Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը

Մայիսի 12, 2022
Միջազգային
Կհաջողվի՞ փակուղուց դուրս բերել համաձայնությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
134
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան, եւ Գերմանիան) համաձայնության (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) վերականգնման շուրջ բանակցությունները, ըստ էության, ընթանում են Իրան-4+1 ձեւաչափով, քանի որ Իրանը չի համաձայնել ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցություններ վարել: Վերջինիս մասնակցությունը միջնորդավորված է, միջնորդի դերն իրականացնում է բանակցությունները համակարգող ԵՄ-ն։

Սակայն, ինչպեսեւ ենթադրվում էր, ռուս-ուկրաինական պատերազմը չէր կարող շրջանցել JCPOA-ի վերականգնման ճակատագիրը։ Եվ բանակցությունների 8-րդ փուլում դրանք պարուրվեցին անորոշության շղարշով՝ ընթացիկ տարվա մարտի 5-ից, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ից գրավոր երաշխիք էր պահանջել, որ համաձայնության վերականգնումից եւ Իրանի դեմ սահմանափակումների վերացումից հետո Մոսկվայի դեմ կիրառված պատժամիջոցները չեն խոչընդոտի Ռուսաստան-Իրան տնտեսական ու ռազմական համագործակցությանը։

Ռուսական կողմի նախապայմաններն արժանացան ԱՄՆ-ի ու Եվրոպայի եռյակի լուրջ հակազդեցությանը, հարցի շուրջ եղան տարբեր ձեւաչափերով քննարկումներ, եւ, ի վերջո, բանակցությունների օրակարգից հարցը հեռացվեց։ Բայց եւ այնպես, բանակցությունները բնականոն հուն չվերադարձան… Հանգամանք, ինչը պայմանավորված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի (ԻՀՊԳ) անունը ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից դուրս բերելու Թեհրանի պահանջով։ Ավելին՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանն այն համարել է բանակցությունների կարեւորագույն խնդիրը։ Սակայն ԱՄՆ-ը հստակորեն դեմ է արտահայտվել դրան։ Եվ, այսպիսով, շուրջ 2 ամիս է, ինչ բանակցությունները դադարել են, հայտնվել ձախողման շեմին։ Ավելին՝ ԱՄՆ Սենատը մայիսի 4-ին հաստատել է ոչ պարտադիր կատարման երկու օրինագիծ՝ ԻՀՊԳ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից չհեռացնելու ու Իրանի կենտրոնական բանկի դեմ կիրառված սահմանափակումները պահպանելու մասին, ինչն էլ ավելի է բարդացնում Բայդենի կառավարության՝ համաձայնությանը վերադառնալը։

Մյուս կողմից՝ վերլուծաբանների կարծիքով՝ ԵՄ-ն խիստ շահագրգիռ է JCPOA-ի փրկությամբ, քանի որ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով էներգետիկ ճգնաժամի մեջ է հայտնվել եւ բնավ էլ չի ցանկանում միջազգային մակարդակով նոր հակամարտության մասնակից լինել, այն դեպքում, երբ  էներգակիրներով հարուստ Իրանը կարող է Ռուսաստանին այլընտրանք դառնալ։ Ահավասիկ, մայիսի 1-ին ամերիկյան «Wall Street Journal» օրաթերթը, վկայակոչելով արեւմտյան դիվանագետներին, հայտնել է, թե բանակցությունները համակարգող ԵՄ-ն ջանքեր է գործադրում համաձայնությունը ստորագրելու ուղղությամբ։ Այդ նպատակով Էնրիկե Մորան նոր առաջարկով ժամանելու է Թեհրան։ Ըստ նշյալ օրաթերթի՝ Մորայի առաջարկը հետեւյալն է՝ Իրանը ժամանակավորապես օրակարգից դուրս կբերի ԻՀՊԳ-ի հարցը, որպեսզի համաձայնությունը ստորագրվի՝ հետագայում այն առանձին քննարկման առարկա դարձնելու պայմանով։ ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը մայիսի 7-ին «Financial Times» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ԵՄ-ն, որպես բանակցությունները համակարգող, ձգտում է «միջանկյալ» լուծում գտնել փակուղուց դուրս գալու նպատակով։ Նա ընդգծել է, թե սա վերջին «փամփուշտն» է,  վերջին շանսը, բայց փակագծերը չի բացել։ Իսկ «Financial Times»-ը գրել է, թե, ըստ ամենայնի, ԻՀՊԳ-ն դուրս է բերվելու խնդրո առարկա ցուցակից, սակայն դրա որոշ միավորումներ, որոնք տնտեսական հսկաներ են, կմնան ցուցակում։ ԱՄՆ-ը ողջունել է Մորայի թեհրանյան այցը։ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաաիդ Խաթիբզադեհը, մայիսի 9-ին հաստատելով Մորայի այցի մասին տեղեկությունը, հայտարարել է, թե նրա գլխավոր առաքելությունը Բորելի ուղերձը փոխանցելն է՝ հավելելով, որ նա բանակցելու է նաեւ Իրանի ավագ բանակցող՝ ԱԳ փոխնախարար Բաղեր Քյանիի հետ։

Նույն նպատակով շուտով Թեհրան կժամանի Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Սանին։ Ինչպես հայտնի է, Կատարը եւս միջնորդական լուրջ ջանք է գործադրում JCPOA-ի վերականգնման ուղղությամբ։ «Ռոյթերս» գործակալությունը մայիսի 1-ին, հենվելով վստահելի եւ իրազեկ իր աղբյուրի վրա, շեշտել է, թե այցի բուն նպատակը Վիեննայի բանակցությունները փոխզիջումային միջին ուղիով փակուղուց դուրս բերելն է։ Մինչդեռ Խաթիբզադեհը, մայիսի 11-ին հաստատելով ալ Սանիի այցը Թեհրան, JCPOA-ի վերականգնման հարցի շուրջ քննարկումները ստորադասել է գլխավոր այլ հարցերի։ Նշենք, որ ալ Սանին Իրանից հետո այցելելու է Իրան-4+1-ի անդամ երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա։

Թեգեր: ԻրանՄիջուկային անվտանգություն
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Թյուրքական աշխարհ» ստեղծելու ճանապարհին

«Թյուրքական աշխարհ» ստեղծելու ճանապարհին

Սեփական ինքնության գիտակցումով

Սեփական ինքնության գիտակցումով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Կարմիր սար կոչվող հնավայրում

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist