«Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
Նա կենաց ծառ է նորանց համար, որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ։
Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին»։ Առակաց 3։17-20
Այստեղ խոսքն իմաստնության մասին է։
Տեսնո՞ւմ եք շարունակականությունը։ Աստվածաշունչն ասում է, որ իմաստնությունը կենաց ծառն է։
Թշնամին Եդեմական պարտեզում Եվային ասաց, որ եթե համտեսի բարու եւ չարի կենաց ծառի պտուղից, իմաստուն կդառնա։
Կարծես այստեղ հակասություն կա։ Սակայն ճշմարտությունն այն է, որ նա արդեն ուներ իմաստնության հասանելի աղբյուր՝ Աստված։
Նրանից պահանջվում էր ընդամենը խնդրել եւ կտրվեր, որովհետեւ.
«Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի, թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան։ Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին»։ Հակոբոս 1։5-6
Իմաստնությունը երկու կամ ավելի տարբերակների միջեւ ընտրություն կատարելու ունակությունն է, որպեսզի կարողանաս ընդունել լավագույն որոշումը՝ կիրառելու համար։
Դուք որոշումներ եք ընդունում ոչ միայն հիմնվելով այսրոպեական շահավետության, ձեզ համար լավ լինելու հանգամանքի վրա, դուք կարող եք ընդունել հեռանկարային որոշումներ։
Եթե դուք ընդունել եք ոչ ճիշտ որոշումներ ձեր կյանքի որեւէ ոլորտին առնչվող եւ գիտեք այդ մասին, ապա չեք կարող լինել երջանիկ։
Խնդրեք Աստծուց իմաստնություն ձեր աղոթքներում եւ այն կստանաք Նրանից։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ