Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը

Կձեւակերպվեն աշխարհակարգի ռազմաքաղաքական հետագա ուղենիշները

Հունիսի 11, 2021
Միջազգային
Մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Կորնուոլ թերակղզու Կարբիս ծովային առողջարանային քաղաքում այսօր մեկնարկում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա), որը կընթանա մինչեւ հունիսի 13-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիա է ժամանել դեռեւս չորեքշաբթի օրը։ Սա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է, որի ընթացքում կմասնակցի Մեծ յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, ինչպես նաեւ կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին։ Նախատեսված է նաեւ հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Չնայած ամերիկացի առաջնորդը ձգտում է ամրապնդել հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ, սակայն առկա տարաձայնությունները, որոնք սրվել են Դոնալդ Թրամփի օրոք, հազիվ թե կարելի է հաղթահարված համարել: Հիմնական պատճառներից մեկը համարվում է եվրոպացիների վերաբերմունքը ԱՄՆ քաղաքականության նկատմամբ, մասնավորապես, ինչպես հայտնում է «Bloomberg» գործակալությունը, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Իսպանիայում հարցվածների մոտ կեսը ամերիկյան քաղաքական համակարգն անվանել է «կոտրված»: Բացի այդ, եթե Վաշինգտոնը հիմնական սպառնալիքը տեսնում է զարգացող Չինաստանի մեջ, ապա եվրոպական երկրների քաղաքացիների մեծ մասը զգուշանում է Թուրքիայից: Հարցումը ցույց է տվել, որ եվրոպացիների անվստահությունն աճում է նաեւ ԵՄ-ի նկատմամբ. Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ այլեւս չի հավատում Միությանը:

Մեծ յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում ամենայն հավանականությամբ կձեւակերպվեն աշխարհակարգի ռազմաքաղաքական հետագա ուղենիշները։ Այսպես, Եվրոպա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում հույս էր հայտնել, որ իր մասնակցությամբ Մեծ յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներն ազդանշան կուղարկեն Ռուսաստանին եւ Չինաստանին Արեւմուտքի միասնության մասին: Սակայն արդեն Միացյալ Թագավորության Սաֆոլկ կոմսությունում գտնվող Միլդենհոլի բազայում ԱՄՆ զորքերի առջեւ ելույթ ունենալիս Բայդենը հայտարարել է, որ ոչ մի պետություն ի վիճակի չէ միայնակ լուծել առկա միջազգային խնդիրները՝ հորդորելով միասին կառուցել ընդհանուր ապագան։ Թեեւ առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ երկու ձեւակերպումները հակասության մեջ են միմյանց հետ, սակայն դրանք ձեւակերպում են «ընդհանուր ապագայի» ամերիկյան տեսլականը։ Կրկին օրակարգում է կառավարման ժողովրդավարական ձեւեր ունեցող երկրների կենսունակությունն ապացուցելու քաղաքականությունը: «Ես հավատում եմ, որ մենք շրջադարձային կետում ենք համաշխարհային պատմության մեջ: Սա այն պահն է, երբ մեր պատասխանատվությունն է ապացուցել, որ ժողովրդավարական երկրները ոչ միայն գոյատեւելու են, այլեւ հաջողության են հասնելու»,- ասել է Բայդենը, ապա հավելել, որ պետք է մերկացնեն բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ժողովրդավարության դարաշրջանն ավարտվել է։ Այսինքն՝ «պայքարն» ընթանալու է կառավարման ժողովրդավարական համակարգեր ունեցող եւ այդպիսին չհամարվող երկրների միջեւ։ Այդ համատեքստում կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգների համար առաջին հերթին այդպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը։ «Ժողովրդավարական երկրները չեն կարող միավորվել եւ համաձայնության գալ՝  պատասխան տալու համար, ինչպես կարող են ավտորիտար ռեժիմները»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենը: Այսպիսով, այս դիտանկյունից «ընդհանուր ապագան» միասին կառուցելու հորդորը ավելի ընկալելի է դառնում։

Երեկ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության համաձայն, երկու երկրների ղեկավարների՝ Բորիս Ջոնսոնի եւ Ջո Բայդենի բանակցությունների արդյունքում կընդունվի Ատլանտյան նոր խարտիան, որն «իր ոգով նման կլինի 1941-ին Ուինսթոն Չերչիլի եւ Ֆրանկլին Ռուզվելտի կողմից ստորագրված Ատլանտյան խարտիային»։ Այդտեղ շարադրված սկզբունքները ժամանակին հիմք էին հանդիսացել ՄԱԿ-ի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական-տնտեսական աշխարհակարգի ստեղծման համար:

Եթե համադրենք այս տարվա մայիսի 10-ին ՉԺՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Խուա Չունինգի՝ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին կպաշտպանի Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները եւ համաշխարհային խաղաղությունը, արդեն ուրվագծվում են համաշխարհային գերակայության համար պայքարի դուրս եկած առանցքների կազմերը։

Թեգեր: G7ԱՄՆգագաթնաժողովԻտալիաԿանադաՃապոնիաՄեծ ԲրիտանիաՆԱՏՕՉինաստանՌուսաստանՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բաքուն գողանում է Արցախի պատմությունը

Բաքուն գողանում է Արցախի պատմությունը

Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist