Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 2, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Իմաստնությունն ում է տրվում եւ ում կողմից

«Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը»

Հունիսի 14, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
12
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Զարմանալի չէ, որ ճշմարիտ իմաստնության աղբյուրը Աստված է.

«Եւ հիմա, ով Իսրայէլ, լսիր այն կանոնները եւ դատաստանները, որ ես ձեզ սովորեցնում եմ, որ անէք, որպէս զի ողջ մնաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։ Չավելացնէք այն խօսքի վերայ, որ ես ձեզ պատուիրում եմ եւ նորանից չպակասացնէք, որ ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահէք, որոնք ես ձեզ պատուիրում եմ։ Ձեր աչքերը տեսան ինչ որ Եհովան Բերիեգովրին արաւ, որովհետեւ Բերիեգովրի ետեւից գնացող բոլոր մարդկանցը քո Եհովայ Աստուածը քո միջիցը փչացրեց։ Բայց դուք, որ ձեր Եհովայ Աստուծուն յարեցաք, ամենքդ այսօր ողջ էք։ Ահա սովորեցրի ձեզ կանոններ եւ դատաստաններ, ինչպէս որ իմ Եհովայ Աստուածը պատուիրեց ինձ, որ այնպէս անէք այն երկրում, ուր որ պիտի մտնէք նորան ժառանգելու համար։ Հիմա պահեցէք եւ արէք. որովհետեւ նա է ձեր իմաստութիւնը եւ հանճարը ազգերի առաջին, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. Իրաւ այս մեծ ազգը մի իմաստուն եւ հանճարեղ ժողովուրդ է։ Որովհետեւ ո՞րն է այն մեծ ազգը, որ իր աստուածները իր մօտ լինեն ինչպէս մեր Եհովայ Աստուածը ամեն բանում, որ նորանից խնդրում ենք։ Եւ ո՞րն է այն մեծ ազգը, որ արդար կանոններ ու դատաստաններ ունենայ իմ այսօր ձեր առաջին դրած այս բոլոր օրէնքի նման։ Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին շատ զգուշութիւն արա, որ մի գուցէ մոռանաս այն բաները, որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես»։ Երկրորդ օրինաց 4։1-9

Հիշենք երկրագնդի ամենաիմաստուն մարդկանցից մեկին՝ Սողոմոնին։ Որտեղի՞ց նրան տրվեց այդ իմաստնությունը.

«Այն գիշեր Աստուած երեւեցաւ Սողոմոնին եւ նորան ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։ Եւ Սողոմոնն ասեց Աստուծուն. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին, եւ ինձ թագաւոր արիր նորա տեղը։ Արդ, ով Տէր Աստուած, թող հաստատ մնայ իմ հօրը տուած խօսքդ, որովհետեւ դու ինձ թագաւոր արիր երկրիս հողին չափ մի ժողովրդի վերայ։ Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը։ Եւ Աստուած ասեց Սողոմոնին. Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չխնդրեցիր հարստութիւն, ստացուածք եւ փառք, եւ քո թշնամիների կեանքը, նաեւ երկար օրեր չխնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստութիւն եւ գիտութիւն, որ դատես իմ ժողովուրդը, որի վերայ ես քեզ թագաւոր արի, Քեզ իմաստութիւն եւ գիտութիւն է տրվում, բայց հարստութիւն եւ ստացուածք եւ փառք էլ պիտի տամ քեզ, այնպէս որ քեզանից առաջ եղած թագաւորներին նորա նմանը չէ եղած եւ քեզանից յետոյ էլ նմանը չի լինիլ»։ Երկրորդ մնացորդաց 1։7-12

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ. Աստծո կարիքն ունենալու խոստովանությունը տղամարդկություն է

Հուլիսի 1, 2022
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Խոսքի մարդը

Հունիսի 30, 2022

«Հայրենիքի առաջնահերթային կարիքը մարդու կարիքն է…»

Աղոթքներ ամուսնու համար

Ուրախացեք ամեն աստվածայինով

Նորա համար մի լինիք անմիտ, այլ իմացէք, թէ ինչ է Տիրոջ կամքը

Աստուածանից վախեցիր եւ Նորա պատուիրանքները պահիր, որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար

Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

«Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

«Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

Ամենաընթերցվածը

  • Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    Տնտեսական մեր ներուժն ու հնարավորություններն ի մի բերելով

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Կանխիկ շրջանառությունն այսօրվանից սահմանափակվում է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Արցախի ձայնը» պիտի սթափեցնի աշխարհին

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist