Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը

Անկարան աստիճանաբար փոխում է քաղաքական մթնոլորտը ռուսական սահմանների մոտ՝ նպաստելով հակառուսականության տարածմանը

Հոկտեմբերի 12, 2022
Միջազգային
Թուրքիան սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ղազախստանը, ինչպես Կենտրոնական Ասիայի մյուս երկրները, միշտ եղել եւ մնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի եւ Չինաստանի դերը Կենտրոնական Ասիայում եւս մեծ է, Անկարան ակտիվ է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար։

Թուրքիայի ղեկավարությունը «փափուկ ուժի» հնարավոր բոլոր ձեւերով, ներառյալ՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (հիմնադրվել է 2009 թ. եւ միավորում է ասիական թյուրքալեզու ժողովուրդներին) միջոցով հետեւողականորեն շարունակում է մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում, հատկապես Ղազախստանում։ Բացի լեզվական եւ մշակութային-պատմական ու քաղաքական կապերից, Ղազախստանը գրավում է Անկարային իր հարուստ բնական պաշարներով եւ տնտեսական գործունեության զարգացած ենթակառուցվածքներով։

Ինչպե՞ս է Թուրքիան մեծացնում իր ազդեցությունը Ղազախստանում, հետեւաբար՝ նաեւ Կենտրոնական Ասիայում։ Այս տարվա մայիսի 10-ին տեղի ունեցավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջին պետական այցը Թուրքիա, որն ավարտվեց 1 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրերի ստորագրումով։ Սկիզբ դրվեց տնտեսական համագործակցության նոր ձեւաչափի՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ֆոնին։ Վերջերս էլ Ղազախստանի առողջապահության նախարար Ազհար Գինիյաթը հայտարարել է, որ նախատեսվում է թուրքական ներդրումների աջակցությամբ կառուցել դեղագործական նոր ձեռնարկություն, որի նախնական ներդրումները կազմում են 10 միլիոն դոլար։ Անկարան «փափուկ ուժ» է կիրառում թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ բոլոր մակարդակներում՝ անցկացնում է համատեղ զորավարժություններ, հիմնում կրթական հաստատություններ եւ այլն։ Այս նախաձեռնությունների գլխավոր նպատակը վերահսկողության եւ ազդեցության ուժեղացումն է։

Ազդեցության մեկ այլ լծակ, որ կիրառում է Անկարան, վերլուծական եւ մշակութային կենտրոնների, կազմակերպությունների, տարբեր պետական եւ մասնավոր կազմակերպությունների ստեղծումն է, որոնք ներկայումս գործում են Ղազախստանում եւ Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններում։ Այդ կենտրոնները նպատակ ունեն դաստիարակել թուրքամետ սերունդ։ Ոչինչ չի խանգարում Էրդողանի փափուկ էքսպանսիային ներկայումս, եւ դրա նպատակն է պանթուրքիզմի ու նեոօսմանիզմի գաղափարները տարածել Կենտրոնական Ասիայում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Սա ինքնաբերաբար իր հետ բերում է նաեւ հայատյացություն կամ, լավագույն դեպքում, հակակրանք հայերի հանդեպ։

Անկարան ակտիվորեն նաեւ հակառուսական գործունեություն է ծավալում. թուրքական ֆինանսական հսկայական միջոցները հոսում են ոչ միայն դեպի Ադրբեջան, որն ամբողջությամբ Թուրքիայի ուղղակի իշխանության տակ է, այլեւ ավանդաբար ռուսական ազդեցության ուղեծրում գտնվող երկրներ։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին, օգտագործելով վերը նկարագրված մեթոդները, Անկարան աստիճանաբար փոխում է քաղաքական մթնոլորտը ռուսական սահմանների մոտ՝ նպաստելով հակառուսականության տարածմանը։ Հաշվի առնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվացումը եւ հակառուսական միտումների սրումը ժամանակակից միջազգային հարաբերություններում՝ կարող ենք փաստել, որ ռուսական ավանդական ազդեցության գոտում Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականությունը հղի է Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված անմիջական սպառնալիքով։

Թեգեր: ԹուրքիաՂազախստանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Երրորդ անգամ

Երրորդ անգամ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist