռուդիկ Հարոյանի տնօրինությամբ:

Մեծ է եւ անկորնչելի հայ ավանդական-ազգագրական երգի հայրիկի վաստակը մեր երգարվեստում: Նրա կատարմամբ ձայնագրություններով ներկայացումներ են ձեւավորվել մայր թատրոնում, երկու կատարում տեղ են գտել Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս սկավառակներից առաջինում՝ «Հայաստան» բաժնում: Նա մեզ ժառանգություն է թողել շուրջ 200 երգ, որոնք կոչված են շարունակելու իրենց առաքելությունը՝ սնուցել հայ ոգին:

«Առաջնայինն աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից»: Նրա երգերը նաեւ սրան են կոչված:

Թեգեր: երգիչՀայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու

ԵԱՏՄ՝ այդքան մոտ եւ այդքան հեռու

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist