Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Հարցեր լուծելու» Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել

Էրդողանը ցանկանում է մեկ կրակոցով ոչ թե երկու, այլ երեք նապաստակ խփել

Հունիսի 8, 2022
Միջազգային
Քարե հավերժության ճակատագիրը…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
200
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունիսի 3-ին Թուրքիայի վիճակագրական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալներով՝ այդ երկրում գնաճը մայիսին կազմել է 73.5 տոկոս, սակայն անկախ տնտեսագետների գնահատմամբ՝ շուրջ 160 տոկոս։ Գնաճը հիմնականում պայմանավորված է Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկմամբ, ինչը սկսվել է դեռեւս 2016-ից։ Ներկա դրությամբ ԱՄՆ մեկ դոլարի արժեքը 17 լիրա է, մինչդեռ  2018 թ. 4 եւ մի փոքր էլ ավելի էր, ինչը տնտեսագետները գլխավորապես պայմանավորում են նախագահ Էրդողանի  պահանջով վարկային  ու ավանդային տոկոսադրույքը ոչ միայն չբարձրացնելով, այլեւ իջեցնելով։ Այդ նպատակով նա 22 ամսվա ընթացքում կենտրոնական բանկի 4 նախագահ է փոխել, մինչդեռ, ինչպես նշում են թուրք վերլուծաբանները, այդ թվում՝ Թահա Աքյուլը, երբ այն անկախ է եղել, 1950-ից ի վեր նրանք պաշտոնավարել են 5-10 տարի, ինչպես նախատեսված էր օրենքով։ 

Բացի այդ, վերջին ամիսներին գնաճի հարցում զգացնել տվեցին նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետեւանքով առաջացած թանկացումները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում. ահավասիկ՝ մայիսին գազը այդ երկրում թանկացել է 30 տոկոսով։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ օր օրի իջնում է Էրդողանի ու իշխող կոալիցիայի՝ «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության ու Դեւլեթ Բահչելիի գլխավորած ծայրահեղ ազգայնական գորշ գայլերի՝ «Ազգային շարժում» կուսակցության (MHP) վարկանիշը։ Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, որոնց Էրդողանը չի հավատում, AKP-ի ձայները 30 տոկոսի էլ չեն հասնում։ Վերլուծաբանները նեոօսմանական Էրդողանի՝ Իրաքի ու Սիրիայի հյուսիսում զավթողական գործողությունները, ինչպեսեւ երկրի ներսում քրդերի դեմ լուրջ ճնշումները մեկնաբանում են որպես երկրի տնտեսական գերծանր իրավիճակից բնակչության ուշադրությունը շեղում դեպի արտաքին քաղաքականության ոլորտի ձեռքբերումներ։ Թեեւ օտարերկրյա ներդրումներով իրավիճակը բարելավելու նպատակով, Իսրայելի ու Պարսից ծոցի ավազանի երկրների նախապայմաններն ընդունելով՝ բնականոնացրել է նրանց հետ հարաբերությունները,  սակայն դա չէր կարող կարճաժամկետում շոշափելի արդյունք արձանագրել։ Մյուս կողմից՝ Էրդողանը, որ 2017 թ. երկրի սահմանադրության 18 դրույթների փոփոխությամբ գրեթե միապետի լիազորություններ է ստացել, մտադիր է ամեն գնով պահպանել սուլթանի իր կարգավիճակը։ Մանավանդ, ինչպես նշում է Աքյուլը, անգամ նրա մի կտոր թղթի վրա գրածը խորհրդարանում հաստատվում է որպես օրենք։ Ուստի արտաքին քաղաքականության ոլորտում ռազմական  գործողությունները տարբեր երկրների դեմ, համարելով երկրի անվտանգության հարց, բնականաբար, առաջնային է ներկայացնում տնտեսական «ժամանակավոր» դժվարությունների համեմատ։

Թերեւս, այս համատեքստում պետք է մեկնաբանել նաեւ  Թուրքիայի ու Բաքվի իշխանությունների շտապողականությունը «Զանգեզուրի միջանցքի» հարցի առնչությամբ, ինչը կներկայացվի որպես թյուրքական աշխարհի միասնականության երազանքի իրականացում։ Էրդողանի ներկայացմամբ՝ անվտանգության կարեւորագույն  հարցը, որն անհրաժեշտ է շուտափույթ լուծել, ահաբեկչական կազմակերպությունների դեմ վճռական պայքարն է, ի դեմս Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) եւ Սիրիայի ժողովրդավարական միությանը (PYD) կից ձեւավորված Ժողովրդի պահապան գումարտակների (YPG) եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF), որոնց Անկարան դիտում է որպես PKK-ի մասնաճյուղեր Սիրիայում։ Թուրքիան Իրաքի հյուսիսում PKK-ի զինյալներին ոչնչացնելու պատրվակով իրականացրել է տարբեր անվանումներով  լայնածավալ ռազմական գործողություններ։

Նույն պատրվակով Անկարան SDF-ի եւ YPG-ի ուժերը ոչնչացնելու նպատակով խորացել եւ ռազմաբազաներ է տեղակայել Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում։ Այլ կերպ ասած՝ PKK-ի «հաղթաքարտով» շարունակում է զավթողական գործողությունները հարեւան երկրներում, որի չլինելու դեպքում, ինչպես բազմիցս նշել ենք, Անկարան հանուն իր նեոօսմանական ձգտումների կստեղծեր այն։ Էրդողանն արդեն որերորդ անգամ հայտարարել է, թե իր երկրի անվտանգությունն ապահովելու համար Սիրիայի հյուսիսում 120 կմ երկարությամբ ու 30 կմ խորությամբ անվտանգության գոտի է անհրաժեշտ, եւ այդ նպատակով պատրաստվում է լայնածավալ ռազմական նոր գործողություններ իրականացնել, որոնց գլխավոր նպատակը Մանբիջի եւ Թել Ռաֆաթի շրջանների վրա վերահսկողություն հաստատելն է։ Նա միաժամանակ ժողովրդագրական  փոփոխություններ իրականացնելու նպատակով որոշում է ընդունել այդտեղ բնակեցնել մեկ միլիոն թուրքամետ ուժերի ու Սիրիայի թուրքմենների։ Այս առնչությամբ Էրդողանի հայտարարությանն ի պատասխան ԱՄՆ-ն անմիջապես արձագանքելով,  նախազգուշացրեց Անկարային՝ պահանջելով պահպանել պայմանավորված հրադադարը։ Իսկ Դամասկոսը, բողոք ներկայացնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, միաժամանակ հայտարարեց, որ իրավունքի ուժով, ընդդեմ այդ քայլի կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները։ Հունիսի 3-ին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու հարցը։ Սակայն դրան հաջորդել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Զախարովայի հայտարարությունը, որում նշվում է, թե, ըմբռնումով վերաբերվելով Անկարայի մտահոգություններին՝ դեմ է Սիրիայում որեւէ նոր գործողության, նման դիրքորոշում հնչեց նաեւ ՄԱԿ-ից։ Թեեւ Անկարան շարունակում է պնդել, որ ռազմագործողությունները բոլոր դեպքերում իրականացնելու է, սակայն այժմ հապաղում է ու այդ ընթացքում «ձեռքի հետ» երկրի ներսում է հաշվեհարդար տեսնում քուրդ «ահաբեկիչների» նկատմամբ։ Հունիսի 3-ին Թուրքիայի ոստիկանությունը միաժամանակ հարձակվել է Ստամբուլում ժողովրդավարական քրդամետ կուսակցության (HDP) կենտրոնական շենքի եւ ավելի քան 10 վիլայեթներում այդ կուսակցության  գլխավոր գրասենյակների վրա, ձերբակալել 42-ից ավելի մարդու, խուզարկություններ է անցկացրել կուսակցության բազմաթիվ անդամների բնակարաններում։

Այլ կերպ ասած, ինչպես արդեն նշել էինք, փորձում է HDP-ին, որ առնվազն 11 տոկոս կայուն ձայն ունի, ընտրություններում խաղից դուրս թողնել, ինչը կարող է որոշիչ գործոն դառնալ։ Իսկ հունիսի 5-ից Անկարան նոր ռազմագործողություններ է սկսել քրդաբնակ Շիրնակ վիլայեթի 6 շրջաններում։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը ցանկանում է մեկ կրակոցով ոչ թե երկու, այլ երեք նապաստակ խփել՝ նպաստավոր պայմաններ ստեղծել վերընտրվելու համար։ Ապա, գերակա դարձնելով երկրի «անվտանգությունը», տարբեր մեթոդներ կիրառելով՝ վերացնել քրդական գործոնը ոչ միայն Թուրքիայում, այլեւ հարեւան երկրներում եւ հագուրդ տալով իր ծավալապաշտական նկրտումներին՝ գրավել նրանց բնակավայրերն այդ երկրներում։ Իրականում Էրդողանը քրդական հարցը լուծում է հայկական հարցի՝ Հայոց ցեղասպանության օրինակով որոշ փոփոխություններով, որպեսզի ցեղասպանությունը լինի աննկատ, ինչի համար, թերեւս, հիմք է Հայոց ցեղասպանության ու հայկական տարածքները յուրացնելու համար պատասխանատվություն չկրելը։

Թեգեր: ԹուրքիաՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Առաջին, բայց հաջողված փորձը

Առաջին, բայց հաջողված փորձը

«Ես մի վատ սովորություն ունեի…»

«Ես մի վատ սովորություն ունեի…»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist