Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Պատիժը պետք է տարբերվի վրեժխնդրությունից, ինչպես արեւը՝ լուսնից

Դեկտեմբերի 17, 2022
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ երբոր հինգերորդ կնիքը բացաւ, տեսայ սեղանի ներքեւ նորանց հոգիները որ մորթուած էին Աստուծոյ խօսքի համար եւ այն վկայութեան համար, որ ունէին, Որ մեծ ձայնով աղաղակում էին եւ ասում. Մինչեւ ե՞րբ, ով սուրբ Տէր եւ ճշմարիտ, չես դատում, եւ մեր արիւնի վրէժը չես առնում երկրի վերայ բնակողներից»։ Հայտնություն 6։9-10

Քրիստոսը՝ աշխարհի ու մարդկության փրկիչը, իր արյունը հեղել է յուրաքանչյուրի համար անհատապես, եւ նահատակները աղոթում են մեզ համար ու խնդրում Աստծուն, որ վերացնի չարությունն այն մարդկանցից, ովքեր կատարել են չարագործությունները։ Մարդիկ դարեր շարունակ ապրել են արյան վրեժի օրենքներով, եւ ամոթալի է համարվել սեփական անձի համար չլուծել վրեժը։ Արյան վրեժի ընկալումը շատ սուր ու հիվանդագին է եղել Կովկասում, Սիցիլիայում, ազնվականության մոտ…

Սուրբ գիրքը մեզ պարտավորեցնում է վրեժ չլուծել սեփական անձի համար։ Բարկության տեղ պետք է թողնել Աստծո համար։ Այստեղ երկու կարեւոր առանձնահատկություն կա. նախ՝ չի կարելի վրեժ լուծել, եւ երկրորդ՝ հատկապես՝ քո անձի համար։ Պատիժը պետք է տարբերվի վրեժխնդրությունից, ինչպես արեւը՝ լուսնից։ Պատիժը պետք է լինի պարզ, սառը, գիտակցված, իսկ վրեժխնդրությունը չունի սահմաններ, դա ահավոր, սարսափելի վիճակ է, դա արքայության կորուստ է։

Փաստորեն, Աստծո գահի ներքո, երբ նահատակները խնդրում են Աստծուց իրենց արյան վրեժի լուծումը, նրանք մոտեցնում են հայտնության օրը, աշխարհի վերջը, ինչից մենք երկրի վրա սարսափում ենք…

Ինչո՞ւ են նահատակները Տիրոջը խնդրում արյան վրեժի մասին. նախ՝ իրենք հավատքի համար նահատակված հոգիներ են, որ անձամբ իրենք վրեժ չեն կարող լուծել, իրենք այլ են, չեն կարողանում հանդուրժել, որ սրբերին սպանած անձինք քայլեն երկրի վրա անպատիժ։ Այս խնդիրը հուզել է բոլոր ժամանակների ե՛ւ մարգարեներին, ե՛ւ ընդհանրապես արդարներին. ինչո՞ւ է այնպես, որ չարագործներն ու մեղավորները ապրում են անհոգ ու առանց խնդիրների, իսկ արդարները շատ հաճախ օրվա հացի կարոտ են կամ օրվա հացը վաստակում են հանապազօրյա քրտինքով։ Բնականաբար, այս հարցը հանգիստ չի տալիս նաեւ սուրբ նահատակներին։ Չէ՞ որ նրանք չգիտեն Աստծո ծրագրերը. այդ ծրագրերը փակ են ու անքննելի։ Եվ ընդհանրապես, զոհաբերվածների հոգու ճիչը հայտնության սահմանագծերից է. նրանք Աստծուց խնդրում են այն, ինչ զգում են, սակայն դա դեռ չի նշանակում, թե Աստված կատարում է նրանց ցանկությունները. միայն Ինքը գիտի ժամանակը. ե՞րբ, ի՞նչ եւ ինչքա՞ն. «Եւ նորանց իւրաքանչիւրին սպիտակ հանդերձներ տրուեցան, եւ ասուեցաւ նորանց, որ տակաւին մի քիչ ժամանակ հանգիստ առնեն, մինչեւ որ նորանց ծառայակիցները եւ նորանց եղբայրներն էլ կատարուին, որ նորանց պէս սպանուելու են»։ Հայտնություն 6։11

Մի՞թե կա թվաքանակ, որ պետք է լրացվի։ Անշուշտ։ Արդեն նշել ենք, որ թվերի բացակայությունը քաոս է, եւ թե ինչ մեծ նշանակություն ունեն թվերն ընդհանրապես Աստվածաշնչում։ Չի կարող լինել քաոս Աստծո թագավորությունում։ Իսկ Հայտնության գիրքը, կարելի է ասել, մաթեմատիկական գիրք է։ Նրանք լրացնում են այն արդարների թիվը, սկսած Աբելից, ով սպանվեց իր եղբայր Կայենի կողմից, մինչեւ վերջին ժամանակները, որպեսզի իրենց վաստակած պարգեւն ստանան միաժամանակ։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ

Շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ

Հերոսների ոգին անմահ է

Հերոսների ոգին անմահ է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist