Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ճշմարտության բոլոր բարեկամները հայ ժողովրդի բարեկամներն են

Ապրիլի 8, 2022
Այլք
Ճշմարտության բոլոր բարեկամները հայ ժողովրդի բարեկամներն են
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս խոշոր քաղաքական գործչին սովորաբար հակասական են անվանում։ Այսօր, երբ նա չկա այլեւս, մենք նրա ելույթներում եւ վարքագծում տեսնում ենք գլխավորապես անզիջում ուղղամտություն, հետեւողականություն եւ սկզբունքայնություն։ Կարելի՞ է նրան անվանել հայ ժողովրդի մեծ բարեկամ։

Ժիրինովսկին ճշմարտության ու իր հայրենիքի` Ռուսաստանի մեծ բարեկամն էր, նվիրյալը։ Պարզապես այնպես է ստացվել, որ ճշմարտության բոլոր բարեկամները հայ ժողովրդի բարեկամներն են դառնում, իրենց հայրենիքի անկեղծ, անշահախնդիր նվիրյալները` նույնպես հայ ժողովրդի բարեկամները։ Հայ ժողովրդի բարեկամներն են նաեւ բոլոր քաղաքակիրթ, խելոք, անկեղծ եւ ճշմարտախոս մարդիկ։ Իսկ Ժիրինովսկին քաղաքակիրթ էր, խելոք էր, անկեղծ եւ ճշմարտախոս։ Չի կարելի ասել, թե նա մոտիվացիաների ընդհանրապես ենթակա չէր, նույնիսկ հակառակը։ Նրա խոսքում, ելնելով իրավիճակներից, տարբեր ձեւակերպումներ կարելի է գտնել անգամ նույն իրողության վերաբերյալ, նա կարողանում էր նույնիսկ իրականությունը ենթակա դարձնել իր մտքի ուժին։ Այդ իրականությունը բազմադեմ է, կարեւորն այն է, որ այդ բազմադեմության մեջ նա երբեք չի դավաճանել երկու երեւույթի՝ հայրենիքին եւ ճշմարտությանը։ Ուստի եւ բոլոր նրանք, ովքեր կարոտ էին ճշմարտության, ձգվում էին դեպի նա։

Իր այս հատկանիշների շնորհիվ Ժիրինովսկին չէր կարող մի կողմ կանգնել հայ ժողովրդի ճակատագրից կամ ենթարկեցնել այն աշխարհում գործոն հանդիսացող ամենատարբեր շահերի։ Այս իսկ հիմնավորումներով` նա Հայաստանի եւ մեր ժողովրդի մեծ բարեկամն էր։ Լինելով բարձր կրթվածության եւ ինտելեկտի տեր անձնավորություն, կարողանում էր թափանցել ճշմարտության խորքերը։ Իսկ ճշմարտության աշխարհում մենք միշտ արդար ենք։ Որպես մեր ասածի ապացույց, բերենք հատվածներ առաջին պատահած նրա մի բանավոր ելույթից, չեզոք լսարանի համար` ոչ ամենանշանակալիցը եւ ոչ ամենահայտնիներից, պարզապես` մեկ անգամ եւս վերհիշելու` ինչպիսի գիտնական եւ ինչպիսի անհատականություն էր ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ, եւ որքան ազդեցիկ, խորն ու ընդգրկուն էր նրա ճշմարտությունը։  Հիշեցնեմ` նա նաեւ մասնագետ թուրքագետ էր։ Այսօր մատների վրա անգամ դժվար է հաշվել թուրքագետների, որոնք պատրաստ են կանգնել ճշմարտության դիրքերում։ Ժիրինովսկու մահով պակասեց դրանցից եւս մեկը` մի ուրույն, արժանավոր, գրավիչ եւ անփոխարինելի քաղաքական գործիչ։

«…Հայաստանը տուժել է բոլորից ավելի եւ պատմականորեն իր` հայերի հայրենիքում, հայկական քաղաքակրթության օջախում։ Հայոց սրբազան վայրերը մինչեւ այսօր գտնվում են օտար տիրապետության տակ, հայկական հողերը առանց հայերի ցանկության հետ հաշվի նստելու հանձնվում էին Թուրքիային կամ Ադրբեջանին։ Անընդհատ վերաձեւում էին հայոց պետականությունը, արհամարհում հայ ժողովրդին, նրա մշակույթը, պատմությունը։ Թուրքերը եկան Բյուզանդիա որպես նվաճողներ, Տաշքենդի կողմերից` սա է իրենց հայրենիքը։ Նրանք շարժվեցին նվաճելու ուրիշների երկրները, իսկ հայերը ոչ մեկին չեն նվաճել, նրանք այնտեղ ապրել են մշտապես, դա իրենց հայրական տունն է, հայրենիքը, օջախը։ Իհարկե, Հայաստանը միշտ տուժել է այս եկվորներից, որոնք բարբարոսական մեթոդներով ավերում էին հայոց հնադարյան երկիրը։ Որքան քաղաքակիրթ է ժողովուրդը, այնքան նրա համար դժվար է զենքի դիմել, իսկ բարբարոսները, քոչվորները հակառակը` նրանց մշակույթը չի հետաքրքրում, նրանց համար առաջնայինը զենքն է։ Հայերը ուրիշ քաղաքակրթություն են։ Հայերն իրենց գիրն ունեն, իսկ թուրքերը վերցրել են տարբեր ժամանակներում տարբեր տեղերից, նրանց բոլոր հուշարձանները ուրիշների հուշարձաններ են` բյուզանդական կամ հայկական հուշարձաններ։  Հայերն ապրում էին իրենց հողում, իրենց խելքով, իրենց աշխատանքով, նրանց մոտ իրենց հնադարյան մշակույթն է, որը նաեւ համաշխարհային մշակույթի վրա է ազդեցություն ունեցել։ Բազմաթիվ հայեր ԽՍՀՄ մարշալներ են եղել, մեծ կոմպոլիտորներ, քաղաքական գործիչներ, աշխատել են ողջ ԽՍՀՄ չափանիշներով, այդ մասին բոլորը գիտեն։ Դա մեծ ներդրում է, իսկ  դատել պետք է ըստ ներդրումների։ Թուրքերը  համաշխարհային մշակույթին ոչինչ չեն տվել, նրանք ոչնչացրել են համաշխարհային մշակույթը։ Ուստի Հայաստանի նկատմամբ պետք է ավելի բարյացական վերաբերմունք։ Հարեւանները կարող են նեղանալ, բայց մենք չենք կարող դավաճանել ճշմարտությանը, մենք ելնում ենք միայն իրականությունից։ Հայաստանը զոհ է գնացել բարբարոս արշավանքներին, պատերազմներին, նվաճումներին, եւ պետք է գա այն ժամանակը, երբ նա պետք է ստանա փոխհատուցում իր կորուստների համար։ Հայերի դժբախտությունը առաջին դաժան դասն էր ամբողջ աշխարհի համար, բազմաթիվ խորհրդարաններ են որոշումներ ընդունել, դատապարտել հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը, մեր Պետդուման նույնպես ընդունել է եւ սատարել։ Բոլոր միջազգային կազմակերպությունները` ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, նույնիսկ ՆԱՏՕ-ն, պետք է ընդունեն այս ճշմարտությունը` որպես հրեշավոր ակտ հայ ժողովրդի դեմ՝ հասցված թուրքական ղեկավարության կողմից, 1915 թվականին, եւ պետք է բարձրացվի փոխհատուցման հարցը։ Գերմանիան վճարում է այսօր Իսրայելին, համարյա 3 միլիարդ դոլար տարեկան, այնպես որ հերթը Թուրքիայինն է։

Վլադիմիր Ժիրինովսկի, 2004 թ.»

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ՀայաստանպատմությունՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Ապրիլի 1, 2023
Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ապրիլի 1, 2023

Պատմության հետագծով

Գործարար խրատանի

«Երեւանի ՋԷԿ»-60

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եղբայրության եւ եղբայրների փոխաբերական կերպարները Հին Ուխտում

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist