Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Չարչու կերպ մտած» թագավորի առեղծվածը

Հունվարի 27, 2023
Այլք
«Չարչու կերպ մտած» թագավորի առեղծվածը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
70
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

-Վա՜հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ.

Ի՞նչ է արել Շահը ձեզ վատ։

Գազան թուրքի սըրից փըրկել,

Չոր Ջուղայի քարից պոկել՝

Բերել է ձեզ առատ Փարիա,

Աչքն էլ քաղցըր միշտ ձեզ վըրա…

Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին» ծանոթ է դեռ դպրոցական նստարանից, սակայն դպրոցում այն ներկայացվում էր ընդամենը որպես հետաքրքիր պատմություն «չարչու կերպ մտած» թագավորի մասին, որ առավել զարմանք, քան հույզ էր պատճառում, քանզի թվում էր երեւակայական հնարանք, այն հեքիաթների պես, որտեղ թագավորները սովորություն ունեին աղքատի տեսքով ժողովրդի մեջ շրջելու՝ իմանալու համար ճշմարտություններ, որոնք չէին համարձակվի բացահայտ ասել թագավորին։ Սակայն պատմությունն այդ ամենեւին էլ հեքիաթ չէր եւ այնքան էլ հեռու չէր մեզանից, որքան թվում էր, որքան կարող էինք այն ժամանակ գիտակցել ազգային ողբերգությունը։

Սեֆյան Իրանի հզոր թագավորներից մեկը՝ Շահ Աբաս Ա-ն կամ Շահ Աբաս Մեծը, որ պատմական կարեւոր դերակատարություն ունեցավ Իրանի, ճակատագրական՝ տարածաշրջանի ժողովուրդների ու հատկապես՝ հայերի համար, ծնվել է 1571 թ. հունվարի 27-ին, Հերաթում։ Նրա մասին վկայություններից պարզ է դառնում, որ շահը աչքի է ընկել ոչ միայն դաժանությամբ, այլեւ խելքով ու խոհեմությամբ եւ ամեն ինչ արել է նպատակին հասնելու՝ երկիրը զորացնելու, թշնամիների առաջն առնելու եւ բարեկամներ ձեռք բերելու համար։ Նա գահին բազմեց 1588 թ., 17 տարեկանում, սակայն բարեբախտությունը, ինչպես ժողովուրդն է ասում. «Լավ օրից չէր»։ Ութ տարեկան էր, երբ 1579 թ. ղզլբաշները (թյուրքալեզու քոչվոր ցեղ) սպանեցին մորը, 1586-ին՝ անհայտ պայմաններում, սպանվեց եւ ավագ եղբայրը՝ թագաժառանգ Համզան, իսկ հորը գահընկեց արեց ղզլբաշների առաջնորդներից մեկը։ Այնպես որ, Շահ Աբասն արագ կողմնորոշվեց թշնամիների հարցում. 1596 թ. նրա հրամանով ոչնչացվեց ղզլբաշական թեքելու ցեղը։

Շահ Աբասը գահ բարձրացավ այն ժամանակ, երբ Իրանի արեւմուտքն ու հյուսիս-արեւմուտքն օկուպացված էին Օսմանյան կայսրության կողմից, իսկ հյուսիս-արեւելքն ու Խորասանը օկուպացրել էին ուզբեկները։ Շահ Աբասը նախ ջախջախեց ուզբեկներին` ստիպելով նրանց լքել երկրի սահմանները, հետո կենտրոնացավ թուրքերի դեմ պայքարին, միաժամանակ ճնշելով գավառական ապստամբությունները, ձեռնարկեց նաեւ քայքայված տնտեսությունը ոտքի կանգնեցնելու գործը, կատարեց բարեփոխումներ։ Արտոնություններ տվեց հայ հոգեւորականներին ու վաճառականներին, մետաքսի արտահանությունը դարձրեց պետական մենաշնորհ, կառուցեց իջեւանատներ, ճանապարհներ, կամուրջներ, ոռոգման ջրանցքներ, կարգի բերեց բանակն ու ռազմական գործը։ Արտաքին քաղաքականությունը եւս կազմակերպեց խելամտորեն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Իսպանիայի, Հոլանդիայի հետ։ Իրանի արեւմտյան եւ հյուսիսային երկրամասերը վերանվաճելու նպատակով պատերազմեց Օսմանյան կայսրության եւ Բուխարայի դեմ, գրավեց Լոռեսթանը, Գիլանը, Մազանդարանը, Խորասանը։ 1601-13 թթ. թուրքերից վերագրավեց Ատրպատականը, Հայաստանի եւ Վրաստանի մի մասը, Շիրվանը։ Եվրոպայի հետ առեւտրի ճանապարհը Օսմանյան կայսրությունից Իրան փոխադրելու միտումով 1623 թ. Պարսից ծոցի ափին կառուցեց Բանդար Աբաս նավահանգիստը։ Նրա  իշխանության վերջին տարիներին Սեֆեւյանների տիրապետությունը տարածվեց Տիգրիսից Հնդկաստան։

Սեփական ուժերով, սակայն, Շահ Աբասը վստահ չէր, թե կկարողանա հաղթահարել իրավիճակը։ Ահա սա էր պատճառը, որ նա՝ օգտվելով թուրքական տիրապետության դեմ դժգոհությունից, հեշտացնելու համար նրանցից անդրկովկասյան տարածքների վերանվաճումը ու նաեւ ամրապնդելու սեփական երկրի սահմանները, կազմակերպեց հայերի ու վրացիների ներգաղթը Իրան։ Մի կողմից՝ շահը հավատափոխ էր անում հայ ու վրաց մանուկներին՝ նրանցից ռազմիկներ պատրաստելու միտումով, մյուս կողմից՝ ձգտում նվաճել գաղթյալների բարեհաճությունը, գոհացնել նրանց պահանջմունքները։ Անգամ որոշեց Սբ Էջմիածնի տաճարը տեղափոխել Իրան եւ այնտեղ կառուցել նմանակը, սակայն խելահեղ որոշումը կանխվեց, եւ շահը բավարարվեց տաճարից առնվազն 15 խորհրդանշական քարեր, Սբ Գրիգոր Լուսավորչի աջը, խաչ ու կաթողիկոս տանելով Իրան, կառուցեց նաեւ Նոր Ջուղան։ Որքան էլ, սակայն, շահը հարազատ միջավայր ստեղծեր գաղթյալների համար, տար առավելություններ, հայրենիքն ու հայրենի հողը անփոխարինելի էին, եւ կարոտյալ հոգիները ձգտում էին այնտեղ, որտեղ ծնվել էին, եւ որտեղ պապերի գերեզմաններն էին, իրենց հավատի տունը…

Շահ Աբասը վախճանվեց 1629 թ. հունվարին 19-ին, Մազանդարանի սիրելի պալատում։ Շուրջ մեկ ամիս շահի վախճանը գաղտնի էին պահում՝ զգուշանալով երկրում քաոսային վիճակ ստեղծելուց։ Գահի դեմ ապստամբած որդիներին դաժանորեն պատժած շահին փոխարինեց թոռը։

Թեգեր: Շահ Աբաս Ապատմություն
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մարտի 22, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մարտի 22, 2023

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Կենսագազային կայանների զարգացման հեռանկարները Հայաստանում

Նվիրված կանանց միամսյակին

Ապագայի մտահոգությամբ

Հետաքրքրական է

Հաջորդ Հոդվածը
Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Սկսեցեք «Ինչու»-ով

Սկսեցեք «Ինչու»-ով

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist