«Ավդոյի մեքենան»՝ 1966 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված սեւ-սպիտակ ֆիլմ։ Ֆիլմը պատմում է այն հակասության մասին, որ առաջանում է խորհրդային կարգերի հաստատման տարիներին հին Երեւանի առաջին ավտովարորդի ու կառապանների միջեւ։
Սցենարի հեղինակներ՝ Վ. Արամյան, Դմիտրի Կեսայանց, բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կեսայանց, բեմադրող օպերատորներ՝ Լեւոն Աթոյանց, Ս. Իսրայելյան, կոմպոզոզիտոր՝ Էդգար Հովհաննիսյան:
Դերերում.
-Ավդո՝ Մայիս Ղարագյոզյան
-Նվարդ՝ Սիլվա Ասլանյան
-մաեստրո Սուրեն՝ Հովհաննես Մսրյան
-Մարգար՝ Իվան Գրիկուրով
-Դավո՝ Ս. Մխիթարյան
-Սամսոն՝ Մուրադ Կոստանյան
-Կակալոեւ՝ Գեւորգ Ոսկանյան
-միականջանի՝ Ժիրայր Պետրոսյան
-կառապան-ինտելիգենտ՝ Արմեն Խոստիկյան